Օլեգ Կաբանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Կաբանով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 28, 1954(1954-04-28) (69 տարեկան)
Ծննդավայր Պինսկ, Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ

Օլեգ Կաբանով (ռուս.՝ Оле́г Ви́кторович Каба́нов, ապրիլի 28, 1954(1954-04-28), Պինսկ, Բրեստի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի նոյեմբերի 8)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1980 թվականից մինչև 1985 թվականը Նեպալում եղել է ԽՍՀՄ դեսպանատան հերթապահ ռեֆերենտ, ռեֆերենտ քարտուղար, թարգմանիչ։
  • 1985-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության երկրորդ, առաջին քարտուղար, բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ։
  • 1992-ից մինչև 1993 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության երրորդ եվրոպական վարչության պետ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական։
  • 1993 թվականի մայիսի 25-ից մինչև 1998 թվականի հունվարի 22-ը Շրի Լանկայում և Մալդիվներում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1998 թվականի մարտից մինչև 2001 թվականի նոյեմբերին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության չորրորդ եվրոպական դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2001 թվականի նոյեմբերի 19-ից մինչև 2006 թվականի սեպտեմբերի 25-ը Մյանմայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2006 թվականից մինչև 2010 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2010 թվականի փետրվարի 3-ից մինչև 2014 թվականի հունիսի 27-ը Լաոսում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1993 թվականի փետրվարի 7)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1995 թվականի նոյեմբերի 10)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի նոյեմբերի 8)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Указ Президента Российской Федерации от 08.11.2010 г. № 1387 "О присвоении Кабанову О.В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"
  2. «Указ Президента Российской Федерации от 03.02.2010 № 133 «О назначении Кабанова О.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Лаосской Народно-Демократической Республике»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 27.06.2014 № 469 «О Кабанове О.В.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 07.02.1993 г. № 194 "О присвоении Кабанову О. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса"
  5. Указ Президента Российской Федерации от 10.11.1995 г. № 1121 "О присвоении дипломатических рангов"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]