Օլգա Ֆոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլգա Ֆոնդա
անգլ.՝ Olga Fonda
Olga Fonda 2014.jpg
Ծնվել էհոկտեմբերի 1, 1982(1982-10-01) (36 տարեկան)
ԾննդավայրՈւխտա, Komi Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունUniversity of Maine at Augusta?
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Այլ անուն(ներ)Օլգա Չակովա
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան2005–այժմ
IMDbID 2044686

Օլգա Ֆոնդա (անգլ.՝ Olga Fonda, հոկտեմբերի 1, 1982(1982-10-01), Ուխտա, Komi Autonomous Soviet Socialist Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ծագում ունեցող դերասանուհի և ֆոտոմոդել[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Չակովան ծնվել է ԽՍՀՄ–ում, Ուխտա քաղաքից ոչ հեռու, որտեղ անցկացրել է իր մանկությունը։ 14 տարեկանում նա տեղափոխվել է ԱՄՆ՝ Մեն նահանգ։ Ուինթրոփ ամերիկյան դպրոցում մեկ տարի սովորելում հետո Օլգան կարճ ժամանակով վերադարձավ հայրենիք։ 17 տարեկանում նա երկրորդ անգամ վերաբնակվում է ԱՄՆ–ում, որպեսզի սովորի համալսարանում։

Մոդելային բիզնեսում հայտնվում է Օլգա Ֆոնդա կեղծանունով։ Նկարահանվել է «Motorola»–ի, «Puma»–ի գովազդներում, հայտնվում է եվրոպական կատալոգներում և ամսագրերի շապիկներին։ Նկարահանվել է նաև Ալեքսանդր Կոգան երգչի տեսահոլովակում։

Առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 2006 թվականին՝ «Մարմնի մասերը» հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[4]։ Ստացել է Ֆառա Լեմկովիի դերը Կենդանի պողպատ ֆիլմում, որը նրան մեծ հաջողություններ է բերել[5][6]։ Ավելի ուշ նկարահանվել է Վամպիրի օրագրերը հեռուստասերիալում՝ որպես Նադիա և Լրտես իքս հեռուստասերիալում[7][8][9]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2000—2008 Օլգան ամուսնացած է եղել Մայքլ Ֆունդամինսկի հետ։

2011 թվականից հանդիպել է դերասան Լիամ Ուեթսոնի հետ։ Նրանց նշանադրությունը կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 31–ին։[10]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
2005 True Crime: New York City True Crime: New York City Մոդել
2006 Մարմնի մասերը Nip/Tuck Ելենա
2007 Տգեղ Բեթին Ugly Betty Մոդել №3
2009 Անտուրաժ Entourage Վաճառողուհի
2009 Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին How I Met Your Mother Քենդի
2009 Սիրային վերքեր Love Hurts Վալերիյա
2009 Մելրոուզ Փլեյս Melrose Place Աղջիկ
2010 Սվետլանա Svetlana Օլգա
2010 Ծանոթացեք Ֆաքերների հետ 2 Little Fockers Սվետլանա
2011 Սեր Love Ռուս աղջիկ
2011 Կապիտան Ֆորք Captain Fork Սամանտա
2011 Խելագար, հիմար սեր Crazy, Stupid, Love Դանիելա
2011 Կենդանի պողպատ Real Steel Ֆառա Լեմկովա
2013 Նիկիտա Nikita Լարիսա
2013 Փչացում The Breakdown Քլոի
2013–2014 Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Նադիա Պետրովա
2014 Մոռացվածները Olvidados Լիզա
2015 Լրտես իքս Agent X Օլգա Պետրովա
2016 Հավայի հինգ.0 Hawaii Five-0 Աննա Նովիկ
2016 9/11 Nine Eleven Թինա
2016 Շիբալբա Xibalba Էլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]