Օլգա Նայդյոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Նայդյոնովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 8, 1987(1987-12-08) (36 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Օլգա Նայդյոնովա (ռուս.՝ О́льга Влади́мировна Найдёнова, դեկտեմբերի 8, 1987(1987-12-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, հանդես է եկել կանանց մենասահք ձևում։ 2008 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Ռուսաստանի սպորտի վարպետ։ 2005 թվականից մարզիչը Վիկտոր Կուդրյավցև (մարզիչ)ն է։

2007 թվականին Կազանում անցկացվող Ռուսաստանի գավաթի խաղարկությունում երկրորդն էր, սակայն բացի Ունիվերսիադայից չի մասնակցել այլ միջազգային մրցումների։ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Վ. Ն. Պիսեևի կողմից հռչակվել է անհեռանկարային տարիքի պատճառով[1]։

Նույն տարվա Ռուսաստանի առաջնությունում նվաճել է բրոնզ, սակայն միջազգային մեկնարկներ այդպես էլ չստացավ։

Միջազգային ասպարեզում լավագույն նվաճումը 2005 թվականին Ավստրիայում կայացած Ձմեռային Ունիվերսիադայում զբաղեցրած վեցերորդ հորիզոնականն էր։

2008–2009 մրցաշրջանից ի վեր մրցումների չի մասնակցել։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/մրցաշրջան 2001—02 2002—03 2003—04 2004—05 2005—06 2006—07 2007—08
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 15
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 6 7 6 4 10 3
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 18 2 3 5
Nebelhorn Trophy 3
Ձմեռային ունիվերսիադա 6 16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Նայդյոնովա» հոդվածին։