Օլգա Կոչետովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Կոչետովա
Ծնվել է19-րդ դար
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1900
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություննկարչուհի
 Olga Kochetova Վիքիպահեստում

Օլգա Ակիմովնա Կոչետովա (ռուս.՝ О́льга Аки́мовна Ко́четова, 19-րդ դար, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1900, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆաուստի կաբինետ»-ը Հանրային գրադարանում։ Հեղինակ՝ Օլգա Կոչետովա, 1880

Օլգա Կոչետովան ծնվել է Սանկտ Պետերբուրգում[2]։ Հիմնականում զբաղվել է ջրաներկային գեղանկարչությամբ[3], սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի խրախուսման ընկերության նկարչական դպրոցում, ստացել բոլոր գործող դպրոցական մրցանակները[2]։ Մասնակցել է Կայսերական արվեստների ակադեմիայի սրահներում անցկացվող ցուցահանդեսներին։ 1870 թվականին Գոլուբևի դիմանկարի համար Գեղարվեստի ակադեմիայից նրան շնորհվել է ոչ դասական նկարչի կոչում («Պարոնը թերթի հետ»), 1878 թվականին «Միխայիլ Դյակոնովի կաբինետը» և «Ակադեմիկոս Միխայիլ Բոտկինի սենյակները» ջրաներկ ստեղծագործությունների համար ստացել է 3-րդ աստիճանի դասական նկարչի կոչում[2]։ 1881 թվականից պարբերաբար մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության և Ռուսական ջրաներկի ընկերության ցուցահանդեսներին[2]։ 1888 թվականից Սանկտ Պետերբուրգում կազմակերպել է գծագրության, նկարչության և ջրաներկի դասընթացներ, որտեղ դասավանդել է նաև ինքը[3]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչետովայի ստեղծագործություններից մեծ մասսայականություն են վայելել Կայսերական հանրային գրադարանի միջնադարյան դահլիճի տեսարանները (դրանք գնել է կայսր Ալեքսանդր II-ը) և Ի. Գրոմովի տան հինգ սրահներն ու սենյակները[3]։ Զբաղվել է վիմագրությամբ, փայտափորագրությամբ և պղնձի վրա փորագրությամբ, Անդրեյ Սոմովի ղեկավարությամբ տիրապետել է օֆորտի տեխնիկային[2]։

Կոչետովան եղել է Ռուսաստանի ակվաֆորտիստների միության անդամ[2]։ Հրատարակել է տարրական արվեստագիտության ուսումնասիրության վերաբերյալ մի քանի բանաքաղական և թարգմանական ձեռնարկներ[3]։ Նրա նկարները վերարտադրվել են «Գեղարվեստի տեղեկագրում»[2]։

Ռուսական փորագրության հետազոտող Դմիտրի Ռովինսկու կողմից « XVI-XIX դարերի ռուս փորագրիչների մանրամասն բառարան»-ում (Սանկտ Պետերբուրգ, 1895-1896) նկարագրված են նրա տասնվեց փորագրությունները[2][4]։

  1. Խզբզոց։
  2. Բադի ձագ՝ «Օլյա | 1866» մակագրությամբ։
  3. Նապաստակ՝ «Օ. Կոչետովա 1866» ստորագրությամբ։
  4. Փայտին հեծած տղան․ ստորագրությունը նույնն է։
  5. Աղջիկը նայում է հեռուն՝ ձեռքով փակելով դեմքը, շուրջ բոլորը շրջանակներ են երեք շարքով։ Շրջանակի վերևում ստորագրություն՝ «Օլգա Կոչետովա 1871»։
  6. Նույն սյուժեն, տախտակն ավելի փոքր է և առանց շրջանակի։ Ստորագրություն՝ «Օ. Կոչետովա - 1872»։
  7. Խզբզոցներ՝ խրճիթ, գանգ, շուն և կանացի պրոֆիլ։
  8. Լաոկունի կիսանդրին՝ «Laokoon»։
  9. Աղջիկը հագցնում է տիկնիկին։
  10. Քարայր, վերևից ստորագրություն՝ «Ղրիմ։ Օ. Կոչետովա, 1874»։
  11. Թաթարական խրճիթ, թաթարը կանգնած է տանիքին և ծխամորճ է ծխում. ձախ կողմում տեսանելի են երկու բրգաձև բարդիներ։ Աջից՝ «Օ. Կոչետովա | 1874»: 5,2½ x 3,10.
  12. Թաթարական ջրհոր, առջևում երկու թաթար կանայք են՝ մեկը նստած է, մյուսը՝ կուժը ձեռքին կանգնած, երրորդը սափորն ուսին տանում է։ Կոչետովա | 1874»: 5,3 x 3,9½. - Այս տախտակը 3 վիճակ ունի. Երկու տախտակները տպագրվել են Ռուսական ակվաֆորտիստների ալբոմում, 1874 թ.։
  13. «Փարիզյան լաթ հավաքողը» պրոֆեսոր Յակոբի նկարներից Նրբագեղ արվեստների տեղեկատու ամսագրի 3-րդ համարի հավելված։ 1884։ «Paris |1865»: Այս տախտակն ունի 5 վիճակ։
  14. Ռեյնոլդսի «Ամուրը կապում է Վեներայի գոտին»։ Նրբագեղ արվեստների տեղեկատու ամսագրի 4-րդ համարի հավելված։ 1885 թ․։ Առկա է տախտակի մի քանի վիճակ, դրանցից մեկում Ռեյնոլդսի դիմանկարն է։
  15. Բնանկար՝ «Օ. Կոչետովայի փորագրությունը պրոֆ. Օրլովսկու նկարից». 8,10 x 6,3» Առաջին դրոշմվածքում հետին պլան չկա, 2-րդում ետին պլանում ավելացվել է անտառը, 3-րդում սկսվում է երկինքը, 4-րդում անցնում է ջուրը և ամբողջ երկինքը, 5-րդում ստորագրություն է՝ «Օ.Կոչետովայի փորագրությունը պրոֆ. Օրլովսկու նկարից» 1885 թ., 6-րդում տախտակն ամրապնդվում է, հատկապես առաջին պլանի ջուրը, և ջրի վրա ավելացված է ստորագրություն՝ «O. Կ. 1885», 7-ում պատկերված է թռչուն դաշտում՝ 8-ում՝ տպագրական ստորագրություն գրքի համար։
  16. Գատչինայի այգում. «Օ. Ա. Կոչետովայի փորագրությունը Վ. Դ. Օռլովսկու նկարից»։ Առաջին դրոշմվածքում ներքևի դաշտում թռչող աղավնի և 1885 թվական, 2-րդում երկուսն էլ մաքրված են։ Նրբագեղ արվեստների տեղեկատու ամսագրի 3-րդ համար 1886 թ.։
  17. Ճակատազարդով կինը։ Առաջին դրոշմվածքի ձախ կողմում գտնվող ներքին դաշտում երևում են հատիչի նմուշները; 2-ում դրանք մաքրված են։
  18. Անավարտ տախտակ՝ նկարով աղջիկը։
  19. Թերթ ընթերցող տղամարդու դիմանկարը (ակնոցներով)։ Անավարտ տախտակ (ուրվագիծ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Журнал «Открытое письмо», 1905, № 9/10, с. 301
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ARTinvestment.RU / Художники / Кочетова, Ольга Акимовна / Биография
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Кочетова, Ольга Акимовна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Кочетова, Ольга // Большая русская биографическая энциклопедия (электронное издание). — Версия 3.0. — М.: Бизнессофт, ИДДК, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Կոչետովա» հոդվածին։