Jump to content

Օլգա Կարմոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Կարմոնա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 2000(2000-06-12) (24 տարեկան)
ԾննդավայրՍևիլյա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստուհի
 Olga Carmona Վիքիպահեստում

Օլգա Կարմոնա (իսպ.՝ Olga Carmona García;հունիսի 12, 2000(2000-06-12), Սևիլյա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդի» ակումբի և Իսպանիայի հավաքականի պաշտպան։ 2023 թվականի աշխարհի չեմպիոնուհի։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգայի ավագ եղբայրը նույնպես ֆուտբոլիստ է և խաղում է Սևիլիայի ակադեմիայում։

Մանկության տարիներին Կարմոնայի ծնողները պնդում էին, որ նա ֆուտբոլ չխաղա և փոխարենը փորձեցին հետաքրքրել նրան լողով, թենիսով և ֆլամենկոյով, սակայն Օլգան շարունակում էր մնալ իր մտքին[1]։

Կարմոնայի հայրը մահացել է երկարատև հիվանդությունից հետո 2023 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչից երկու օր առաջ, որում նա խփել է հաղթական գոլը։ Ավստրալիայում նրա խաղին ներկա են եղել մայրն ու եղբայրը, իսկ հոր մահվան մասին նա իմացել է Իսպանիայի հավաքականի հաղթանակը տոնելուց հետո[2][3]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ազգային հավաքական

  • Աշխարհի չեմպիոնուհի։ 2023

Իսպանիա (մինչև 19 տարեկան)

  • Եվրոպայի չեմպիոն։ 2018

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Olga: Reaching a final was unthinkable a few years ago» (անգլերեն). ФИФА. 2023 թ․ օգոստոսի 17.
  2. «Spain's World Cup hero Carmona learns of father's death after final» (անգլերեն). Рейтер. 2023 թ․ օգոստոսի 20.
  3. «Olga Carmona told after Women's World Cup final that father has died» (անգլերեն). BBC Sport. 2023 թ․ օգոստոսի 20.