Օթար Կակաբաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Օթար Կակաբաձե
վրաց.՝ ოთარ კაკაბაძე
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օթար Կակաբաձե
Ազգությունը վրացի
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 27, 1995(1995-06-27)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան
Հասակ 185 սմ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Էսբիերգ
Համար 18
Պատանեկան կարիերա
2011-2012 Վրաստան Դինամո Թբիլիսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2014 Վրաստան Դինամո Թբիլիսի II 17 (1)
2014-2016 Վրաստան Դինամո Թբիլիսի 40 (1)
2016-ներկա Իսպանիա Գիմնաստիկ Տարրագոնա 6 (0)
2017-ներկա   Էսբիերգ 0 (0)
Ազգային հավաքական
2015-ներկա Վրաստան Վրաստան 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 7, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 17, 2016

Օթար Կակաբաձե (վրաց.՝ ოთარ კაკაბაძე, հունիսի 27, 1995, Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, պաշտպան: Հանդես է գալիս դանիական «Էսբիերգ» ֆուտբոլային ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի կազմում:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դինամո Թբիլիսի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Կակաբաձեն «Դինամո Թբիլիսի» ֆուտբոլային ակումբի սան է: Թիմի երիտասարդական կազմում իր դեբյուտը Օթարը նշել է 2012 թվականի նոյեմբերի 27-ին՝ «Ռաչա Ամբրոլաուրիի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով: Իսկ իր առաջին գոլը խփել է 2013 թվականի հոկտեմբերի 19-ին՝ «Կախետի Թելավի»-ի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 6-0 հաշվով:

Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը Օթարը նշել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին՝ «Շուկուրա Կոբուլետիի» դեմ խաղում[2]: Հիմնական կազմում իր առաջին գոլը նա խփել է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին՝ «Սպարտակ Ցխինվալի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով:

«Գիմնաստիկ Տարրագոնա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 7-ին Օթար Կակաբաձեն տեղափոխվել է իսպանական «Գիմնաստիկ Տարրագոնա»[3]: Նա թիմի հետ կնքել է 3-ամյա պայմանագիր:

«Էսբիերգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 4-ին Կակաբաձեն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Դանիայի Սուպերլիգան ներկայացնող «Էսբիերգ»[4]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի Մ17 հավաքականի կազմում Օթարը մասնակցել է Եվրո 2012-ին, որտեղ Վրաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը[5][6][7][8]:

Վրաստանի ազգային հավաքականի կազմում Օթար Կակաբաձեն իր դեբյուտը նշել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Եվրո 2016-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում[9]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի չեմպիոն - 2013/14, 2015/16
  • Վրաստանի սուպերգավաթակիր - 2013/14, 2014/15, 2015/16
  • Վրաստանի սուպերգավաթակիր - 2014, 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Dinamo Tbilisi vs Shukura»։ Soccerway.com 
  3. «Kakabadze, nueva incorporación grana» [Karabadze, new addition grana] (իսպաներեն)։ Gimnàstic Tarragona։ 7 July 2016։ Վերցված է 7 July 2016 
  4. lejer georgisk landsholdsspiller‚ efb.dk, 4 January 2017
  5. «Georgia U17 vs. Germany U17 0-1» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-22-ին 
  6. «France U17 vs. Georgia U17 1-1» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-22-ին 
  7. «Iceland U17 vs. Georgia U17 0-1» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-22-ին 
  8. «Netherlands U17 vs. Georgia U17 2-0» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-22-ին 
  9. «Georgia vs. Gibraltar 4-0» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-22-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]