Օդերևութաբանական գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օդերևութաբանական գործիքներ, օդերևութաբանական տարրերի արժեքները չափող ու գրանցող սարքեր։

Օդերևութաբանական գործիքները լինում են ակնաչափական, ինքնագիր և հեռաչափական (դիստանցիոն)։ Տարբեր օդերևութաբանական կայաններում կատարվող դիտարկումների արդյունքների համեմատելիություն ապահովելու համար օդերևութաբանական գործիքները պատրաստվում են միատիպ և տեղադրվում են այնպես, որ դրանց ցուցմունքներն անկախ լինեն տեղական պայմանների ազդեցությունից։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 521