Օդափոխիչից մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարավային Կորեայում վաճառվող օդափոխիչները ունեն ժամանակացույց, որը հնարավորություն է տալիս սարքավորմանը ավտոմատ անջատվել՝ հնարավոր դժբախտություններից խուսափելու համար

Օդափոխիչից մահ (կորեերեն՝ 선풍기 사망설), Հարավային Կորեայում տարածված հավատալիք, համաձայն որի գիշերը փակ սենյակում միացրած օդափոխիչը կարող է դժբախտություն բերել։ 

Լեգենդն ունի բարենպաստ ազդեցություն։ Ամառը Կորեայում տաք է և չոր, և թույլ առողջություն ունեցող մարդը կարող է շոգից մահանալ։ Օդափոխիչի «մեղքը» նրանում է, որ այն ընդլայնում է նախընտրելի ջերմության տարածումը, իսկ փակ սենյակում առկա խոնավությունը կարող է դառնալ վտանգավոր։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն երևույթի ազգային չհիմնավորված մեկնաբանություններ։

Այսպես, մինչև 1970-ական թվականները որևէ տվյալ չի եղել մահվան նմանօրինակ դեպքերի մասին։ Ենթադրվում է, որ այս հավատալիքը տարածվել է կորեական կառավարության կողմից՝ էլեկտրաէներգիա խնայելու նպատակով[1]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն լեգենդի մեկնաբանման հետևյալ տարբերակները։

  • Միացված օդափոխիչը կարող է առաջացնել հիպոթերմիա՝ մարմնի ցրտահարում[2]։
  • Օդափոխիչը կարող է առաջացնել շնչահեղձություն՝ սենյակում առկա թթվածնի շարժի կամ ածխաթթու գազի ավելցուկի պատճառով[3]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային շրջանում կորեական ԶԼՄ-ները հաղորդում են օդափոխչից մահվան նորանոր դեպքերի մասին[4]։

Այսպես, 1997 թվականի հուլիսին կորեական անգլալեզու The Korea Herald թերթը հայտնեց, որ մի քանի շաբաթ տևած շոգ եղանակի ժամանակ ամենաքիչը 10 մարդ է մահացել՝ օդափոխիչի միացրած լինելու պատճառով։ Այնուհետև դիտարկվում էր մի դեպք, համաձայն որի Սեուլի արևելքում շնչահեղձ է եղել 16-ամյա մի աղջիկ։ Որպես մահվան պատճառ նշված է եղել միացրած օդափոխիչը։ Հոդվածի վերջում տպված էր փորձագետի կոչը, ով խորհուրդ էր տալիս կորեական ընտանիքներին քնելուց առաջ անջատել օդափոխիչները, ամառային ամիսներին բաց պահել պատուհանները և հնարավորինս հեռու քնել օդափոխիչներից։

Սպառողների իրավունքների պաշտպանության կորեական ընկերությունը 2006 թվականին հայտնել է, որ Հարավային Կորեայում օդափոխիչների հետ կապված դեպքերը մտնում են ամառային ամիսներին տեղի ունեցող դժբախտությունների թոփ հնգյակի մեջ։ Հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ 2003 թվականից 2005 թվականներին գրանցվել է քնած ժամանակ շնչահեղձության 20 դեպքեր, որոնք կապված են եղել օդափոխիչի կամ օդորակիչի աշխատանքի հետ[5]։

Հարավային Կորեայում արտադրվող օդափոխիչները ունեն ժամանակացույց, որը հնարավորություն է տալիս ավտոմատ անջատել օդափոխիչը՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։ Օդափոխիչներ արտադրող կորեական խոշոր Shinil Industrial Co. ընկերությունը իր թողարկած ապրանքների վրա նշում է. «Այս ապրանքը կարող է առաջացնել շնչահեղձություն կամ հիպոթերմիա»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fan Death». Snopes.com. 2011 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  2. Grant Surridge (2004.09.22). «Newspapers fan belief in urban myth» (անգլերեն). JoongAng Daily. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  3. Cecil Adams (12.9.1997). «Will sleeping in a closed room with an electric fan cause death?» (անգլերեն). The Straight Dope. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  4. Fan Death Claims Another Innocent Life ՅուԹյուբում
  5. Justin Piercy (19.8.2008). «Urban legend: That fan could be the death of you» (անգլերեն). Thestar.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  6. Jon Herskovitz (9.7.2007). «Electric fans and South Koreans: a deadly mix?» (անգլերեն). Reuters. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]