Օգոստոս Բարբեր
Օգոստոս Բարբեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1927 |
Ծննդավայր | Փորթլենդ, Մեն, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 21, 2008[1] (81 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գործարար |
Օգոստոս կամ Գաս Բարբեր (փետրվարի 21, 1927, Փորթլենդ, Մեն, ԱՄՆ - նոյեմբերի 21, 2008[1]), ամերիկահայ ձեռնարկատեր և սննդի Barber Foods ընկերության հիմնադիր[2]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբերը ծնվել է 1927 թվականին հայկական ընտանիքում։ Նրա ընտանիքը փախչել է Հայոց ցեղասպանությունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Բարբերը ծառայել է Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակում։ Ավելի ուշ դարձել է Փորթլենդի նավամատույցներում նավեր զոդող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին Բարբերը բացել է Barber Beef և Poultry ընկերությունը, որը ավելի ուշ վերանվանվել է Barber Foods: Բարբերը առաջիններից է, որը առաջարկել է հավի միսը պատրաստել առանձին մասերով, մինչդեռ նախկինում այն վաճառվել է ամբողջական տեսքով։ Հետագայում ընկերության աշխատակազմում եղել են գրեթե 800 աշխատակիցներ, որոնց հիմնական մասը ներգաղթյալներ են եղել։ Իր աշխատակիցներին անգլերենի դասեր է տվել։
2002 թվականին թոշակի է անցել։
Բարբերը մահացել է 2008 թվականի նոյեմբերի 21-ին սրտի կանգ վերապրելուց հետո[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20090116031648/http://pressherald.mainetoday.com:80/story.php?id=223457&ac=PHnws
- ↑ 'Gus' Barber, 87, founder of Barber Foods, immigrant benefactor dies Արխիվացված Հունվար 16, 2009 Wayback Machine Portland Press Herald
- ↑ Augustus Barber; founded Maine's Barber Foods; dies at 87 Boston Globe