Օգոստիանոս Բաջենցի
Արտաքին տեսք
| Օգոստիանոս Բաջենցի | |
|---|---|
| Ծնվել է | Անհայտ |
| Ծննդավայր | Ապարաններ |
| Մահացել է | 1667 թվական |
| Մահվան վայր | Անհայտ |
| Կրոն | Քրիստոնեություն |
| Երկեր | Եվրոպայի մասին ճանապարհորդական գրություններ |
| Գործունեություն | Նախիջևանի կաթոլիկ արքեպիսկոպոս |
Օգոստիանոս Բաջենցի (հայտնի է նաև Օգոստիանոս Բաջենց, Ավգուստինիոս Բաջենցի անուններով, , Ապարաններ - 1667), կրոնական գործիչ[1]։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգոստիանոս Բաջենցու կենսագրության մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է Երնջակ գավառի Ապարաներ բնակավայրում։ 1605 թվականին Շահ Աբասի իրականացրած բռնագաղթից փրկվելուց հետո՝ 1609 թվականին ճանապարհորդության է մեկնել Եվրոպայում։ Գրչագրել է մի շարք ձեռագրեր։ Նրա ճանապարհորդական նոթերը առաջին անգամ տպագրվել են 1884 թվականին[1]։
Օգոստիանոս Բաջենցին 1630-1654 թվականներին եղել է Նախիջևանի կաթոլիկ արքեպիսկոպոսը[1]։
Մահացել է 1667 թվականին[1]։