Օգնություն:Պատկերների ազատ օգտագործում
Արտաքին տեսք
![]() |
Այս էջում նիշքերի բեռնմանը վերաբերվող կանոնները դեռ վերջնականորեն չեն համաձայնեցված Վիքիմեդիա հիմնադրամի հետ, խնդրվում է պատկեր բեռնելիս առայժմ այս էջի տվյալները ուղենիշ չհամարել։ |
Այս էջը պարունակում է ոչ ազատ պատկերների անհարկի և արդարացված օգտագործման օրինակներ։ Ոչ ազատ նիշքերը կարող են օգտագործվել միայն բացառության կարգով և առանց հեղինակի համաձայնության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով։ Հայերեն Վիքիպեդիայում կարելի է բեռնել միայն հետևյալ ոչ ազատ պատկերները՝
- այցելության համար բաց վայրերում տեղադրված ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի ստեղծագործությունը։[1]
- օրինական ճանապարհով հրապարակված արվեստի ստեղծագործությունները օգտագործել միայն լուսաբանման նպատակով, լուսաբանելու նպատակն արդարացնող ծավալով։[2]