Օգաստուս Փիթ Ռիվերս
Հենրի Օգաստուս Լեյն Ֆոքս Փիթ Ռիվերս (անգլ.՝ Augustus Pitt Rivers, ապրիլի 14, 1827[1][2], Bramham, Bramham cum Oglethorpe, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն - մայիսի 4, 1900[1][3][2], Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն), անգլիական բանակի գեներալ-լեյտենանտ, ազգագրագետ և հնագետ, բարոնական տոհմի ներկայացուցիչ։ Հնագիտության մեջ շերտագրության մեթոդի հիմնադիրն է, հնագիտության` որպես գիտության հիմնադիր հայրերից մեկը։ Օքսֆորդի համալսարանին կից իր անվան թանգարանի հիմնադիրն է։
Ավանդը հնագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթ Ռիվերսի հետաքրքրվածությունը հնագիտության և ազգագրության հանդեպ ի հայտ է եկել 1850-ական թվականներին։ Գիտնականի նրա կարիերան սկսվել է ծովային ճանապարհորդությունների ժամանակ և ընթացել է սպայի կարիերային զուգահեռ։ Հինգ տարվա ընթացքում նա ընտրվել է Լոնդոնի ազգագրության համայնքի անդամ (1861), Լոնդոնի հնահավաքների միության անդամ (1864) և Լոնդոնի մարդաբանների միության անդամ (1865)։ Հիմնական պեղումներն անց է կացրել 1880-ական և 1890-ական թվականներին, Անգլիայի և Ուելսի տարածքում։ Ձգտել է այդ տարածքների մասին հրապարակել հանգամանալից զեկույցներ՝ բազմաթիվ պատկերազարդումներով։
1880 թվականի Փիթ Ռիվերսի կողմից ժառանգված կալվածքում հայտնաբերվել է հռոմեական և սաքսոնյան ժամանակաշրջանի հնագիտական հարուստ նյութ։ Պեղումներն անց է կացվել ավելի քան տասնյոթ սեզոն՝ սկսվելով 1880-ականների կեսերից և ավարտվելով գիտնականի մահով։ Նրա մոտեցումը մեթոդական էր այդ ժամանակվա չափանիշներով և իրավամբ համարվում է Մեր Բրիտանիայում հնագիտական սիստեմավորման առաջին գիտական մոտեցումը։
Գիտնականի մեթոդաբանական նորարարություններից մեկն այն է, որ բացառապես բոլոր գտածոները (այլ ոչ թե միայն բացառիկ գեղեցիկներն ու յուրահատուկները) պետք է հավաքվեն և կատալոգավորվեն։ Փիթ Ռիվերսի հրապարակումների շնորհիվ անցյալում է մնացել բրիտանական հնագիտության մեթոդը, որը սահմանափակվում էր գանձերի որոնումներով։
Զենքի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոշակի անցնելուց հետո Փիթ Ռիվերսն ամբողջ աշխարհից հնագիտական հավաքածու էր հավաքել, որում հաշվվում էին տասնյակ հազարավոր զինատեսակներ և այլ ցուցանմուշներ։ Փիթ Ռիվերսը համակրում էր Չարլզ Դարվինի և Հերբերտ Սփենսերի հեղափոխական հայացքներին։ Այդ պատճառով եղած գտածոները նա խմբավորել է ըստ տեսակների և դասավորել է դրանք ժամանակագրական հաջորդականության։ Այդ ժամանակ ցուցահանդեսի հանդեպ նման մոտեցումը նորարարական էր։ Փիթ Ռիվերսի ազգագրական հավաքածուն հիմք է դարձել Օքսֆորդի Փիթ Ռիվերսի թանգարանի համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bowden, Mark (1984) General Pitt Rivers: The father of scientific archaeology. Salisbury and South Wiltshire Museum. ISBN 0-947535-00-4.
- Bowden, Mark (1991) Pitt Rivers: The life and archaeological work of Lieutenant-General Augustus Henry Lane Fox Pitt Rivers. Cambridge University Press. ISBN 0-521-40077-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգաստուս Փիթ Ռիվերս» հոդվածին։ |
|
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1827 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Մայիսի 4 մահեր
- 1900 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի հավաքորդներ
- Ազգագրագետներ
- Անգլիացի հնագետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անգլիացի մարդաբաններ
- Անգլիացի պատմաբաններ
- Անգլիացի գիտնականներ