Գոհար Օգանեզովա
Գոհար Օգանեզովա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1949 (74 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | բուսաբան |
Հաստատություն(ներ) | Բուսաբանության ինստիտուտ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1971) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (2001) |
Գոհար Հրանտի Օգանեզովա (դեկտեմբերի 13, 1949, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), բուսաբան-կարգաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2001)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոհար Օգանեզովան ծնվել է 1949 թվականին Թբիլիսիում, խորհրդային բանակի սպա Հրանտ Վաղարշակի Օգանեզովի և ծառայող Իրինա Գուրգենի Մկրտչյանի ընտանիքում։ 1966 թվականին ավարտել է դպրոցը, և ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1970-1971 թվականներին, միաժամանակ ստաժավորում է անցել Լենինգրադի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում, որտեղ 1975 թվականի հունիսի 12-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա։ 1977 թվականից աշխատանքի է անցել ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտում, եղել բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի առաջատար գիտաշխատող։ 1999 թվականից դասավանդում է Ռուս-հայկական համալսարանում[1]։
Աշխատանքները վերաբերում են բույսերի, մասնավորապես միաշաքիլավորների էվոլյուցիայի, կարգաբանության և անատոմիայի հարցերին։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի հանրային էկոլոգիական խորհրդի անդամ
- Կայուն զարգացման հանրային խորհրդի անդամ
- Հայաստանի և Ռուսաստանի բուսաբանական ընկերությունների անդամ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Элбакян, А. А. (2009) Гоар Грантовна Оганезова. Флора, растительность и растительные ресурсы Армении, № 17. p. 8. ISSN 0234-5773[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
- ↑ «Элбакян, А. А. (2009) Гоар Грантовна Оганезова. Флора, растительность и растительные ресурсы Армении, № 17. p. 8. ISSN 0234-5773». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.