Օբյեկտիվիզմ և կապիտալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օբյեկտիվիզմ, փիլիսոփայական ուղղություն, որը զարգացրել է ռուս-ամերիկացի գրող և փիլիսոփա Այն Ռանդը։ Նա նկարագրում էր իր փիլիսոփայությունը այսպես․ «մարդու՝ որպես հերոսական էակի կոնցեպտ՝ իր սեփական երջանկությամբ, իր կյանքի բարոյական նպատակով, արդյունավետ ձեռքբերումներով, ամենաազնիվ գործունեությամբ և բանականությամբ՝ որպես միակ բացարձակ»[1]։

Կապիտալիզմ, տնտեսաքաղաքական համակարգ, որում արտադրության միջոցները հանդիսանում են մասնավոր սեփականություն, իսկ արտադրության և սպառման գները հիմնված են ազատ շուկայական համակարգի վրա․ ձեռնարկություններն արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ շուկան կարգավորվում է պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ։ Տնտեսագետները հաճախ կապիտալիզմը ներկայացնում են ազատ շուկայական համակարգ, որը կառավարվում է մրցակցությամբ։ Կապիտալիզմի երկար պատմություն ունեցեող արևմտյան պետություններում գործող տնտեսական համակարգերը համարվում են ազատ մրցակցության և պետական վերահսկողության խառնուրդ[2][3]։

Կապիտալիզմի հիմնական հատկանիշներն են համարվում կապիտալի կուտակումը, մրցակցային շուկաների և գնային համակարգի առկայությունը, մասնավոր սեփականության և սեփականության իրավունքի ճանաչումը[4]։

Օբյեկտիվիզմը պնդում է, որ չկա ավելի մեծ բարոյական նպատակ, քան սեփական երջանկության հասնելը։ Բայց չի կարելի երջանկության հասնել ցանկությամբ կամ քմահաճույքով։ Այն պահանջում է ռացիոնալ հարգանք իրականության փաստերի նկատմամբ, ներառյալ մեր մարդկային էության և կարիքների մասին փաստերը։

Իր հիմնական էսսեում «Ի՞նչ է կապիտալիզմը»։ Ռենդը սահմանում է կապիտալիզմը, բացատրում է նրա մահը որպես համատարած, բայց կեղծ փիլիսոփայական գաղափարների հետևանք, և պնդում է, որ նրա վերածնունդը պահանջում է օբյեկտիվության և ռացիոնալ սեփական շահի նոր փիլիսոփայական-բարոյական մոտեցում։

Կապիտալիզմի սահմանումը ըստ օբյեկտիվիզմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտիվիզմը համարում է կապիտալիզմը որպես սոցիալական համակարգ, որն առավել ձեռնտու է աղքատներին, բայց դա չի համարում իր առաջնային հիմնավորումը։ Ավելի շուտ, դա միակ բարոյական սոցիալական համակարգն է։ Օբյեկտիվիզմը պնդում է, որ միայն ազատություն հաստատելու ձգտող հասարակությունները (կամ ազատ ազգերը) ունեն ինքնորոշման իրավունք։

Օբյեկտիվիզմի փիլիսոփայությունն այն գաղափարն է, որ գոյություն ունի միայն մեկ օբյեկտիվ իրականություն, և որ չմիջամտող կապիտալիզմը միակ համակարգն է, որը ճանաչում է անհատի իրավունքները։ Այս փիլիսոփայության մեջ կարևոր են նաև բացարձակ բանականությունն ու անձնական շահերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "About the Author" in Rand 1992, էջեր. 1170–1171
  2. Zimbalist, Sherman and Brown, Andrew, Howard J. and Stuart (1988 թ․ հոկտեմբեր). Comparing Economic Systems: A Political-Economic Approach. Harcourt College Pub. էջեր 6–7. ISBN 978-0-15-512403-5. «Pure capitalism is defined as a system wherein all of the means of production (physical capital) are privately owned and run by the capitalist class for a profit, while most other people are workers who work for a salary or wage (and who do not own the capital or the product).»{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Rosser, Mariana V.; Rosser, J Barkley (2003 թ․ հուլիսի 23). Comparative Economics in a Transforming World Economy. MIT Press. էջ 7. ISBN 978-0-262-18234-8.
  4. Louis Hyman and Edward E. Baptist (2014). American Capitalism: A Reader Արխիվացված 2015-05-22 Wayback Machine. Simon & Schuster. 978-1-4767-8431-1.