Քևին Ռոդրիգես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քևին Ռոդրիգես
Kévin Rodrigues
Ռոդրիգեսը Ռեալ Սոսիեդադի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Kévin Manuel Rodrigues
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 5, 1994(1994-03-05)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Բայոնա
Հասակ 170 սմ
Քաշ 68 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Լեգանես
(վարձավճարով Ռեալ Սոսիեդադից)
Համար 24
Պատանեկան կարիերա
2000-2008 Ֆրանսիա Բայոնա
2008-2012 Ֆրանսիա Թուլուզ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Ֆրանսիա Թուլուզ 2 (0)
2012-2014 Ֆրանսիա Թուլուզ B 14 (1)
2014-2015 Ֆրանսիա Դիժոն 2 (0)
2014-2015 Ֆրանսիա Դիժոն B 21 (3)
2015-2017 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ B 56 (6)
2017-ներկա Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 30 (1)
2019-ներկա   Իսպանիա Լեգանես 0 (0)
Ազգային հավաքական
2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 6 (1)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 6 (1)
2017-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա Մ21 5 (0)
2017-ներկա Պորտուգալիա Պորտուգալիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 10-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 10-ի, 2019

Քևին Ռոդրիգես (պորտ.՝ Kévin Rodrigues, մարտի 5, 1994(1994-03-05)[1][2], Բայոնա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Սոսիեդադից վարձավճարով հանդես է գալիս Լեգանեսի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուլուզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսը Թուլուզի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի մայիսի 20-ին՝ փոխարինման մտնելով Այաչոյի դեմ խաղում[4][5]։ Հաջորդ անգամ նա թիմի կազմում խաղադաշտ դուրս եկավ 2013 թվականի մարտի 30-ին՝ կրկին Այաչոյի դեմ խաղում[6]։ Թուլուզի առաջին թիմի կազմում Ռոդրիգեսը անցկացրեց 2 հանդիպում։

Դիժոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի ամռանը Ռոդրիգեսը անվճար տրանսֆերով միացավ Դիժոնին[7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Լավալի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Լիգա 2-ում անցկացրեց օգոստոսի 29-ին՝ փոխարինման մտնելով Սոշոյի դեմ խաղում և գոլային փոխանցում տալով 2 րոպե անց[9]։ Դիժոնի կազմում Ռոդրիգեսը անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ռեալ Սոսիեդադ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 4-ին Ռոդրիգեսը տեղափոխվեց Ռեալ Սոսիեդադ, սակայն սկզբի 1․5 տարին հանդես եկավ ակումբի երկրորդ թիմի կազմում։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց 2017 թվականի հունվարի 29-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում[10][11]։ Մարտի 1-ին Ռոդրիգեսը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2020 թվականը[12][13][14]։ Պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 17-ին՝ Ռեալ Մադրիդի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև ինքնագոլի հեղինակ[15][16]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց դեկտեմբերի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Զենիթ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում[17]։

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Ռոդրիգեսը 1 տարվա վարձավճարով միացավ Լեգանեսին[18][19][20]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոդրիգեսը ծնվել և մեծացել է Ֆրանսիայում, սակայն ունի նաև պորտուգալական արմատներ։ Նա ներկայացրել է Ֆրանսիան մինչև 18 և մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[21]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆրանսիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Սերբիային[22][23]։

2016 թվականի նոյեմբերի 3-ին Ռոդրիգեսը առաջին անգամ հրավիրվեց Պորտուգալիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքական[24][25]։ 2017 թվականի հունիսին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[26], որտեղ անցկացրեց 3 հանդիպում՝ գոլային փոխանցման հեղինակ դառնալով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում[27][28]։ Պորտուգալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը իր խմբում[29]։

Պորտուգալիայի ազգային հավաքական Ռոդրիգեսը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղերի համար[30][31][32]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 10-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սաուդյան Արաբիայի դեմ խաղում[33][34]։ Հաջորդ անգամ Ռոդրիգեսը հավաքական հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Լեհաստանի և Շոտլանդիայի դեմ խաղերի համար[35][36]։ Հոկտեմբերի 14-ին նա գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շոտլանդիայի դեմ խաղում՝ օգնելով Պորտուգալիային հաղթել 3-1 հաշվով[37][38]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ[39]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Թուլուզ 2011–12 Լիգա 1 1 0 0 0 1 0
2012–13 1 0 0 0 1 0
Ընդհանուր 2 0 0 0 0 0 0 0 2 0
Դիժոն 2014–15 Լիգա 2 2 0 1 0 1 0 4 0
Ռեալ Սոսիեդադ B 2015–16 Սեգունդա Դիվիզիոն B 29 5 29 5
2016–17 27 1 27 1
Ընդհանուր 56 6 0 0 0 0 0 0 56 6
Ռեալ Սոսիեդադ 2016–17 Լա Լիգա 2 0 0 0 2 0
2017–18 20 1 0 0 2 0 22 1
2018–19 7 0 0 0 7 0
2019–20 1 0 0 0 1 0
Ընդհանուր 30 1 0 0 2 0 0 0 32 1
Լեգանես (վարձավճար) 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 90 7 1 0 2 0 1 0 94 7

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ[39]

Պորտուգալիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 1 0
2018 2 0
Ընդհանուր 3 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Portugal - Kévin Rodrigues - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  4. «FC Toulouse - AC Ajaccio, May 20, 2012 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  5. «Le TFC dominé par Ajaccio (0-2)». ToulouseFC (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  6. «AC Ajaccio - FC Toulouse, Mar 30, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  7. «Kévin Rodrigues a signé à Dijon». LesViolets.Com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  8. «Stade Laval - FCO Dijon, Aug 26, 2014 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  9. «FC Sochaux-Montbéliard - FCO Dijon, Aug 29, 2014 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  10. «Real Madrid - Real Sociedad, Jan 29, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  11. «Real Madrid 3-0 Real Sociedad, PSG 1-1 Monaco» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 23. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  12. «Real Sociedad: Kevin Rodrigues renueva hasta 2020». Marca.com (իսպաներեն). 2017 թ․ մարտի 1. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  13. «OFFICIAL - REAL SOCIEDAD: Kevin Rodrigues pens new deal». GhanaSoccernet (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  14. «Real Sociedad : Kevin Rodrigues prolonge jusqu'en 2020». L'ÉQUIPE. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  15. «Real Sociedad - Real Madrid, Sep 17, 2017 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  16. «Real Sociedad vs Real Madrid: El Madrid gana las finales». MARCA.com (իսպաներեն). 2017 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  17. «Real Sociedad - Zenit St. Petersburg, Dec 7, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  18. «C.D. Leganés completes the left side with the arrival of Kevin Rodrigues | C.D. Leganés - Web Oficial». www.cdleganes.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  19. 02/09/2019. «Loan agreement with CD Leganés». www.realsociedad.eus (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  20. «OFFICIAL - Leganés sign Kevin RODRIGUES from Real Sociedad». www.transfermarketweb.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  21. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  22. «France U19 - Serbia U19, Aug 1, 2013 - European U19 Championship 2013 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  23. UEFA.com. «Under-19 - Serbia savour maiden triumph». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  24. «Kevin Rodrigues é novidade nos eleitos de Rui Jorge». www.record.pt (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  25. «Kévin Rodrigues, a esperança francesa que escolheu Portugal». Maisfutebol (պորտուգալերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  26. uefa.com. «Under-21 2017 - History - Portugal». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  27. «North Macedonia U21 - Portugal U21, Jun 23, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  28. uefa.com. «Under-21 2017 - History - FYR Macedonia-Portugal». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  29. uefa.com. «Under-21 2017 - History - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  30. «Real Madrid star Cristiano Ronaldo left out of Portugal squad | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  31. «Ronaldo not in Portugal squad to face U.S.». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  32. «Cristiano Ronaldo left out of Portugal squad». MARCA in English (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  33. «Portugal - Saudi Arabia, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  34. «Portugal vs. Saudi Arabia - Football Match Summary - November 10, 2017 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  35. «Ronaldo left out of Portugal's upcoming games». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  36. «Ronaldo left out of Portugal squad after denying allegations of rape». Mail Online. 2018 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  37. «Scotland - Portugal, Oct 14, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  38. Ames, Nick (2018 թ․ հոկտեմբերի 14). «Scotland 1-3 Portugal: International friendly — as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  39. 39,0 39,1 «Kévin Rodrigues». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քևին Ռոդրիգես» հոդվածին։