Jump to content

Քրիս Լամպրեխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Լամպրեխտ
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ԱնձնանունChris Խմբագրել Wikidata
ԱզգանունLamprecht Խմբագրել Wikidata
Մասնագիտությունճարտարագետ Խմբագրել Wikidata

Քրիս Լամպրեխտ (Chris Lamprecht․ հայտնի է որպես MinorThreat կամ mthreat ), ծրագրային ապահովման ամերիկացի մշակող, որ գործել է ԱՄՆ Տեխաս նահանգում։ Լամպրեխտը ToneLoc- ի հեղինակն է․ դա wardialing ծրագիր է՝ գրված C ծրագրավորման լեզվով DOS օպերացիոն համակարգի համար[1]։ Նա առաջին աշխատակիցն ու առաջատար ծրագրային ապահովման ճարտարապետն էր Indeed.com- ի, որը աշխատատեղերի ցուցակների մետաորոնողական համակարգ է[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամպրեխտը 1990-ականներին հեղինակել է ToneLoc համակարգչային wardialer ծրագիրը։ Սկզբնաղբյուրային կոդի կորստից հետո այն վերագրվել է Մուչո Մաասի օգնությամբ[1][3]։ Լամպրեխտը ToneLoc-ի մասին հաղորդում է ներկայացրել է 1993 թվականին SummerCon կոնֆերանսում[4][5]։

Լամպրեխտը հիմնադրել է Searchify-ը, աշխատել այդ ստարտափ ընկերությունում, որն առաջարկում է ինտերնետ հոսթինգի ծառայություն որոնումների համար, որոնք շուկայավարվում են որպես ծառայություն ծրագրային ապահովման միջոցով[6]։ Ընդ որում՝ այն հիմնված է IndexTank բաց կոդով ծրագրաշարի վրա։ IndexTank-ը ձեռք է բերվել LinkedIn- ի կողմից, բաց կոդով՝ 2011 թվականին[7]։

Ազատազրկում և ազատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լամպրեխտը համարվում է առաջին մարդը, ում արգելվել է մուտք գործել ինտերնետ․ դա տեղի է ունեցել 1995 թվականին[8][9]։ Փողերի լվացման համար 70 ամսվա ազատազրկման դատապարտվելուց հետո Լամպրեխտը դատապարտվել է նաև ինտերնետ մուտք գործելու արգելքի մինչև 2004 թվականը։

Քրիստոֆեր Մեթյու Լամպրեխտը, որ կրում էր Բանտերի դաշնային բյուրոյի ID# 61153-080-ը, ազատ արձակվեց 2000 թվականի մարտի 3-ին[10]։

1995 թվականին ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Սեմ Սփարքսի հրամանով Լամպրեխտին դատապարտել են ազատազրկման 70 ամսով; Ընդ որում՝ պատիժը պիտի կրեր Բաստրոպի Դաշնային ուղղիչ հիմնարկում։ Համակարգչային հայտնի հաքեր լինելով հանդերձ՝ 24-ամյա երիտասարդը երբեք չի դատվել և մեղավոր չի ճանաչվել համակարգչային հանցագործությունների համար։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ առավել քան տարօրինակ է թվում, որ նրան թույլ չեն տվել մուտք գործել ինտերնետ։ 1997 թվականին, բանտարկված լինելով դաշնային քրեակատարողական հիմնարկում, Լամպրեխտը հոդված համահեղինակեց Phrack Magazine-ի թիվ 52 համարում[11]։

2002 թվականին դատավոր Սեմ Սփարքսը Լամպրեխտին ազատեց որոշակի ժամկետով վերահսկողության տակ գտնվելու պատժամիջոցից՝ փաստացի վերացնելով նաև ինտերնետի արգելքը։[փա՞ստ]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Scott, Jason (2005). BBS: The Documentary (DVD). Boston, MA, USA: Bovine Ignition Systems. OCLC 61156153. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 11. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.{{cite AV media}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  2. «GeekAustin 03 - Chris Lamprecht - indeed.com». 2008 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  3. «Did you write the Tone Loc war dialer I used on the 90s?». 2014 թ․ փետրվարի 26. «Yes, with Mucho Maas»
  4. Minor Threat (1994 թ․ սեպտեմբերի 20). «Phrack Volume Five, Issue Forty-Six» (txt). Phrack. էջ 13 of 28. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Phrack, Volume Four, Issue Forty, File 11 of 14» (txt). Phrack. 1992 թ․ օգոստոսի 1. էջ 11 of 14. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  6. «Searchify – Hosted cloud search as a service». Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  7. Basch, Diego (2011 թ․ դեկտեմբերի 21). «IndexTank is now open source!». LinkedIn. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  8. «A brief history of hacking». Kaspersky Lab.
  9. «A long time ago, in 1995, I was the first person banned from the Internet». Reddit. 2014 թ․ փետրվարի 26.
  10. «Christopher Matthew Lamprecht». Federal Bureau of Prisons. 2010 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 12-ին.
  11. Agent Steal; Minor Threat (1998 թ․ հունվարի 26). «Phrack Magazine Volume 8, Issue 52» (txt). Phrack. էջ 05 of 20. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]