Jump to content

Քրիստոնեությունը Հունաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրիստոնեությունը, Հունաստանի ամենատարածված կրոնը:

Ըստ Pew Research Center կրոնական հետազոտությունների կենտրոնի՝ 2010 թվականին Հունաստանում ապրում էր 10,16 միլիոն քրիստոնյա, որը կազմում էր երկրի բնակչության 89,5%-ը[1][2]: «Աշխարհի կրոնները» հանրագիտարանում Ջ. Գ.Մելթոնը 2010 թվականին քրիստոնյաների մասնաբաժինը գնահատում է 92,9 % (մոտ 10,4 միլիոն հավատացյալ)[3]։

Երկրում քրիստոնեության ամենաշատ հետևորդներ ունեցող ուղղությունը ուղղափառությունն է: 2000 թվականի դրությամբ Հունաստանում կար 30 հազար քրիստոնեական եկեղեցի և աղոթատեղի, որոնք պատկանում էին 58 տարբեր քրիստոնեական ուղղությունների[4]։

Բացի հույներից, երկրում ապրող առումինների, մակեդոնացիների, գնչուների, ռումինացիների, բուլղարների, հայերի, ուկրաինացիների, ռուսների, լեհերի, վրացիների, գերմանացիների, իտալացիների և այլ ազգերի մեծամասնությունը նույնպես դավանում է քրիստոնեություն։

2015 թվականի դրությամբ 2 հունական եկեղեցիներ (ուղղափառ և լյութերական) Եկեղեցիների համաշխարհային խորհրդի անդամ են։ Երկրի ավետարանական եկեղեցիները Համաշխարհային ավետարանական դաշինքի մաս են:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Global Christianity» (անգլերեն). The Pew Forum on Religion & Public Life. 2011-12-19. Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին. Վերցված է 2013-05-13-ին.
  2. «Christian Population as Percentages of Total Population by Country» (անգլերեն). The Pew Research Center's Religion and Public Life Project. 2011-12-19. Արխիվացված է օրիգինալից 2012-01-07-ին. Վերցված է 2014-12-25-ին.
  3. J. Gordon Melton Greece // Religions of the World: A Comprehensive Encyclopedia of Beliefs and Practices / J. Gordon Melton, Martin Baumann. — Oxford, England: ABC CLIO, 2010. — С. 1249. — 3200 с. — ISBN 1-57607-223-1
  4. Patrick Johnstone, Jason Mandryk Greece // Operation World 2001. — London: Paternoster Publishing, 2001. — 798 p. — (Operation World Series). — ISBN 1-8507-8357-8