Քրիստինա Ջավադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Ջավադյան
Ծնվել էօգոստոսի 31, 1991
ԾննդավայրՀայաստան Հայաստան Երևան
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Ազգությունհայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՏավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան
Մասնագիտությունմոդել
Պարգևներ և
մրցանակներ
«Ղրիմի գեղեցկուհի 2009»

Քրիստինա Հրաչիկի Ջավադյան (օգոստոսի 31, 1991(1991-08-31), Երևան, Հայաստան), հայ մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Ջավադյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 31-ին Երևանում։

Հայրը՝ Հրաչիկ Իվանի Ջավադյան, մայրը՝ Կարինա Էդվարդի Չալյան։ 2 տարեկանից ապրել է Ղրիմում։ Դպրոցն ավարտել է 2008 թվականին՝ արծաթե մեդալով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վ․ Ի․ Վերնադսկու անվան Ղրիմի համալսարանի Տավրիկական ակադեմիա, մասնագիտությունը՝ տնտեսագետ։ Ակադեմիան ավարտել է 2013 թվականին։ 2009 թվականին մասնակցել է «Ղրիմի գեղեցկուհի» մրցույթին, գրավել է առաջին հորիզոնականը[1]։ 2010 թվականին մասնակցել է ՈւՀԵՄ-ին (Ուկրաինայի հայ երիտասարդության մրցույթ), որտեղ գրավել է երրորդ տեղը։ 2012 թվականին ամուսնացել է։ 2013 թվականին ծնվել է որդին, 2016 թվականին՝ առաջին դուստրը, 2018-ին` երկրորդ դուստրը։ Այժմ ապրում է Ստավրոպոլում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]