Քրիստինա Ջավադյան
Քրիստինա Ջավադյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1991 |
Ծննդավայր | Հայաստան Երևան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Կրթություն | Տավրիդայի Վ. Ի. Վերնադսկու անվան ազգային համալսարան |
Մասնագիտություն | մոդել |
Պարգևներ և մրցանակներ | «Ղրիմի գեղեցկուհի 2009» |
Քրիստինա Հրաչիկի Ջավադյան (օգոստոսի 31, 1991, Երևան, Հայաստան), հայ մոդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստինա Ջավադյանը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 31-ին Երևանում։
Հայրը՝ Հրաչիկ Իվանի Ջավադյան, մայրը՝ Կարինա Էդվարդի Չալյան։ 2 տարեկանից ապրել է Ղրիմում։ Դպրոցն ավարտել է 2008 թվականին՝ արծաթե մեդալով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վ․ Ի․ Վերնադսկու անվան Ղրիմի համալսարանի Տավրիկական ակադեմիա, մասնագիտությունը՝ տնտեսագետ։ Ակադեմիան ավարտել է 2013 թվականին։ 2009 թվականին մասնակցել է «Ղրիմի գեղեցկուհի» մրցույթին, գրավել է առաջին հորիզոնականը[1]։ 2010 թվականին մասնակցել է ՈւՀԵՄ-ին (Ուկրաինայի հայ երիտասարդության մրցույթ), որտեղ գրավել է երրորդ տեղը։ 2012 թվականին ամուսնացել է։ 2013 թվականին ծնվել է որդին, 2016 թվականին՝ առաջին դուստրը, 2018-ին` երկրորդ դուստրը։ Այժմ ապրում է Ստավրոպոլում։