Քրիստիան Նուշին ծնվել է 1982 թվականի հուլիսի 21-ին Կոսովոյի Կլինա քաղաքում։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է իր հայրենիքում՝ խաղալով «Պրիշտինա» ակումբում։ 1999 թվականին՝ 17 տարեկան հասակում, Քրիստիան Նուշին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ խաղացել է «Շպից» թիմի կազմում՝ մասնակցելով Բեռն կանտոնի առաջնություններին։ 2002/03 մրցաշրջանում Նուշին տեղափոխվել է շվեյցարական Սուպերլիգայի «Վիլ» ակումբ։ Շվեյցարական գլխավոր լիգայում Նուշին առաջին անգամ խաղացել է 2002 թվականիդեկտեմբերի 1-ին. նա մասնակցել է «Տուն» ակումբի հետ հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով խաղի 80-րդ րոպեին[4]։ Սուպերլիգայում իր առաջին գոլը Քրիստիան Նուշին խփել է 2004 թվականի փետրվարի 22-ին՝ ամրապնդելով «Վիլի» առավելությունը «Կսամակսի» նկատմամբ[5]։ 2004 թվականի ապրիլի 12-ին «Վիլը» դարձել է 2003/2004 մրցաշրջանի Շվեյցարիայի գավաթակիր՝ եզրափակչում հաղթելով «Գրասհոփեր» ակումբին։ Նուշին խաղացել է ակումբի համար այդ պատմական հանդիպման բոլոր 90 րոպեներին[6]։ Սակայն 2003/04 մրցաշրջանի արդյունքներով «Վիլը» լքել է Սուպերլիգան, և հաջորդ երեք տարիները Նուշին խաղացել է Չելենջ լիգայում։ 2007 թվականի ամռանը Քրիստիան Նուշին վերադարձել է Սուպերլիգա՝ տեղափոխվելով «Արաու» ակումբ։ Այդ ակումբի կազմում նա խաղացել է 2 տարի, ինչից հետո սկսել է խաղալ «Սանկտ Գալեն» ակումբի կազմում։ 2014 թվականին Քրիստիան Նուշին տեղափոխվել է «Վինթերթուր» ակումբ, իսկ 2016 թվականին՝ «Տուգեն» ակումբ։
Կոսովոյի ազգային հավաքականի կազմում Քրիստիան Նուշին առաջին անգամ խաղացել է 2007 թվականիհունիսի 15-ին՝ մասնակցելով Սաուդյան Արաբիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, ոչ տեղի է ունեցել Անկարայում։ Նուշիի՝ տուգանայինից խփած գոլը միակն է եղել այդ հանդիպման ժանանակ և հաղթանակ է բերել Կոսովոյի հավաքականին։