Jump to content

Քրիստիան Կելլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Կելլեր
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1980(1980-08-17)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Brørup, Ribe County, Դանիա
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Քրիստիան Թիելսեն Կելլեր (դան․՝ Christian Thielsen Keller, օգոստոսի 17, 1980(1980-08-17)[1], Brørup, Ribe County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, «Ռանդերս» ակումբի հենակետային կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելլերը «Ստաբեկի» կազմում։

Կելլերը կարիերան սկսել է «Վայլե» ակումբում։ 1999 թվականին նորամուտն է նշել Դանիայի ֆուտբոլի առաջնությունում։ 2001/2002 մրցաշրջանում թիմը իջել է ցածր դիվիզիոն և Քրիստիանը տեղափոխվել է «Վիբորգ»։ Եռամյա պայմանագրի ժամկետի ավարտից հետո ընդունել է իտալական «Տորինոյի» առաջարկը, որը վաստակել էր Սերիա A-ում հանդես գալու իրավունք։ Ֆինանսական խախտումների պատճառով թուրինյան ակումբին թույլ չեն տվել մասնակցել Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում կայանալիք խաղերին, և Կելլերը դարձել է Հռոմի «Լացիոյի» ֆուտբոլիստ։

2011 թվականի դեկտեմբեր 11-ին «Լիվորնոյի» դեմ խաղում իր նորամուտն է նշել Սերիա A-ում[2]։ Բարձր մրցակցության պատճառով նա պարբերաբար չի խաղացել․ դուրս է եկել հիմնականում փոխարինման։

2006 թվականի ամռանը Քրիստիանը տեղափոխվել է նորվեգական «Ստաբեկ»։ 2008 թվականին օգնել է ակումբին հաղթել Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում և թիմի երկրպագուների կողմից ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ։

2009 թվականին տեղափոխվել է թուրքական «Քասիմփաշա»։ Օգոստոսի 9-ին «Բուրսասպորի» դեմ խաղում Կելլերը նորամուտն է նշել Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2011 թվականին վերադարձել է հայրենիք՝ քառամյա պայմանագիր կնքելով «Ռաներս» ակումբի հետ։ Հուլիսի 14-ին «Սյոններյուսկի» դեմ խաղում Քրիստիանը նորամուտն է նշել նոր թիմում[4]։ Հոկտեմբերի 22-ին «Օրհուսի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Ռանդերսի» կազմում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Կելլերը նորամուտն է նշել Դանիայի երիտասարդական հավաքականում։ 2007 թվականին հրավիրվել է Դանիայի հավաքական՝ մասնակցելու ոչ պաշտոնական մրցաշարի։ Քրիստիանը խաղացել է Սալվադորի[5], ԱՄՆ-ի[6] և Հոնդուրասի հավաքականների դեմ հանդիպումներում[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիա «Ստաբեկ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Ливорно VS. Лацио 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  3. «Бурсаспор VS. Касымпаша 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  4. «Сённерйюск VS. Раннерс 6:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  5. «Сальвадор VS. Дания 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2007 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  6. «США VS. Дания 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2007 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  7. «Гонудрас VS. Дания 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2007 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Կելլեր» հոդվածին։