Քրիստիանո Լոմբարդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Քրիստիանո Լոմբարդի
Cristiano Lombardi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 19, 1995(1995-08-19)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Վիտերբո, Լացիո, Իտալիա
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սալերնիտանա
(վարձավճարով Լացիոյից)
Համար 25
Պատանեկան կարիերա
2011-2014 Իտալիա Լացիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-ներկա Իտալիա Լացիո 18 (1)
2014-2015   Իտալիա Տրապանի 13 (0)
2015-2016   Իտալիա Անկոնա 25 (4)
2017-2018   Իտալիա Բենևենտո 16 (0)
2019   Իտալիա Վենեցիա 11 (0)
2019-ներկա   Իտալիա Սալերնիտանա 12 (2)
Ազգային հավաքական
2012-2013 Իտալիա Իտալիա Մ18 3 (3)
2013 Իտալիա Իտալիա Մ19 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 12-ի, 2020:

Քրիստիանո Լոմբարդի (իտալ.՝ Cristiano Lombardi, օգոստոսի 19, 1995(1995-08-19)[1], Վիտերբո, Լացիո, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Լացիոյից վարձավճարով հանդես է գալիս Սալերնիտանայի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմբարդին Լացիոյի ակադեմիայի սան է։ 2014 թվականի հուլիսի 12-ին նա 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Տրապանի[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց սեպտեմբերի 13-ին՝ փոխարինման մտնելով Չիտադելայի դեմ խաղում և այս խաղում տալով գոլային փոխանցում[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 27-ին՝ Վարեզեի դեմ խաղում[6]։ Տրապանիի կազմում Լոմբարդին անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։

2015 թվականի օգոստոսի 31-ին Լոմբարդին վարձավճարով միացավ Սերիա C-ում հանդես եկող Անկոնային[7]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 13-ին՝ Պրատոյի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 26-ին՝ Լ'Ակվիլայի դեմ խաղում[9]։ Հոկտեմբերի 17-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լուկեզեի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Անկոնայի կազմում Լոմբարդին անցկացրեց 25 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2016-17 մրցաշրջանում Լոմբարդին վերադարձավ Լացիո։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ Ատալանտայի դեմ խաղում[11]։ Այս խաղում նա խաղադաշտ դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում և գոլ խփեց հանդիպման 33-րդ րոպեին[12]։ Այս մրցաշրջանում Լոմբարդին անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[13]։

2017 թվականի օգոստոսի 31-ին Լոմբարդին վարձավճարով տեղափոխվեց Բենևենտո[14][15][16]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նապոլիի դեմ խաղում։ 2018 թվականի փետրվարի 11-ին Ռոմայի դեմ խաղում իտալացին գոլային փոխանցում տվեց, սակայն Բենևենտոն պարտվեց 5-2 հաշվով։ Ակումբի կազմում Լոմբարդին անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[17]։

2019 թվականի հունվարի 15-ին Լոմբարդին 18 ամսվա վարձավճարով միացավ Վենեցիային[18][19], սակայն Լացիո վերադարձավ 6 ամիս անց[20]։ Հուլիսի 17-ին նա 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Սալերնիտանա[21][22]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 30-ին՝ Ասկոլիի դեմ խաղում[23]։ Դեկտեմբերի 7-ին Լոմբարդին 3 գոլային փոխանցում տվեց Չիտադելայի դեմ խաղում[24]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոմբարդին ներկայացրել է Իտալիան մինչև 18 և մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականների կազմում։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[25]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լացիո 2016–17 Սերիա A 18 1 1 0 19 1
Տրապանի (վարձավճար) 2014–15 Սերիա B 13 0 0 0 13 0
Անկոնա (վարձավճար) 2015–16 Սերիա C 25 4 0 0 1 0 26 4
Բենևենտո (վարձավճար) 2017–18 Սերիա A 17 0 0 0 17 0
Վենեցիա (վարձավճար) 2018–19 Սերիա B 11 0 0 0 2 0 13 0
Սալերնիտանա (վարձավճար) 2019–20 12 2 2 0 14 2
Կարիերայի ընդհանուր 96 5 3 0 0 0 3 0 102 7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - C. Lombardi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  3. «Official: Lazio Loan Lombardi And Zampa To Trapani | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Վերցված է 2018-10-20 
  4. «UFFICIALE, Trapani: ecco Lombardi e Zampa - ITA Sport Press»։ ITA Sport Press (it-IT)։ 2014-07-12։ Վերցված է 2018-10-20 
  5. «Trapani Calcio - AS Cittadella, Sep 13, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  6. «Varese Calcio - Trapani Calcio, Sep 27, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  7. «Ancona, colpaccio finale: presi Lombardi e Di Mariano!»։ Gazzetta Regionale (it-IT)։ 2015-08-31։ Վերցված է 2018-10-20 
  8. «AC Prato - US Anconitana, Sep 13, 2015 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  9. «US Anconitana - L'Aquila Calcio, Sep 26, 2015 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  10. «AS Lucchese Libertas - US Anconitana, Oct 17, 2015 - Serie C - Girone B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  11. «Atalanta BC - SS Lazio, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  12. Editorial։ «Serie A TIM | Atalanta-Lazio 3-4, il tabellino»։ www.sslazio.it (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  13. «Cristiano Lombardi | Football Stats | Lazio | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  14. «Lombardi set for Benevento | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-20 
  15. «Calciomercato Benevento, doppio colpo sul gong: Lazaar e Lombardi | Goal.com» (իտալերեն)։ Վերցված է 2018-10-20 
  16. Pozzo Marco Da (2017-08-31)։ «UFFICIALE - Lombardi in prestito al Benevento - Lazio News 24»։ Lazio News 24 (it-IT)։ Վերցված է 2018-10-20 
  17. «Cristiano Lombardi | Football Stats | Lazio | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-20 
  18. «OFFICIAL: Lombardi joins Venezia FC»։ The Laziali (en-GB)։ 2019-01-11։ Վերցված է 2020-01-12 
  19. «UFFICIALE: Venezia, arriva Lombardi dalla Lazio in prestito per 18 mesi»։ www.tuttomercatoweb.com (իտալերեն)։ Վերցված է 2020-01-12 
  20. «UFFICIALE: Venezia, risolto con Lazio il prestito di Lombardi - TUTTOmercatoWEB.com»։ www.tuttomercatoweb.com (իտալերեն)։ Վերցված է 2020-01-12 
  21. «OFFICIAL: Cristiano Lombardi joins Salernitana on loan»։ The Laziali (en-GB)։ 2019-07-16։ Վերցված է 2020-01-12 
  22. «UFFICIALE: Salernitana, presi Kiyine, Lombardi e Giannetti»։ www.tuttomercatoweb.com (իտալերեն)։ Վերցված է 2020-01-12 
  23. «US Salernitana 1919 - Ascoli Calcio, Nov 30, 2019 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-12 
  24. «AS Cittadella - US Salernitana 1919, Dec 7, 2019 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-12 
  25. «Cristiano Lombardi»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]