Քրիստեր Բյորքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստեր Բյորքման
Flickr - aktivioslo - Anna Bergendahl - Sverige (1).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունշվեդ.՝ Christer Samuel Björkman
Ծնվել էօգոստոսի 25, 1957(1957-08-25) (62 տարեկան)
Բուրոս, Älvsborg County, Շվեդիա
ԵրկիրՇվեդիա
Ժանրերշանսոն
Մասնագիտություներգիչ և հեռուստահաղորդավար
Գործիքներվոկալ
Կայքchristerbjorkman.se
Christer Björkman Վիքիպահեստում

Քրիստեր Սամուել Բյորքման (շվեդ.՝ Christer Samuel Björkman, ծնվ․՝ 1957թ․, Բուրոս, Շվեդիա), «Melodifestivalen»[1] («Եվրատեսիլ» փառատոնի տեղական ընտրության մրցույթ), շվեդական երաժշտական մրցույթի ղեկավար և նախագահ, նախկին ոճաբան և երգչուհի (1992 թվականին՝ «Եվրատեսիլ»֊ի Շվեդիայի բացառիկ ներկայացուցիչներից)։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կարիերան սկսելուց առաջ Բյորքմանն աշխատել է որպես ոճաբան֊վարսահարդար, և անգամ ունեցել է սեփական գեղեցկության սրահը Բուրոսում։ Ապագա երգչուհին երաժշտական կարիերան սկսեց 1985 թվականին, թողարկելով՝ «Våga och vinn» իր դեբյուտային ալբոմը։ 1992 թվականին նա դարձավ «Melodifestivalen 1992» շվեդական երգի մրցույթի հաղթող, և հնարավորություն ստացավ Շվեդիան ներկայացնել Եվրատեսիլ երգի փառատոնում, որը պետք է կայանար Մալմյոում (Կարոլայի հաղթանակից հետո Շվեդիան դարձավ մրցույթի «տեր»֊ը)։ Մրցույթում Շվեդիայի մրցակիցը հանդես եկավ յոթերորդ համարի ներքո, ներկայացնելով՝ «I Morgon är En Annan Dag» (հայ․՝ Վաղը նոր օր կլինի) երգը[2]։ Ըստ արդյունքների երգչուհին 9 բալով ավարտեց 22֊րդ հորիզոնականը, դարձավ իր երկրի վատ ելույթ ունեցածներից մեկը[3]։

Հետագայում Քրիստերը կրկին ընդունում է մասնակցությունը 1999 թվականին կայանալիք Melodifestivalen մրցույթում, երգում է «Välkommen hem» (հայ․՝ Մինչ հանդիպում), զբաղեցնում է վերջին հորիզոնականը 10 մասնակցի մեջ։

Չնայած մի քանի անհաջողությունների 2002 թվականին նա դառնում է մրցույթի ղեկավարը, և հաջողությամբ շարունակում է աշխատանքը այս բնագավառում։ Վերջին ժամանակներում Բյորքմանը հաճախ քննադատում է ժյուրիի անդամների մանիպուլյացիա, սակայն այդ լուրերը հերքվել են[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Våga och vinn (1985)
  • I morgon är en annan dag (1992)
  • Välkommen till livet (1993)
  • Björkman (1999)
  • Souvenirs D’amour (2003)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Leken blev nästan sann/Du, jag och en flaska vin (1984)
  • Livsutopi (1984)
  • Våga och vinn/Visan om en längtan (1985)
  • Drömmar (1986)
  • I morgon är en annan dag/Demain il y a un autre jour (1992)
  • Om du behöver mig/Nu ligger havet stilla (1992)
  • Förälskad igen/En gång till (1992)
  • Välkommen till livet (1993)
  • Om hösten (1993)
  • Banne mig/Livet/Jag ger mig inte (1993)
  • Välkommen hem (1999)
  • Döda mig imorgon (1999)
  • Kom låt oss älska nu (1999)
  • La Vie (2002)
  • Marcia Baila (2003)
  • Les Mots (2004)
  • Etthundra (2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]