Քրիստափոր Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստափոր Մկրտչյան
Ծնվել է1896
Մահացել է1920
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Քրիստափոր (Քրիստ) Հովհաննեսի Մկրտչյան (1896, Գորիս1920, Սիսիան), Հայաստանում սովետական իշխանության համար մղված պայքարի մասնակից։

Կոմունիստական կուսակցության անդամ 1916 թվականից։ Հեղափոխական գործունեությունն սկսել է 1915 թվականին՝ Շուշիում։ 1917 թվականին վերադարձել է Գորիս և դարձել տեղի բոլշևիկների ղեկավարներից։ 1919 թվականին Մկրտչյանը, մի խումբ ընկերների հետ, Գորիսում հիմնել է բոլշևիկյան կոմիտե։ Քաղաքի շրջակա գյուղերում նրա շանքերով ստեղծվել են բոլշևիկյան բջիջներ։ 1920 թվականի Մայիսյան ապստամբության շրշանում Մկրտչյանը Զանգեզուրի ապստամբների ղեկավարներից էր։ Հուլիսին, երբ Զանգեգուրում հաստատվեց սովետական իշխանություն, Մկրտչյանը գավառային կոմիտեի քարտուղարն էր։ Ապստամբության ճնշումից հետո գնդակահարվել է դաշնակների կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 644 CC-BY-SA-icon-80x15.png