Քրիսովուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրիսովուլ (հուն․ χρνσόβονλλον– ոսկե կնիք), բյուզանդական կայսերական շնորհագրի տեսակ։

Քրիսովուլի ընթացակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ տեսակի շնորհագրերից տարբերվում է ձևակերպման մեծ հանդիսավորությամբ։ Կայսրն անձամբ ծիրանագույն թանաքով մի քանի բառ էր ավելացնում, ստորագրում և թվագրում։ Քրիսովուլը վավերացվում էր կնիքով (երբեմն՝ ոսկե)։ Քրիսովուլի ձևով հրապարակվում էին օրենքներ, պետությունների հետ պայմանագրեր, պարգևական կարևորագույն շնորհագրեր։ Հիմնականում պահպանվել են քրիսովուլի պատճենները։

Կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվել է նաև Կիլիկյան Հայաստանում, միջնադարյան Սերբիայում և Բուլղարիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 494