Քսենյա Բորոդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քսենյա Բորոդինա
ռուս.՝ Ксения Кимовна Бородина
Ծնվել էմարտի 8, 1983(1983-03-08)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, մենեջեր, հաղորդավար և դիջեյ
Ամուսին(ներ)Kurban Omarov?[3]

Քսենյա Կիմի Բորոդինա (ծննդյան ազգանունը՝ Ամոևա, երկրորդ ամուսնության ժամանակ՝ Օմարովա, մարտի 8, 1983(1983-03-08)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեռուստահաղորդավար, դերասանուհի և դիջեյ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյա Ամոևան (տասնվեց տարեկանից՝ Բորոդինա[5]) ծնվել է 1983 թվականի մարտի 8-ին Մոսկվայում։ Հայրը հայ է[6][7], մայրը՝ ռուս։

Երբ Քսենյան եղել է մեկ տարեկան, նրա ծնողները՝ Կիմ Ամոևը (3 մարտի, 1940 – 18 մայիսի, 2018)[8][9][10] և Նինա Բուլատովնան (ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 8-ին)[10][11] բաժանվել են։ Մայրն ամուսնացել է իտալացի գործարար, ճարտարապետ և շինարարական ընկերության սեփականատեր Ջեննիի հետ[12] ու մեկնել Իտալիա՝ դստերը թողնելով Մոսկվայում՝ տատի՝ Գալինա Իվանովնայի ու պապի՝ Բուլատ Բիլյալովիչի (Իննա Բուլատովնայի խորթ հայրը) մոտ։ Մայրը բազմաթիվ նվերներ է տվել դստերը, երբ ժամանել է Ռուսաստան, և 1990-ական թվականներին այդ նվերները նրանք փոխանակել են ուտելիքի հետ, բայց այդ մասին ոչինչ չեն ասել մորը։ Հետագայում Քսենյան հաճախ է մեկնել Իտալիա՝ մոր ու խորթ հոր մոտ և մտերմացել է խորթ հոր[11][13] ու պապի հետ[5][14]։ Որոշ ժամանակ նա սովորել է «Մուլտիլինգվա» անգլիական դպրոցում։ 18 տարեկանում (հորից վիրավորված լինելու պատճառով)[15] վերցրել է մոր ազգանունը[16]։ Քսենյա Բորոդինան ունի եղբայր՝ Նիկիտան։

Օտար լեզուների խորացված ուսուցմամբ մասնավոր լիցեյ ավարտելուց հետո Քսենյա Բորոդինան միանգամից ընդունվել է Հյուրանոցային մենեջմենթի ու զբոսաշրջության ինստիտուտի երկրորդ կուրս՝ «զբոսաշրջության մենեջմենթ» մասնագիտությամբ։

2004 թվականին սկսել է վարել «Дом-2» նախագիծը ТНТ հեռուստաալիքով[17]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսենյան հանդիպել է Динамит խմբի մենակատար Լեոնիդ Նարուշենկոյի (4 դեկտեմբերի, 1977 — 3 սեպտեմբերի, 2005)[18] հետ, որը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում[19]։

2008 թվականի օգոստոսի 8-ին Քսենյա Բորոդինան ամուսնացել է գործարար Յուրի Կարենի Բուդագովի (ծնվել է 1980 թվականի մայիսի 8-ին) հետ[20][21], որի հետ ծանոթացել է Comedy Club-ում[6]։ 2009 թվականի հունիսի 10-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մարուսյան։ 2011 թվականի ապրիլի չորսին զույգ բաժանվել է[19]։

Հանդիպել է «Дом-2» ռեալիթի-շոուի նախկին մասնակիցներ Օսկար Կարիմովի (ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 14-ին)[22] և Միխայիլ Տերյոխինի (ծնվել է 1980 թվականի հունվարի 31-ին) հետ[23]։

2015 թվականի հուլիսի 3-ին ամուսնացել է դաղստանցի գործարար Կուրբան Օմարովի (ծնվել է 1980 թվականի օգոստոսի 25-ին) հետ[24][25]։ Նույն թվականի դեկտեմբերի 22-ին ծնվել է նրանց դուստրը՝ Թեոնան[26][27]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 – «Տուն-2։ Սիրո օրենքները» («Дом-2. Законы любви») ISBN 978-985-16-3060-4
  • 2011 – «Նիհարում ենք Քսենյա Բորոդինայի հետ» («Худеем с Ксенией Бородиной») ISBN 978-5-699-51624-7

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 – Զազա (ռեժիսոր՝ Անդրեյ Սիլկին) – գլխավոր հերոսի ընկերուհին
  • 2011 – Լավրովայի մեթոդը (սերիալ, 1 եթերաշրջան, 3-4 սերիաներ) – էպիզոդ
  • 2013 – Деффчонки – կամեո, լրագրող Զվոնարյովի տանը (36 սերիա)
  • 2014 – С Восьмым марта, мужчины! – «Սկոլկովո» գիտական կենտրոնի աշխատակից

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Окна» թոք-շոուի մասնակից (2002-2005)
  • «Девичьи слезы» թոք-շոուի մասնակից (2002-2003)
  • «Дом 2» նախագծի հաղորդավար (2004 թվականից)
  • «Пусть говорят» թոք-շոուի մասնակից (2009)
  • «Cosmopolitan. Видеоверсия» նախագծի համահաղորդավար (2009 թվականից)
  • «Битва экстрасенсов» նախագծի մի շարք թողարկումների համահաղորդավար (2010)
  • «Պարեր աստղերի հետ» հեռոստանախագծի մասնակից (2011 թվականի եթերաշրջան)
  • «Жестокие игры» հեռուստանախագծի մասնակից (2011 թվականի 2 եթերաշրջան)
  • Երկու անգամ ծաղրանմանակվել է «Большая разница» հաղորդման ընթացքում որպես «Дом-2» շոուի համահաղորդավար։ Ծաղրանմանակումները կատարել է Վալենտինա Ռուբցովան։
  • 2012 թվականի մայիսից մինչև 2013 թվականի հուլիսի 16-ը եղել է ТНТ հեռուստաալիքի «Перезагрузка» շոուի հաղորդավար։ 2016 թվականին վերադարձել է նախագիծ[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://7days.ru/lifestyle/wedding/poyavilos-pervoe-foto-so-svadby-ksenii-borodinoy-i-kurbana-omarova.htm
  4. Бородина и Котова провели диджей-сеты
  5. 5,0 5,1 Личная жизнь и биография Бородиной - Obovsyom.ru
  6. 6,0 6,1 Эксклюзивное интервью о свадьбе с Ксенией Бородиной и её мужем копия Արխիվացված 2014-01-10 Wayback Machine
  7. Ксения Бородина. Официальный сайт Արխիվացված 2018-09-15 Wayback Machine копия Արխիվացված 2014-01-10 Wayback Machine
  8. В семье Бородиной случилась трагедия — Рамблер/новости
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  10. 10,0 10,1 «Поиск людей, найти человека, телефоннный справочник, номера телефонов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  11. 11,0 11,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  12. К Ксении Бородиной приехал мужчина, заменивший ей папу » Интересные новости OAnews
  13. «Ксения Бородина меняла дорогие подарки от мамы на еду». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  14. Ксения Бородина: «Меня научили чувствовать боль» | StarHit.ru
  15. Чистосердечное признание: Ксения Бородина
  16. «На поминках по Деду Хасану задержан отец Ксении Бородиной — LIFE | NEWS В России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  17. «Первая серия Дом-2» (ռուսերեն) — Дебют Ксении Бородиной в роли телеведущей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  18. Трагически погиб экс-солист "Динамита" Леонид Нерушенко
  19. 19,0 19,1 «Ксения Бородина». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  20. Будагов Юрий Карэнович: биография, личная жизнь :: SYL.ru
  21. Телеведущая «Дома-2» Ксения Бородина развелась с мужем Юрием Будаговым
  22. Оскар Каримов биография до и после проекта, фото, дата рождения, песни, вес, рост, видео Оскара Каримова - участника дома 2
  23. Михаил Терехин биография, фото, рост, вес и дата рождения Михаила Терехина на доме 2
  24. Курбан Омаров Биография - бизнесмен, муж Ксении Бородиной :: HowStar.ru - фото звезд | моделей
  25. «Появились первые фото со свадьбы Ксении Бородиной и Курбана Омарова». 7days.ru. 03.07.2015.
  26. Виктория Дудина, Ольга Турбина (22.12.2015). «Ксения Бородина родила дочь». Woman’s Day. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  27. Ксения Бородина назвала дочь Богиней Космополитан
  28. «Ксения Бородина ушла из популярного шоу на ТНТ «Перезагрузка»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենյա Բորոդինա» հոդվածին։