Քուրդիստան զորախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուրդիստան զորախումբ
Տեսակահաբեկչական կազմակերպություն
Մասն էԱլ-Կաիդա
ԳաղափարախոսությունSalafi jihadism?
Ղեկավար կենտրոնԻրաքյան Քուրդիստան, Իրաք և Իրան
Ստեղծման տարեթիվմարտ 2007

Քուրդիստան զորախումբ[1], զինյալ իսլամիստական կազմակերպություն, հայտնի է որպես «Ալ Կաիդան Քրդստանում» կամ «Ալ Կաիդայի քրդական զորախումբ» անուններով, հիմնականում ակտիվ է եղել Իրանի և Իրաքի հյուսիսային հատվածներում։ Ալ Կաիդայի քրդական ճյուղն է, որը մի քանի հարձակումներ է իրականացրել Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վրա։ 2010 թվականից հետո զորախումբը մեծամասամբ աննկատելի էր և նրա ընթացիկ գործունեության մասին տեղեկությունները հիմնականում քիչ էին և չճշտված[2]։

Կազմավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ Կաիդայի քրդական զորախումբը ստեղծվել է 2007 թվականին, Ալ Կաիդայի հետ կապված մեկ այլ խմբավորման՝ Անսար ալ Իսլամի լուծարումից հետո։ Թեև զորախումբը համեմատաբար փոքրաթիվ է, սակայն այն ճամբարներ ունի Իրանի Մերիվան և Սանանդաջ քաղաքներում[3]։

Հարձակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբավորումը մի քանի հարձակումներ է իրականացրել, որոնցից ամենախոշորը՝ Էրբիլում գտնվող Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ներքին գործերի նախարարության դեմ, ինչի արդյունքում 2007 թվականի մայիսին սպանվել է 19 մարդ[3]։ 2007 թվականի հուլիսին Ալ Կաիդայի քրդական զորախումբը կատարել է ահաբեկչություն Փենջվանում, որի հետևանքով զոհվել են 7 սահմանապահ և Քուրդիստանի հայրենասիրական միության մեկ սպա։ 2010 թվականի սեպտեմբերին երկու ոստիկան է վիրավորվել Իրաքի Սուլեյմանիա քաղաքում,Ալ Կաիդայի քրդական զորախմբի հարձակումը կանխելիս[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Kurdistan Brigades: Al-Qaeda's Kurdish Henchmen». Jamestown (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. Cassman, Daniel. «Al Qaeda Kurdish Battalions». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 12-ին.
  3. 3,0 3,1 «Rudaw in English The Happening: Latest News and Multimedia about Kurdistan, Iraq and the World - US Designates Kurdish Group Terrorists». Rudaw.net. 2012 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 29-ին.
  4. «Al Qaeda Kurdish Battalions». Stanford - CISAC. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.