Քուրդաշահի խաչքար (Մայր Աթոռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուրդաշահի խաչքար
Քուրդաշահի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ։
Սկզբնական տեղադրությունԿանգնեցված է եղել Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքում։
Ներկա տեղադրությունՎաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Քուրդաշահի եղբոր Գրիգորին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Քուրդաշահն է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1215 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԷջմիածնի Մայր Տաճար
 Khatchkars in Etchmiadzin Վիքիպահեստում

Քուրդաշահի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ, ձախից վեցերորդը։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.7)[1]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ, ձախից վեցերորդը։ Կանգնեցված է եղել Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքում[2]։

Խաչքարի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանգնեցված է բազալտե պատվանդանին։ Աչքի է ընկնում քանդակային հորինվածքում խաղողի ողկույզների ու նռան պտուղների համադրությամբ, որն իր հիմքում ուներ երկուսից էլ գինի ստանալու ընդհանրական պատկերացումը[3]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միատող վիմական արձանագրությունը երիզում է խաչքարը, ստորին մասում՝ 2 տող[4]։

Արձանագրություն 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի քիվին 1 տող ելնդատառ վիմական արձանագրություն.

  1. ՈԿԴ. (1215) ԵՍ` ՔՈՒՐԴԱՇԱՀ, ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ Ի ԲԱՐԵԽԱՒՍՈՒԹԻ[ՒՆ] ԳՐԻԳՈՐՈ` ԵՂԲԱՒՐ ԻՄՈՅ, ՈՐ ԿԻՍԱՒՐԵԱ ՓՈ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել է 1215 թվականին։ Պատվիրատուն Քուրդաշահն է, ով խաչքարը կանգնեցրել է ի հիշատակ իր եղբոր՝ Գրիգորին։

Արձանագրություն 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի աջ կողմում 2 տող խորագիր վիմական արձանագրություն.

  1. ԽԵՑԱՒ Ի ՔՍ, ՈՐՔ ԸՆ
  2. Թ[ԵՌՆՈՒՔ] ՅԻՇԵՍՋԻՔ Ի ՔՍ

Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արձանագրությունը Ս. Բարխուդարյանը գրի է առել մինչ Վաղարշապատ բերվելը, երբ խաչքարը կիսով չափ թաղված է եղել Թանահատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավային կողմում, որի հետևանքով արձանագրությունը հրատարակվել է մասնակի։ Վիմագրի սկզբնամասը Ս. Բարխուդարյանը լրացրել է ենթադրաբար` խաչքարը կանգնեց նողին նույնացնելով եկեղեցու ավանդատան շինության ծախսերը հոգացած Ամիրշահի հետ։ Նա կարծում էր, որ արձանագրության վերջում կարող է թվական լինել, սակայն թաղված մասերը բացելու հնարավորություն չի եղել[5]։
  • Վասակի և Խաթունի որդի ոմն Քուրդաշահ հիշվում է նաև Սանահնի վանքի եռանավ սրահի վիմագրերից մեկում[6], ապա նույն վանքի մեծ գավթի մի տապանագրում[7], որը հավանաբար նույն անձն է։
  • Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքից Մայր Աթոռ տեղափոխվել է նաև Դեղոյնի խաչքարը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 349
  4. Դիվան հայ վիմագրության, Պ. 3. Վայոց Ձոր, Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ /Կազմ.՝ Ս.Գ. Բարխուդարյան; ՀՍՍՌ ԳԱ; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ.; Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967 թ., էջ 90, արձանագրություն 250
  5. Դիվան հայ վիմագրության, Պ. 3. Վայոց Ձոր, Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ /Կազմ.՝ Ս.Գ. Բարխուդարյան; ՀՍՍՌ ԳԱ; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ.; Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967
  6. Դիվան հայ վիմագրության, Պ. 9. Լոռու մարզ / Կազմեցին` Ս. Գ. Բարխուդարյան, Կ. Գ. Ղաֆադարյան, Ս. Տ. Սաղումյան ; ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ին-տ. - Երևան ։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012, էջ 52, արձանագրություն 59
  7. Դիվան հայ վիմագրության, Պ. 9. Լոռու մարզ / Կազմեցին` Ս. Գ. Բարխուդարյան, Կ. Գ. Ղաֆադարյան, Ս. Տ. Սաղումյան ; ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ին-տ. - Երևան ։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012, էջ 70, արձանագրություն 104