Քննարկում:Քարահունջ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարահունջ անունը սխալ է հետևյալ բառահոդվածի համար։ Ճիշտ է, որ այս հոդվածը մարդիկ գտնեն Զորաց քարեր հոդվածի ներքո։ Հոդվածում առկա տեղեկությունները արժանահավատ չեն մեծավմասամբ։ -- 217.76.2.251 19։03, 19 Ապրիլի 2010 (UTC)

Քարահունջ անունը սխալ է հետևյալ բառահոդվածի համար։ Ճիշտ է, որ այս հոդվածը մարդիկ գտնեն Զորաց քարեր հոդվածի ներքո։ Հոդվածում առկա տեղեկությունները արժանահավատ չեն մեծավմասամբ։ -- Momikvardanyan 19։10, 19 Ապրիլի 2010 (UTC)

Ողջույն, Վիքիփեդիան ազատ հանրագիտարան է, և ցանկացած անձ կարող է այն խմբագրել/ավելացնել/փոփոխել նշելով/հղում տալով հավաստի աղբյուրների: Խնդրեմ ազատ զգացեք օգտվել հոդվածի վերևի աջ կողմում տեղակայված «խմբագրել» կոճակից: Chaojoker 12:03, 30 Մարտի 2011 (UTC)[reply]
Քիչ թե շատ կարգի բերելուց հետո դա իսկապես անհրաժեշտ է անել։ Զորաց քարերի "Քարահունջ" անվանումը շրջանառության մեջ է դրել ակադեմիկոս Պարիս Հերունին, սակայն այն ոչ մի աղերս չունի ո՛չ տեղանքի (այն քարահունջից 14 կմ հեռու է), ո՛չ անվան ծագումնաբանության և ո՛չ էլ իմաստի հետ։ Մասնագիտական շրջանակներում այն երբեք էլ չի՛ ընդունվել և դիտարկվել է որպես «հաջողված և տարածում գտած լեգենդ»։ Հարկ է նաև, որ այս հանգամանքը բացատրված և ներկայացված լինի նաև հոդվածում՝ հետագա թյուր իմացություններից խուսափելու համար։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 16:19, 3 Հունվարի 2014 (UTC)
Անպայման նկատի կառնեմ, պարզապես աղբյուրները իրար չեմ կարող հենց սկզբից խառնել, հերթականությամբ իրար կլրացնեն։--Գարդմանահայ (քննարկում) 17:04, 3 Հունվարի 2014 (UTC)
Խնդրում եմ կարդալ Հրաչ Մարտիրոսյանի սույն հոդվածը և էջը տեղափոխել Զորաց քարեր։ --Vahagn Petrosyan (քննարկում) 11:41, 22 Փետրվարի 2014 (UTC)
Որից հետո դիտեք այս տեսանյութը։--Գարդմանահայ (քննարկում) 13:56, 22 Փետրվարի 2014 (UTC)
Ժամանակ ունենալու դեպքում էլ կարդացեք այս «հիմարությունը», որտեղ մարդկության կենտրոնը «հանդիսացող» թուրքերի ստեղծած ՂՈՇՅՈՒՆ ԴԱՇԸ համարձակվել են վերագրել հայերին, ովքեր վերջին մի 100 տարում են «դարձել» ազգ։--Գարդմանահայ (քննարկում) 14:02, 22 Փետրվարի 2014 (UTC)
Չեմ պատրաստվում դիտել ամեն տխմարություն։ Էս վիկին գիտական հանրագիտարա՞ն է, թե՞ տարբեր կիսագրագետների կարծիքների շտեմարան։ --Vahagn Petrosyan (քննարկում) 18:49, 22 Փետրվարի 2014 (UTC)
Vahagn Petrosyan հիմնավորի ասածներդ՝ (Չեմ պատրաստվում դիտել ամեն տխմարություն։ Էս վիկին գիտական հանրագիտարա՞ն է, թե՞ տարբեր կիսագրագետների կարծիքների շտեմարան։)։--Գարդմանահայ (քննարկում) 20:07, 22 Փետրվարի 2014 (UTC)
Հրաչը 22 էջանոց հիմնավորում է գրել։ Ավե՞լ է պետք։ --Vahagn Petrosyan (քննարկում) 20:10, 22 Փետրվարի 2014 (UTC)
Ես թքած ունեմ Հրաչի 22 էջանոց տեքստի վրա, դու իմ անձին ես վիրավորել՝ անվանելով կիսագրագետ։ Ու քանի որ դու ինքդ ես այս էջում անձնական վիրավորանք պարունակող զրույցը սկսել, դրա համար եմ այստեղ գրում։ թե չէ էս զրույցը համացանցի թեմա չի։--Գարդմանահայ (քննարկում) 20:15, 22 Փետրվարի 2014 (UTC)
Ես քեզ նկատի չունեի «կիսագրագետ» ասելով, այլ Պարիս Հերունուն, Վահրադյաններին, Սեթյանին և այլն։ --Vahagn Petrosyan (քննարկում) 20:48, 22 Փետրվարի 2014 (UTC)
Իսկ քո գրածից այդպես չհասկացվեց, ինչևէ։ --Գարդմանահայ (քննարկում) 20:52, 22 Փետրվարի 2014 (UTC)
Ի դեպ, իմ կարծիքով մի մարդ, ով ժամանակին ստեղծել է աշխարհի ամենահզոր անտենաներից մեկը, նախագծել այլընտրանքային էներգիայի հզոր աղբյուր, մասնակցել է Սմերչի նախագծմանը, դժվար թե կիսագրագետ լինի։--Գարդմանահայ (քննարկում) 21:00, 22 Փետրվարի 2014 (UTC)

Քննարկման հարգելի մասնակիցներ, խնդրում եմ «չտաքանալ», հապճեպ եզրահանգումներ չանել և մտքերը շարադրել հնարավորինս պարզ, որ թյուրիմացություններ չառաջանան։ Ամեն մեկս էլ մեր ձևավորված կարծիքն ունենք, բայց եկեք լսենք հակառակ կողմին՝ գուցե նրա ասածում էլ ուշադրության արժանի բան կա։

Ի դեպ, այս հուշարձանը ունի պաշտոնապես հաստատված անուն (կամ անվանում, դեռ սրա համար վիճել չենք սկսել ։)), որն էլ, կարծում եմ, պետք է օգտագործել վերնագրում, համաձայն ենք մենք դրա հետ, թե ոչ։ Իսկ հոդվածում պետք անպայման անդրադառնալ անվան պատմությանը, նշելով, բոլոր գիտական կամ ոչ գիտական տեսակետները և վերջ։ Շատ բնակավայրերի այսօր նոր անուններ են տրվում, դրանք օգտագործում ենք այդպես, և չենք փորձում նրանց մասին հոդվածները անվանել հին կամ ըստ մեր կարծիքի ճիշտ (հին) տարբերակով։--Beko (քննարկում) 08։21, 23 Փետրվարի 2014 (UTC)

Համաձայն եմ հարգելի Beko:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Gardmanahay (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Ես էլ եմ համաձայն։ Բայց դա շատ տքնաջան աշխատանք է պահանջում։ Հիմա հոդվածում կան անընդունելի պսևդոգիտական կտորներ («Ար աստծո տաճար․․․» և այլն) վերցված դիլետանտ «բանասեր» Հերունու մոտից։ Ադմինները պարտավոր են անխնա ջնջել այդպիսի հատվածները՝ առանց սպասելու, թե ե՞րբ ինչ-որ մեկը կբերի հակառակ գիտական գիտական աղբյուրները։ Ինձ դա էր զայրացրել։ --Vahagn Petrosyan (քննարկում) 18:35, 23 Փետրվարի 2014 (UTC)
Իսկ ինչու՞ է Պարիս Հերունին «դիլետանտ «բանասեր»» կամ ինչու՞ պետք է հոդվածում լինի թուրքական ղոշուն դաշ անվանումը, իսկ Հերունու «Ար աստծո տաճար․․․»-ը ոչ: Պ.Հերունին մանրամասն ուսումնասիրել է Քարահունջը և այդ մասին գրել գիրք, որտեղ հստակորեն ներկայացրել է իր կատարած մաթեմատիկական, ֆիզիկական, աստղագիտական հաշվարկները: Եթե այդ հաշվարկները հավաստի են, ապա ի՞նչ իրավունք ունենք հեգնել նրա պատմական հաշվարկները: Կամ ինչու՞ պետք է անտեսենք աշխարհահռչակ գիտնական Պ.Հերունու կարծիքը և ընդունենք Հրաչ Մարտիրոսյանինը, ով որոշակի շրջանակում հայտնի է որպես թոմսոնյան վարձկան, Հայոց պատմության զեղծարար և այլն:--Գարդմանահայ (քննարկում) 19:41, 23 Փետրվարի 2014 (UTC)
Ես գիտեմ, որ Ձեզ ոչինչ համոզել չեմ կարող, այդ պատճառով չեմ ուզում բանավեճի բռնվել։ Ադմիններ, Xelgen, vacio, միջամտեք, խնդրում եմ։ Շառլատանների տեսությունները տեղ չունեն Հայերեն Վիքիպեդիայում։ Ամոթ է։ --Vahagn Petrosyan (քննարկում) 20:14, 23 Փետրվարի 2014 (UTC)
Ես էլ համոզվեցի, որ Ձեզ հետ քննարկում անցկացնել չի լինում, այդ իսկ պատճառով, Պանդուխտ,Լիլիթ, Երջանիկ, Արման, խնդրում եմ, միջամտեք: Հայկական հնագույն աստղադիտարան համարվող Քարահունջին թուրքական Ղոշուն դաշ անվանողի տեսությունները տեղ չունեն Հայերեն Վիքիպեդիայում: Խայտառակություն է:--Գարդմանահայ (քննարկում) 20:24, 23 Փետրվարի 2014 (UTC)
Vahagn Petrosyan, ձեզ խորհուրդ կտամ չանցնել անձնական վիրավորանքների և «կիսագրագետների կարծիքների շտեմարան» արտահայտություններ ձեզ թույլ չտալ, քանի որ նախ պետք է մենք ինքներս նայենք մեր արածին և հետո ուրիշներին գնահատել, մանավանդ նման անթույլատրելի եղանակով: Բացի այդ, եթե Հայերնե Վիքիպեդիան դուք այդպես եք պատկերացնում, ապա ոչ ոք ձեզ ուժի միջոցով այստեղ չի պահում:
Gardmanahay, ինձ թվում է, որ ոչ կառուցողական «քննարկումներ» վարող մասնակիցների հետ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, վիճել պետք չե: Ուղղակի պետք է աշխատել հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել հոդվածում նկարագրվող երևույթը և անիմաստ գրառումներին ուշադրություն չդարձնել:--֎ Պանդուխտ 21:40, 23 Փետրվարի 2014 (UTC)
Ես անթույլատրելի բացթողում եմ արել, աչքաթող անելով այս քննարկման էջը (չգիտեմ ինչու, հայերեն Վիքիպեդիայում իմ վերհսկվող էջերից ոչ բոլորից եմ ստանում հաղորդագրությունները)։ Համենայն դեպս, ճանաչելով քննարկման մասնակիցներին՝ մի մասին էլ անձամբ, հավատս չի գալիս, որ այսքան խելոք և բանիմաց երիտասարդները, որոնց հաճախ եմ ասել, որ հարգում և սիրում եմ, կարող են այս աստիճանի հիմար քննարկում անցկացնել։ Հույս ունենամ առիթ կլինի անմիջական հանդիպումներում կփոխեք իրար նկատմամբ ձեր վերաբերմունքը։ Ես իմ կարծիքը գրել եմ վաղուց, սակայն էջը անմիջապես չեմ տեղափոխել Զորաց քարեր շատ պարզ պատճառով՝ երիտասարդները միշտ էլ սխալվելու իրավունք ունեն և ժամանակ ու համբերություն է պետք, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Նմանապես չեմ էլ արձագանքել այբուբենների մասին հոդվածի փոփոխուփյուններին։ Նորից եմ ասում՝ բոլորովին արժանի չեք, որպեսզի իրար այդպես վերաբերվեք։ Լավագույն մաղթանքներով՝ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 23:37, 23 Փետրվարի 2014 (UTC)
Ինչպես և Մհերն ասաց, քանի որ պաշտոնապես ընդունված անունը Քարահունջ է, ապա կարծում եմ՝ պետք է թողնել այդպես, իսկ «Անվանումը» բաժնում կարելի է ավելի մանրամասն ներկայացնել տարբեր տեսակետները։ Մասնակիցներին էլ կխնդրեի չբորբոքվել, հարգել միմյանց կարծիքը և վարել կառուցողական քննարկում։ Շնորհակալություն --Lilitik22 (քննարկում) 05:01, 24 Փետրվարի 2014 (UTC)

Աբյուրների բազմազանություն[խմբագրել կոդը]

Հարգելի vacio, այս հոդվածի բովանդակությունը պարունակելու է ամենատարբեր տեսակետներ կապված Քարահունջի հետ, պարզապես մի քիչ սպասել է պետք, որ տարբեր տեսակետները տեղ գտնեն այս հոդվածում։--Գարդմանահայ (քննարկում) 07։20, 4 Հունվարի 2014 (UTC)

Կառուցողական քննարկում[խմբագրել կոդը]

Խնդրում եմ ինձ կառուցողական կերպով բացատրել՝

  • ինչպե՞ս են հայերը ավելի քան մ․թ․ա․ 7500 – 14000 կառուցել Զորաց Քարերը, եթե այդ ժամանակ դեռ գոյություն չունեին որպես առանձին էթնոս։ Հոդվածը հիմա դա է պնդում՝ հղելով Պարիս Հերունուն ու ոմն Վահրադյանի։
  • եթե ես էլ վիդեո զապիս անեմ, գցեմ YouTube, որտեղ ասեմ Զորաց Քարերը 1000000 տարեկան են, կարո՞ղ եմ դա ավելացնել հոդվածում հղմամբ։
  • որտե՞ղ է Հայերեն Վիքիպեդիայի վստահելի աղբյուրների մասին քաղաքականության էջը։ --Vahagn Petrosyan (քննարկում) 08։25, 24 Փետրվարի 2014 (UTC)
Ես որ վստահելի աղբյուրների մասին Վիքիում նյութի տեղ չգիտեմ։ Դա մեծամասամբ ինտուիտիվ է արվում։ Բայց որ Զորաց Քարերը 14 000 տարի առաջ հայերն են սարքել, դա հաստատ սխալ է։ Միայն մի բան գիտեմ, որ գործնականում հղումներ մենք չենք տալիս սոց-ցանցերի էջերի վրա։ Կարելի է հղումներ տալ ինչ-որ պաշտոնական էջերի վրա, եթե այդպիսին կան, կամ էլ ցանկացած էլեկտրոնային աղբյուրի վրա, որը խելքին մոտ նյութ է պարունակում։ Հայկականը հայկական, բայց ամեն ինչ պետք է լինի խելամտության սահմաններում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10:07, 24 Փետրվարի 2014 (UTC)
Կա Պարիս Հերունու վարկածը, որը բավականին տարածված է։ Այն չներկայացնել սխալ է, միևնույն ժամանակ ներկայացնել այն, որպես միակ վարկած, և ողջ հոդվածը կառուցել դրա շուրջ, և չնշել այդ վարկածի բազմաթիվ գիտական քննադատությունները անթույլատրելի է։ Եկեք հիշենք, որ Պարիս Հերունին ռադիոֆիզիկոս է, և գիտական աստիճանները ունի այդ ոլորտում, բայց ոչ որպես լեզվաբան կամ պատմաբան, այսպիսով, եթե վերաքննվող (peer-reviewed) գիտական պարբերականներում իր հրապարակված աշխատությունները ռադիոֆիզիկայի ոլորտում կարող ենք վստահելի համարել, պատմաբանական կամ լեզվաբանական աշխատությունները իրանք իրանցով վստահելի չեն։ Ասել որ այն կառուցել են հայերը 14000 տարի առաջ, հակասում է անգամ ամենախիզախ գիտական տեսակետների և ունի շա՜տ, շա՜տ լուրջ աղբյուրների կարիք։ Եկեք սկզբի համար ներկայացնենք վստահելի և չվիճարկվող փաստերը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:57, 24 Փետրվարի 2014 (UTC)
Վստահելի աղբյուրների մասին քաղաքականությունը այստեղ է՝ Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ, ունի ոճական/շարահյուսական շտկման կարիք։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:58, 24 Փետրվարի 2014 (UTC)

Ոչ միանշանակ ընկալելի փոփոխություններ[խմբագրել կոդը]

Հարգելի Xelgen, Ձեր կարծիքով Օնիկ Խնկիկյանը, Վաչագան Վահրադյանը գիտական շրջանակների ներկայացուցիչ ե՞ն, թե՞ ոչ:--Գարդմանահայ (քննարկում) 15:41, 11 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]

Կաղապարի հեռացում[խմբագրել կոդը]

Չեզոքություն կղապարը հեռացնում եմ, քանի որ հոդվածում կատարվել են որոշակի փոփոխություններ, այդ թվում՝ ավելացվել է Աշոտ Փիլիպոսյանի կողմից կատարված պեղումների, ստղադիտարան-դամբարանադաշտ հակադիր տեսակետների մասին տեղեկատվություններ:--Գարդմանահայ (քննարկում) 16:57, 22 Փետրվարի 2019 (UTC)

Ի դեպ, կաղապարի ավելացնող մասնակցի պատճառաբանությունը հետևյալն է եղել՝ «Չեզոքության լուրջ խնդիր։ Հնագետների մոտ տարածված «դամբարանադաշտ» հիշատակվում է 0 անգամ, ոչ գիտական «աստղագիտարան» 14 անգամ։»:--Գարդմանահայ (քննարկում) 16:59, 22 Փետրվարի 2019 (UTC)