Օնիկ Խնկիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օնիկ Խնկիկյան
Ծնվել էմարտի 12, 1940(1940-03-12) (79 տարեկան)
ԾննդավայրԲուրգաս, Բուլղարիա
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1998)
Մասնագիտությունպատմաբան և հնագետ

Օնիկ Սարգսի Խնկիկյան (մարտի 12, 1940(1940-03-12), Բուրգաս, Բուլղարիա), հայ պատմաբան, հնագետ: Պատմական գիտությունների դոկտոր (1998):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օնիկ Խնկիկյանը ծնվել է Բուրգասում: 1966 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1988-1996 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի, 1997-1998 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2005 թվականից՝ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի դասախոս:

Աշխատությունները վերաբերում են Հայաստանի բրոնզի դարաշրջանի արհեստներին, Սյունիքի բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների քննությանը: Համահեղինակ է «Հին Շիրակավան. 1977-1981 թվականների պեղումների արդյունքները» աշխատության (2002)[1][2][3]:

Մշակել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվող Ճոչ-Տարից 1989 թվականին հայտնաբերված մ.թ.ա. 7-րդ դարի ուրարտական բրոնզե գոտին[4]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արհեստները բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1977:
  • Syunik during the bronze and iron ages, N. Y., 2002.
  • Հայաստանի հնագիտություն (Հին քարի դարից մինչև Վանի թագավորության անկումը): Երևան, 2009[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]