Քննարկում:Հյուսիսային Արցախ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի ադմինիստրատոր 23artashes, Հյուսիսային Արցախ անունով հոդված հնարավոր չէ ստեղծել, քանի որ նախկին ադմինիստրատորներից մեկի կողմից անթույլատրելի կերպով անժամկետ արգելանք է դրված: Խնդրում եմ հանել այդ արգելանքը, որպեսզի կարողանամ համանուն գրքի մասին հոդված ստեղծել: --Գարդմանահայ (քննարկում) 11:51, 4 Փետրվարի 2019 (UTC)

Հարգելի Գարդմանահայ, արված է։ Սակայն մի դիտարկում։ Եթե Հյուսիսային Արցախը Գարդմանքն է, ավելի ճիշտ չի՞ լինի սա վերահղել Գարդմանք (տարածքային էթնիկ միավոր) հոդվածին, իսկ գրքի մասին հոդվածը ստեղծել Հյուսիսային Արցախ (գիրք) անվանումով։ --23artashes (քննարկում) 12:38, 4 Փետրվարի 2019 (UTC)
Ճիշտ կլինի 23artashes ջան: Գրքի մասին հոդվածը կգրեմ քո առաջարկած անվանումով: Վերհղումը ես անե՞մ:--Գարդմանահայ (քննարկում) 12:41, 4 Փետրվարի 2019 (UTC)
Շնորհակալություն արձագանքի համար:--Գարդմանահայ (քննարկում) 12:42, 4 Փետրվարի 2019 (UTC)
Դու արա, խնդիր չեմ տեսնում, Գարդմանահայ ջան։ --23artashes (քննարկում) 12:45, 4 Փետրվարի 2019 (UTC)

37.252.81.29 այփի հասցեից խմբագրումներ[խմբագրել կոդը]

Դիտարկում 1։ Այս 37.252.81.29 այփի հասցեից հոդվածում կատարվել են խմբագրումներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է պարզաբանումներ։ Այս խմբագրմամբ փաստ կաղապարը դրել եմ, որպեսզի տվյալ պնդումը հիմնավորող աղբյուր/ներ ներկայացվեն, ինչին ի պատասխան 37.252.81.29 այփի հասցեից նշումի տեսքով ներկայացվել է անձնական վերլուծություն՝ ջնջելով փաստ կաղապարը։ Ես չեմ պնդում թե ներկայացվածը սխալ է կամ ճիշտ, բայց որպեսզի հիմնավոր լինի, ապա պետք է աղբյուրներով հիմնավորել, որ Հյուսիսային Արցախի «հասկացության» մեջ ներառվում են Կողթ և Քուստ-ի-Փառնես գավառները և որ դրանք համապատասխանում են Ադրբեջանական ԽՍՀ Դաշքեսանի և Շահումյանի շրջաններին, որից հետո նոր կարելի էր այդ շրջանների տարածքի մակերեսը գումարել իրար։ Պետք է աղբյուրով/ներով հիմնավորել, որ Խորհրդային Ադրբեջանի մի քանի հայկական գյուղեր նույնպես մտնում են Հյուսիսային Արցախի մեջ և նոր միայն դրանց մակերեսը գումարել նախորդ թվին։ Այնուհետև պետք է հիմնավորել, որ Հյուսիսային Արցախ ասելով պետք է հասկանալ ոչ թե հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ասած Հյուսիսային Արցախը, որի մեջ, ըստ նրա, մտնում են 3 ական գավառ Ուտիքից և Արցախ նահանգներից, այլ 37.252.81.29 այփի հասցեից խմբագրումներ կատարողի պնդումներն են ճիշտ։ Այս ամենը հիմնավորելուց հետո, ես կհեռացնեմ փաստ կաղապարը, իսկ այժ կրկին տեղադրում եմ։--Գարդմանահայ (քննարկում) 09:49, 5 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Դիտարկում 2։ Այս 37.252.81.29 այփի հասցեից հոդվածում կատարվել են խմբագրումներ, որոնք կարծես ժամանակի և տարածության տեսակետից հակասություններ ունեն։ Այդ իսկ պատճառով այս խմբագրմամբ տեղադրել էի փաստ կաղապար։ Որին ի պատասխան տվյալ այփիից խմբագրողը որպես աղբյուր նշել էր Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գիրքը։ Նախ ասեմ, որ նույն խմբագիրը հոդվածի հենց սկզբում, որտեղ նկարագրել է թե որն է Հյուսիսային Արցախը, գրել է հետևյալը՝ «Հյուսիսային Արցախ, Մռավի լեռնաշղթայից հյուսիս ընկած տարածք, որը մտնում էր հայկական պատմական Արցախ նահանգի մեջ»։ Հոդվածում նույն խմբագիրը գրել է նաև, որ «Երկրամասը հյուսիսից սահմանակցում է Ուտիքի Գարդման, արևելքից՝ Շակաշեն գավառներին, արևմուտքից՝ Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Արցախի Հանրապետությանը»։ Այսինքն ակնհայտ է, որ Մեծ Հայքի Արցախ նահանգի տարածքի մի մասի վրա «ստեղծված» Հյուսիսային Արցախը (հոդվածում տարածքի գոյությունն անցյալով է ներկայացված) չի կարող սահմանակից լինել Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը։ Ինչ վերաբերում է ներկայացված աղբյուրին, ապա հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքում գրված է հետևյալը (մեջբերում)՝ «Հյուսիսային Արցախը Սևանի ու Մռավի ջրբաժան լեռնաշղթաների և Կուր գետի միջակայքում ընկած երկրամասի, ըստ էության, պայմանականորեն տրված անվանումն է», այսինքն, ըստ Սամվել Կարապետյանի, Հյուսիսային Արցախը այս քարտեզում ներկայացված տարածքն է։ Սամվել Կարապետյանի գրքում գրված է նաև, որ «Պայմանականորեն Հյուսիսային Արցախ կոչված երկրամասն ըստ «Աշխարհացոյց»-ի՝ ներառում էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներից 3-ական գավառներ. Արցախից՝ Քուստ-ի-Փառնես, Կողթ և Մեծ Կողմանք, իսկ Ուտիքից՝ Տուս-Քուստակ, Գարդման և Շակաշեն:»։ Կարծում եմ ժամանակի և տարածության հակասություններն ակնհայտ են, ուստի հոդվածի համապատասխան հատվածում ավելացնում եմ փաստ կաղապարը։ Եթե որոշ ժամանակ անց չներկայացվեն աղբյուրներ, ապա կհեռացնեմ այդ հատվածները։--Գարդմանահայ (քննարկում) 10:18, 5 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Դիտարկում 3։ Հարցս ուղղված է 37.252.81.29 այփի հասցեից սույն հոդվածում խմբագրումներ կատարող մասնակցին։ Ինչի՞ եք հոդվածում Փիփ anvan կողքին գրել ադրբ.՝ Zəylik, Շահումյան անվան կողքին գրել ադրբ.՝ Aşağı Ağcakənd, իսկ օրինակ Բաքու անվան կողքին չեք գրել ադրբ.՝ Bakı, Ռուսական կայսրություն անվան կողքին չեք գրել ռուս.՝ Российская империя։ Եթե առաջիկայում չներկայացվեն հիմնավորումներ, թե ինչու օրինակ Փիփ գրության կողքին պետք է մնա ադրբ.՝ Zəylik կաղապարը, ապա հոդվածում կկատարեմ համապատասխան փոփոխությունները ջնջումների տեսքով։ --Գարդմանահայ (քննարկում) 10:28, 5 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Պարզ է ամեն ինչ։ Դիտարկումներիդ մասով ասեմ, բովանդակային ոչինչ չկա՝ Արցախի հյուսիսը Արցախի հանրապետության մեջ չմտնող հյուսիսային հատվածն է՝ նշածս գավառներով, անկախ նրանից՝ դուր է գալիս դա քեզ թե ոչ (դիտարկում 1), Սամվել Կարապետյանի նշած գիրքը, որով հյուսիսային Արցախ է կոչում Ուտիքի մեծ մասը, առհասարակ հիմնավոր չէ հենց այդ մասով (դիտարկում 2), իսկ հայկական բնակավայրերի կողքին գրել ադրբեջանական անունը միայն ցույց է տալիս օժանդակություն՝ թե ինչն ինչի է վերածվել։ Կաղապարների դնելդ ոչ այլ ինչ է, քան սեփական կարծիքի պնդում, քանի որ քանիցս քեզ բացատրել եմ, որ Հյուսիսային Արցախը ոչ Գարդման է, ոչ էլ առավել ևս Գարդմանք։ Ես արել եմ այս խմբագրումները, որով ցույց եմ տվել, որ մտացածին «Գարդմանք» հասկացությունը ոչ այլ ինչ է, քան վառ երևակայության արդյունք՝ զուրկ գիտական հիմնավորումից, գոյություն ունի Հյուսիսային Արցախ, որը Արցախի հյուսիսն է, և առանձին Գարդման գավառ, որի տերերը մի քանի տարի եղավ, որ տիրեցին Փառիսոսին (Հյուսիսային Արցախին)։ Դա քեզ դուր չեկավ, դուր չեկավ և մի ամբողջ հոդված ստեղծելը՝ նույնպես, Գարդման հոդված բարելավելը՝ նույնպես, ինչպես և նախկինում՝ Մարտակերտի շրջանը բարելավելուց հետո, երբ դու քո ուզած ձևով ներկայացրիր ամեն ինչ։ Ինքդ գիտես, որ լիներ այս ամենը մի քանի տարի առաջ, չէիր կարողանա քո «փաստերով» կանգնեցնել որևէ մեկի, այդ թվում՝ ինձ կամ՝ մեկ այլ խմբագրի, որի այլ անունը չեմ նշի, ընդհուպ մինչև՝ կարգելափակվեիր անհիմն վանդալիզմի համար։ Այժմ խաղի կանոնները հօգուտ քեզ են աշխատում, և դու դնում ես տարբեր կաղապարներ ու դրա համար պատիժ չես ստանում, իսկ ոլորտը հասկացող խմբագիր կարծես չկա, վերևի քննարկումը դրան ապացույց։ Իսկ հիմա, երբ ես մտածում եմ վերադառնալու մասին, որի փորձը ավելի վաղ մի անգամ արել էի, քո այս ամենաթող քայլերը առհասարակ մոտս ցանկություն չեն թողնում որևէ բան անել, նորից ստիպել, որ կեղծարարություններ չարվեն։ Գրիր ինչքան դիտարկում որ ուզում ես, հոդվածը լցրու կաղապարներով կամ առհասարակ ջնջման դիր, ինձ համար լրիվ միևնույն է, ու եթե ինչ-որ շատ փոքր ցանկություն ունեի վերադարձի՝ առհասարակ վերացավ։ Նախկինում Վիքիպեդիան համարում էի իմը նույնպես, ու պայքարում էի դրա համար, իսկ հիմա ոչինչ չի շարժվում Վիքիպեդիայի համար, դու կարող ես մի ամբողջ ծավալուն հոդվածի վրա դնել կաղապար, ու ես նույնիսկ չեմ էլ անդրադառնա քո հետագա հաղորդագրությանը։ Միայն կնշեմ երկու ադմինի, որպեսզի իրենք, ժամանակ ու ցանկություն ունենալու դեպքում, բացատրեն, թե արդյոք ողջունվում է ամբողջ հոդվածը պիտակելը, երբ ընդամենը, որքան էլ որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, երկու նախադասություն կա՝ «փաստ» պահանջող։ Մեկնաբանեք ոնց ուզում եք, արեք ինչ ուզում եք, լավ եղեք, բարի խմբագրումներ։ --37.252.81.29 13:58, 5 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
Ողջույն։ Հոդվածի թեման, անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում, տեղյակ չեմ թեմայից, հետևաբար, մասնագիտական որևէ կարծիք չեմ կարող ասել։ Միայն կարող եմ նշել, թե ինչպես պետք է վարվել այն դեպքում, երբ հոդվածում որևէ տեղեկություն եք հանդիպում, որն աղբյուրի կարիք ունի. ուղղակի ավելացնում եք {{փաստ}} կաղապարը, որոշ ժամանակ անց տվյալ պնդման համար աղբյուր չբերելու դեպքում՝ հեռացնում եք։ Հոդվածն ամբողջությամբ պիտակելու կարիք չկա, ինչպես նաև կարիք չկա հայալեզու անվանումների կողքին այլալեզու տարբերակը նշել, ցանկացողները կարող են մտնել այդ հոդված և կարդալ։ --ջեօ 🌱 16:33, 5 Օգոստոսի 2022 (UTC)[reply]
37.252.81.29, եթե որևէ անձնական հարց ունես ինձ հետ, ապա կարող ես անհատական հաղորդակցության միջոցներով կապ հաստատել, իսկ եթե անկեղծ, չեմ ուզում ասածս կոպիտ հնչի, բայց ավելի լավ է չանես, քանի որ ինձ չի հետաքրքրում քո անձնական նեղվածությունը, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու քո մղումները, քո խմբագրական պատմությունը կամ էլ քո խմբագրել-չխմբագրելը։ Վիքիհարթակներում ինձ այլևս չնշես կամ դիմես, եթե ասելիքդ բուն թեմային չի վերաբերում, քանի որ ոչ ժամանակ, ոչ հավես, ոչ էլ որևէ հետաքրքրություն չունեմ քո անձնական նեղվածության, անցյալի խմբագրական պատմությունները կարդալու համար։ Խմբագրական հստակ հարցերի շուրջ ասելիք կունենաս, այդ ժամանակ դիմիր։ Իսկ ինչ վերաբերում է քո խմբագրած Հյուսիսային Արցախ հոդվածին, ապա եթե իմ ներկայացրած դիտարկումներին պատասխաններ ունես, արձագանքիր, եթե ցանկություն չունես փաստարկված արձագանքել, ապա քո իրավունքն է։--Գարդմանահայ (քննարկում) 17:15, 5 Օգոստոսի 2022 (UTC)[reply]