Քննարկում:Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)
Ընտրության կարգը
[խմբագրել կոդը]Կարծում եմ դեռ վաղ է հիշատակել «ռեյտինգային» ընտրակարգի մասին, քանի որ ԱԺ օրակարգում է ընտրական օրենսգրքի փոփոխությունները: --46.71.103.223 12:06, 2 Ապրիլի 2021 (UTC)
- Հարգելի անանուն մասնակից, քանի դեռ ընտրակարգը փոփոխված չէ, գործում է գործող ընտրակարգը։ Փոփոխվելու դեպքում միայն կարիք կլինի կատարել թարմացում։--Ավետիսյան91 (քննարկում) 12:10, 2 Ապրիլի 2021 (UTC)
- Ուրեմն կարծում եմ գոնե արժի հիշատակել այն, որ փոփոխությունների մասին քննարկումներ են գնում: --46.71.103.223 12:33, 2 Ապրիլի 2021 (UTC)
- Արված է։ Շնորհակալություն առաջարկի համար։--Ավետիսյան91 (քննարկում) 12:40, 2 Ապրիլի 2021 (UTC)
- Ուրեմն կարծում եմ գոնե արժի հիշատակել այն, որ փոփոխությունների մասին քննարկումներ են գնում: --46.71.103.223 12:33, 2 Ապրիլի 2021 (UTC)
Չեզոքություն
[խմբագրել կոդը]Հարգելի POitor, Ձեզ նշում եմ հոդվածում չեզոքության պահպանման առաջարկով։ Թաքցրել եմ «քարոզարշավ» բաժնի մի պարբերություն, որտեղ քարոզարշավի մասնակիցներից մեկի ելույթը բնորոշել եք գռեհիկ, անհարգալից և վիրավորական։ Խմբագիրներս նման դիրքորոշում արտահայտելու հնարավորություն չունենք, նման բնորոշիչներ չկան նաև բերված աղբյուրներում։ Ներկայացրեք կարևոր իրադարձությունները, ընթերցողը կարող է որոշել դա գռեհիկ է, թե ոչ։ Եվ այստեղ կարևոր չէ, թե կողմերից որ մեկին է ուղղված։ Վերանայելուց հետո կարելի է բացել պարբերությունը։ Ուրախ կլինեմ լսել Ձեր դիրքորոշումը։--Ավետիսյան91 (քննարկում) 04:20, 12 Հունիսի 2021 (UTC)
Աջ-ձախ սպեկտր
[խմբագրել կոդը]Գերազանց կլիներ եթե այս բոլոր ուժերին կարողանայինք դասական աջ-ձախ սպեկտրի վրա դասավորել, որպեսզի հասկացվի ով ինչ տեղ է գրավում։ Ինչ եք կարծում իրատեսական է՞։Armatura (քննարկում) 00:33, 15 Հունիսի 2021 (UTC)
- Շատ լավ կլիներ, բայց օրինակ «Միասնական հայրենիք» կուսակցությունը կա, որի մասին ոչ մի բան չես կարողանում գտնել, միայն իրենց ֆեսյբուքյան էջը կա, որտեղ 2 րոպեանոց տեսանյութով չես հասկանում կուսակցության գաղափարների, ուղղվածության մասին։ Դժվար է։--Ավետիսյան91 (քննարկում) 05:52, 15 Հունիսի 2021 (UTC)
- Դե հա, եթե չկա հստակ ինֆորմացիա սպեկտրի որ մասին են պատկանում, ապա չկա, ինչ կարող ենք անել, դա էլ է ինֆորմացիա)) Եղածը կարելի է գոնե անգլերեն տարբերակից վերցնել, թե ով է (ըստ իրենց հայտարությունների) արևմտամետ, ռուսամետ, կենտրոնամետ, աջ, ձախ, կոնսերվատիվ, լիբերալ և այլն։ Խիստ օգտակար կլինի բազամազանությունից գլուխ հանել փորձող համերկրացիների համար։ Վեննի դիագրամ-ը թույլ կտար միաժամանակ մի քանի tag-ով նշել կուսակցությունների ուղղվածությունները՝ թե աջ<->ձախ սպեկտրում տեղը, թե արևմամետ<->ռուսամետ սպեկտրում տեղը։ Armatura (քննարկում)
- Սա նույնպես հետաքրիքիր աղյուսակ է, ցավոք ֆեյսբուքում է հետևաբար անիմիջականորեն հղում կատարել նրա վրա հնարավոր չէ, բայց պնդումներից շատերը բարձրաձայնվել / լուսաբանվել են այդ քաղաքական ուժերի կողմից ու արտացոլվել տպագիր աղբյուրներում, և հղումները կարող են տրվել դրանց վրա։
https://www.facebook.com/photo/?fbid=4159142590800895&set=a.269595916422268