Քննարկում:Լիպարիտ Շուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

անվան անգլերեն և ռուսերեն տարբերակ[խմբագրել կոդը]

Հաշվի առնելով այն փաստը, որ տվյալ անձը իր գործունեության մեծ մասը անց է կացրել ՍՍՀՄ-ում, որտեղ ինչպես գիտեք ռուսերենն է տարածված եղել, իմ կարծիքով ռուսերեն անվան տարբերակը պետք է։ Ու խնդրում եմ առանց հիմնավորման ուղղումներ պետք չէ անել։ Անգլերենի մասին կուզեի այլ մասկակիցների կարծիքը լսել։ Շնորհակալություն։--Tigran Shushanyan (քննարկում) 14։56, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հայաստանի բնակիչների անուն ազգզնունը կարելի է գրել նաև ոչ հայերեն, միայն եթե տվյալ անձը ներկայացնում է ազգային փոգրամասնություն (օրինակ. Հայաստանի ամերիկացի գրվելու է և հայ․՝ Տիգրան և անգլ.՝ Tigran), կամ եթե նրա անուն ազգզնունը չունի համապատան գրելու ձևը հայերեն (օրինակ. և հայ․՝ Տիգրան և անգլ.՝ 12345)։ Մնացածը ավելորդությունն է։ Շնորհակալություն։ - Kareyac (քննարկում) 15:54, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հարգելի Տիգրան, Վիքիպեդիայում կան արդեն հանրության կողմից ընդունված կանոններ, որոնց հետևելու համար հարկավոր չէ նոր քննարկումներ սկսել։ Հայերենում գրվում է միայն հայերեն և տվյալ անձի (այս դեպքում), կամ առարկայի, երևույթի բնօրինակ անվանումը։ Մնացած տարբերակները ավելորդ են։--Beko (քննարկում) 16:01, 22 Դեկտեմբերի 2013 (UTC)

Աղբյուրներ[խմբագրել կոդը]

հմմմ… չեմ հասկանում, թե այս աղբյուրից ինչ է օգտագործվել հոդվածում։ Խնդրում եմ բացատրել, այլապես աղբյուրը ենթակա է հեռացման։ ջեօ Maple Leaf (from roundel).svg 09։55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 14։08, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)

այս աղբյուրն ընդհանրապես դատարկ է, այս և այս աղբյուրներում միայն անունն է նշված, սա մասնակցային էջ է, ոչ թե աղբյուր։ Ստիպված եմ դուրս բերել հոդվածից «արտաքին հղումներ» և «համացանցային աղբյուրներ» բաժինները։ ջեօ Maple Leaf (from roundel).svg 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 15:42, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)
Համամիտ եմ, պետք է հեռացնել։ --Lilitik22 (քննարկում) 16:17, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)
Չեմ հասկանում ինչու են ջնջվել այս հոդվախի համացանցային աղբյուրներ բաժինը։ Պետք չէ անձնական հակարանքի պատճառով նման բաներ անել, հուսով եմ անձնական հակակրանքի մասին սա իմ վերջին նախազգուշացումը կլինի Վիքիպեդիայի մասնակիցներին։ Մասնակից:Armen_Ghalechyan--Armen Ghalechyan 22:47, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հեռացման պատճառները հանգամանալից բացատրվել են GeoO մասնակցի կողմից։ --Lilitik22 (քննարկում) 04:57, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Կարծում եմ վստահելի աղբյուրներ արդեն տեղադրել եմ և հոդվածի վերևի անտեղի կաղապարներն արդեն կարելի է հեռացնել։--Armen Ghalechyan (քննարկում) 04:59, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Բոլոր 3 «աղբյուրներ»-ը, որ նշել եք ենթակա են հեռացման, քանի որ այդ աղբյուրներում ուղղակի նշված է Լիպարիտ Շուշանյան և մասնագիտությունը, ուրիշ ոչինչ։ Դուք բավականին երկար հոդված եք գրել, ինչո՞ւ չեք նշում հենց այն աղբյուրը, որից օգտվել եք։ --Lilitik22 (քննարկում) 05:06, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Հեռացման ենթակա չեն և միայն անունները նշված չեն, ուշադիր եղեք։ Նշված են նաև կոչումներ, վայրեր որտեղ աշխատել է և տարեթվեր, երբ աշխատել է։--Armen Ghalechyan (քննարկում) 05:15, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Այո և ընդամենը մեկ տող։ Իսկ Ձեր կողմից գրված հոդվածը միայն ա՞յդ տեղեկությունն է պարունակում։ Իկարկե, ոչ։ Հետևաբար պետք է ավելացնել աղբյուրներ։ --Lilitik22 (քննարկում) 05:18, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Պետք է ավելացնել, այլ ոչ թե ջնջել, ինչպես որ դուք ասեցիք նոր։--Armen Ghalechyan (քննարկում) 05:21, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Այո, պետք է ավելացնել, իսկ այս 3 աղբյուրները տեղափոխեք ծանոթագրություններ՝ նշելով դրանք այն նախադասությունների կողքը, որոնց որ վերաբերվում են։ --Lilitik22 (քննարկում) 05:33, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

հարգելի Armen Ghalechyan, http://www.academedu.org/hy/andznakazm/gitakanxorhurd կայք-էջը մի՞թե աղբյուր է Լիպարտի Շուշանյանի հոդվածի համար, այն կարող է աղբյուր լինել ասենք «Կրթության Միջազգային Ակադեմիա» հոդվածի համար, կամ ոչ թե աղբյուր այլ ուղղակի արտաքին հղում։ Հասկանում եք չէ, թե որն է տարբերությունը, աղբյուրն այն է, ինչից օգտվել է հոդված գրողը, իսկ այս դեպքում այնտեղ ուղղակի չկան այնպիսի նյութեր, ինչպիսին որ կան հոդվածում, ու թեման ընդհանոր վերցված այլ է, այն ԿՄԱ-ի գիտական խորհրդի վերաբերյալ է, կարող եք այս կայք-էջը որպես ծանոթագրություն ավելացնել հոդվածում, ես հիմա դա կանեմ։ Իսկ արտաքին հղումն էլ, կարծես պետք է ինչ-որ լրացուցիչ կամ նման մի բան հանդիսանա։ --ERJANIK քննարկում: 05։42, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

Վստահելի աղբյուրներ[խմբագրել կոդը]

Կարծում եմ վստահելի աղբյուրներ արդեն տեղադրել եմ և հոդվածի վերևի անտեղի կաղապարներն արդեն կարելի է հեռացնել։ ԵՊԲՀ–ի պաշտոնակն կայքը բավականին վստահելի աղբյուր է ըստ իս։ --Armen Ghalechyan 22:57, 23 Դեկտեմբերի 2013 (UTC)Մասնակից:Armen_Ghalechyan
Armen Ghalechyan, մենք իրար կրկին չեն հասկանում։ Աղբյուր է համարվում այն կայքը/գիրքը (և այլն...), որից օգտվելով գրվել է հոդվածի X բաժինը։ Իսկ Բժշկական համալսարանի կայքից օգտվելով ո՞ր բաժինն եք գրել։ Միայն Լիպարիտ Շուշանյան անունն է այնտեղ նշված։ Հայբուսակի կայքում՝ ևս։ Այդ իսկ պատճառով այս երկու աղբյուրները (եթե կարելի է իրենց այդպես անվանել) ենթակա են հեռացման։ ջեօ Maple Leaf (from roundel).svg 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 06:19, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)
Չնայած նոր նկատեցի՝ որոշակի նախադասություններ եք հաստատել այդ աղբյուրներով։ Դա շատ լավ է։ Բայց կան այլ նախադասություններ, որոնք ևս պետք է հաստատվեն աղբյուրով։ ջեօ Maple Leaf (from roundel).svg 09:55, 17 Հոկտեմբերի 2013 (UTC) 06:20, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

(Լիպարիտ Շուշանյան «Սրտային անբավարարություն» Երևան 1999թ․) օգտագործվել է որպես աղբյուր, այնպես որ այս հոդվածն անաղբյուր չէ։--Armen Ghalechyan (քննարկում) 18։02, 24 Դեկտեմբերի 2013 (UTC)

Հարգելիներս մի բան չեմ կարողանում հասկանալ՝ տպավորություն է թե հայերեն վիքին ինչ որ ինքնահաստատվելու, մրցակցելու չգիտեմ էլ ինչպես բնութագրեմ դաշտ է, ինչ հոդված գրել եմ, փորձել եմ կամ խմբագրեմ միշտ հայնվել են մարդիկ որ օգնելու փոխարեն ջնջում են աղբյուրները, մյուս ադմինը գովազդ է տարածում՝ մյուսը այլ բան հասկացա այն ժամանակ երբ գրվել է հոդվածը նշված աղբյուրների կայքերը գործում էին՝ հիմա ոչ: Ի՞նչ եք կարծում ավելի խելամիտ չէր նշված աղբյուրները ջնջելուց հետո գնտել նորերը: Համապատասխան քայլեր անելու եմ ոչ «կոմպետենտ» անդմինների համար՝ հավատացեք ունեմ տարիների ընթացքում հավաքած շատ փաստեր:--Tigran Shushanyan (քննարկում) 19:15, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)
Հարգելի Tigran Shushanyan, եթե ասելիք ունեք, ասեք, լռել, կամ դրանով սպառնալ պետք չէ։ Տվյալ պարագայում հոդվածը աղբյուրների կարիք ունի, կան նախադասություններ, որոնք հաստատման կարիք ունեն։ Հավատացեք, որ մեր ժամանակակիցների համար դա կարևոր է։ --BekoՔննարկում 19:29, 31 Հոկտեմբերի 2016 (UTC)
Ինչ պետք է ասել եմ՝ առավել ևս վախենալու բան չունեմ կամ դուք չէ, որ պետք ինձ հուշեք ինչ խոսեմ: Աձնական խնդիրներ ունեի Լիլիթիկ22-ի հետ և դրանից հետո սկսվեց այս ամենը և հենց դա է խնդիրը, որ պետք չէ անձնականը բերել այստեղ՝ մեկը մյուսի հետևից սկսցեց իմ խմբագրած հոդվածներում անգամ, եթե մեկ տառ եմ խմբագրել այսպես ասած «կեղտ» ման գալը: Հավատացեք սովետական հանրագիտարանից կիսաանգրագետ հոդված պատճենելը դա վիքիյում ներդրում չի և շատ շատ են հայերեն վիքիյում ջնջելու կամ հիմնովին խմբագրման ենթակա հոդվածները: Ցավ եմ ապրում նրա համար, որ հայերեն վիքին էլ դարձել է ներկայից ՀՀ Աժ-ի նման մի բան: Եթե անաղբյուր է հոդվածը խնդրում եմ ավելացրեք ջնջման ենթակա հոդվածների մեջ և չմոռանաք մյուս իմ խմբագրածների մասին: Շնորհակալություն:

Հ.Գ խնդրում եմ չծավալվեք:--Tigran Shushanyan (քննարկում) 20:27, 3 Նոյեմբերի 2016 (UTC)

Պիտակներ[խմբագրել կոդը]

Հարգելի Arsog198, կբացատրե՞ս խնդրեմ պիտակների տեղադրման պատճառները: Ու թեմայից չեմ շեղվել հարցը հենց այս հոդվածին էր վերաբերվում, մի խոսքով դա չէ էականը: Անաղբյուր չէ, հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին համապատասխանում էի լիովին, հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ՝ սա էլ ինչ որ մեկի երևակայության արդյունքն է: --Tigran Shushanyan (քննարկում) 21:20, 3 Նոյեմբերի 2016 (UTC)

Մի աղբյուրը սխալ էի նշել սա՝ http://hy.sciencegraph.net/wiki/%D4%BC%D5%AB%D5%BA%D5%A1%D6%80%D5%AB%D5%BF_%D5%87%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6 , սխալ պատճենելու արդյունք էր: Դա նշանակում է որ չեզոքության խնդիր կա՞: Այո վիքին վիքիյի աղբյուր չի: Հարց է առաջանում և՞...--Tigran Shushanyan (քննարկում) 21:29, 3 Նոյեմբերի 2016 (UTC)
Հարգելի՛ Tigran Shushanyan, նախ մինչ հարցերին պատասխանելը խորհուրդ կտամ կարդալ վիքիէթիկետի և անձնական վիրավորանքների մասին շատ կարևոր կանոնակարգերը և այսուհետ զերծ մնալ պիտակումներից՝ ասածս ընդունելով որպես պաշտոնական նախազգուշացում հետագայում միավոր ժամանակահատվածով արգելափակվելուց խուսափելու համար: Եթե ցանկանում եք խմբագրել ու չգիտեք ինչպես, ապա կարող եք դիմել փորձառու մասնակիցներին, իսկ նրանք սիրահոժար կօգնեն Ձեզ: Հիմա ինչ վերաբերում էհետաքրքրությունների կոնֆլիկտին. ակնհայտ է, որ Դուք հոդված եք ստեղծում Ձեր ազգականի կամ մտերիմի մասին և ունեք ակնհայտ հետաքրքրություններ հոդվածի պարագայում, սակայն պետք չէ հոդվածի լինելիությանը զոհել մարդկային վաստակը: Այն, որ անաղբյուր է, փաստ է, քանզի հոդվածում չկա ոչ մի հղում դեպի երկրորդական չեզոք աղբյուրներ, որոնք կհաստատեն Ձեր գրածները, հետևաբար՝ սովորական ընթերցողի տեսանկյունից արժանահավատ չեն: Հանրագիտարանային չէ, քանի որ գրված է ռեզյումեատիպ, չկա շարադրանք: Հուսամ՝ հասկանալի է ամեն ինչ: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Arsog1985 (քննարկում) 21:32, 3 Նոյեմբերի 2016 (UTC)
Հարգելի Arsog198: Խոսենք փաստերով՝ լա՞վ: Այն, որ ով է ում ազգական դա հարց է՝ ակնհայտ չէ (և դա չէ կարևորը , անհիմն է), երկրորդ՝ հոդվածը ես չեմ գրել, երրորդ՝ աղբյուրների չեզոքությունը հասցրեցի՞ք 10 րոպեյում ստուգել, չորրորդ խոսքս հենց սրա մասին էր ինչը ասում էի քիչ առաջ (խմբագրական պատերազմի), հինգեորդ՝ ցավոք սրտի ադմիններից շատերին գիտեմ «սիրահոժար» օգնելը իմ պարագայում խիստ կասկածելի է, վեցերորդ կանոնակարգի մասին շատ լավ գիտեմ առաջի տարին չէ օգտվում եմ վիքիյից, յոթերորդ՝ «ռեզյումեի» տեսքին է նման ....(ափսոս աուդիո հաղորդագրություն չեմ կարող ուղարկել՝ 10 րոպե ինձ լիաթոք ծիծաղ պարգևեցիք) : Ոչ պաշտոնական նախազգուշացումներիդ և խորհուրդներիդ կարիքը չունեմ հարգելիս: Արգելփակիր, եթե կան պատճառներ: Պիտակները կարծում եմ պետք է հեռացնել: --Tigran Shushanyan (քննարկում) 21:59, 3 Նոյեմբերի 2016 (UTC)
Հարգելի վիքիմասնակիցներ, այս հոդվածը ստեղծել եմ ես ու երևի իմ անուշադրության, ավելի ճիշտ հոդվածն «աչքաթող» անելու պատճառով է, որ այս վիճակն է այստեղ: Հիմա կարծում եմ հոդվածի հետ ամեն ինչ կարգին է և ժամանակն է հեռացնել պիտակները:--Armen Ghalechyan (քննարկում) 23:19, 19 Դեկտեմբերի 2016 (UTC)