Լիպարիտ Շուշանյան
![]() | |
Ծնվել է | փետրվարի 18, 1939 |
Ծննդավայր | Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 18, 2024[1] (85 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1961) |
Մասնագիտություն | թերապևտ և սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Լիպարիտ Կարախանի Շուշանյան (փետրվարի 18, 1939, Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 2024[1]), հայ թերապևտ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիպարիտ Շուշանյանը ծնվել է 1939 թ.-ին ՀԽՍՀ-ի Կրասնոսելկի շրջանի Արծվաշեն գյուղում։ 1961 թ.-ին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և զորակոչվել է զինվորական ծառայության։ Զորացրվելուց հետո, 1964 թ.-ին ընդունվել է ասպիրանտուրա՝ հոսպիտալ թերապիայի ամբիոնում։ 1967 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ և նույն թվականի սեպտեմբերից զբաղվել դասախոսական գործունեությամբ, 1968 թ.-ից ինքնուրույն վարել է ընդհանուր թերապևտիկ բաժանմունքներում բուժական գործն ամբիոնի մասնաճյուղերում՝
- 1968 - 1971 թթ. Երևանի Մալաթիա հիվանդանոցում,
- 1971 - 1978 թթ․ Երևանի 1-ին հիվանդանոցում,
- 1978 - 1984 թթ․ Երևանի 4-րդ հիվանդանոցում,
- 1984-ից ցայսօր Երևանի «Արմենիա ՀԲԿ» սրտաբանական բաժանմունքում,
1991 թ.-ի մարտից ԵՊԲՀ Թերապիայի թիվ 2 ամբիոնի դոցենտ էր, 1999 թ.-ին պաշտպանել է դոկտորական թեզ և նույն թվականին լույս է տեսել նրա հեղինակային գիրքը՝ «Սրտային անբավարարություն» վերնագրով, 1997 - 2008 թթ. ղեկավարել է ԵՊԲՀ Թերապիայի թիվ 2 ամբիոնը, 2008 թ.-ից` նաև «Երևանի Հայբուսակ համալսարան»-ի ներքին հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր։ Կրթության Միջազգային Ակադեմիայի գիտական խորհրդի անդամ էր[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած էր, ունի երկու որդի։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիպարիտ Շուշանյանը շուրջ 70 գիտական հաղորդումների և հոդվածների հեղինակ է։ 1999 թ.-ին լույս է տեսել նրա հեղինակային գիրքը՝ «Սրտային անբավարարություն» վերնագրով։ Աշխատությունը նվիրված է ժամանակակից բժշկագիտության, մասնավորապես սրտաբանության, կարևորագույն հիմնախնդիրն՝ սրտային անբավարարությանը։ Հատկապես դրանով է պայմանավորված սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին հատկանշական բարձր մահացությունը և հաճախադեպ հաշմանդամությունը։
Հեղինակը, հիմնվելով շուրջ 30 տարվա կլինիկական դիտարկումների, իրականացված բազմաբնույթ հետազոտությունների արդյունքների, հայրենական և արտասահմանյան հեղինակների՝ գերակշիռ վերջին տասնամյակի աշխատությունների վրա, գործնական և տեսական հետաքրքրությունների շրջանակներում կարողացել է լուաբանել հիմնախնդրի գրեթե բոլոր կողմերը։
Մենագրության էջերում առանձին բաժինների տեսքով մանրամասն ներկայացված են սրտային անբավարարության հետ սերտորեն կապակցված և անմիջականորեն առնչվող սրտամկանի կծկման և թուլացման ֆիզիոլոգիական մեխանիզմները, տարաբնույթ ախտաբանական իրադրություններում սիրտ-անոթային համակարգի հարմարողական հնարավորությունները, պատճառագիտության, ախտածագման և դասակարգման ամբողջական պատկերը, հիվանդության սուր և խրոնիկական ընթացքի կլինիկական դրսևորումները, ախտորոշման և տարբերակման չափանիշները, բուժման ժամանակակից սկզբունքները։
Մենագրությունը նախատեսված է ԲՈւՀ-երի բարձր կուրսերի ուսանողների, ինտերների, կլինիկական օրդիանտորների, ասպիրանտների, սրտաբանների և թերապևտ-ինտերնիստների լայն խավի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է հայրս՝ Լիպարիտ Կարախանի Շուշանյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիպարիտ Շուշանյան, «Սրտային անբավարարություն», Երևան, 1999 թ․
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան(չաշխատող հղում)
- Շուշանյան Լիպարիտ Կարախանի, Բժշկականգիտությունների դոկտոր – Բարձրագույն որակավորման կոմիտե
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Med Practic.
- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան
- Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոց(չաշխատող հղում)
- Amazonaws.com(չաշխատող հղում)
- Թերապիայի թիվ 1 ամբիոն ԵՊԲՀ(չաշխատող հղում)
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի էլեկտրոնային գրացուցակ Արխիվացված 2021-04-11 Wayback Machine
- Զանգակ գրատուն
- Առողջապահական պորտալ(չաշխատող հղում)
|