Քննարկում:Իսպանիայի պատմություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WikiProject icon Այս հոդվածը ստեղվել է Վիքինախագիծ Իսպանիայի շրջանակներում միասնական ուժերով: Եթե դուք ցանկանում եք միանալ նախագծին գրեք քննարկման էջում և դիտեք բացված առաջադրանքները:
 

Հիսպանիա[խմբագրել կոդը]

Նախքան հոդվածի բարելավմանն անցնելը կցանկանայի մի հարց ճշտել։ Հայկական աղբյուրներում ինչպե՞ս է տառադարձվում Hispania-ն։ Եթե իսպաներենից ենք տառադարձում, ապա ստացվում է Իսպանիա՝ առանց հ-ի։ Արդյո՞ք Հիսպանիա ձևը ընդունված է ու ճիշտ։ Հայկ, որևէ բան գիտե՞ս սրա մասին։--Լիլիթ (քննարկում) 17:18, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Մենք արդեն հոդված ունենք, Լիլիթ ջան, ու չգիտեմ, թե որքանով է ճիշտ անունը։ Կարծում եմ՝ կարելի է միջազգային ֆոնետիկ այբուբենի հիման վրա օգտագործել Հիսպանիան (/hɪˈspeɪniə), հետագայում աղբյուր գտնելու դեպքում ուղղել։ --Ջեօ 17:32, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հոդվածը տեսել եմ, Ջեո ջան, բայց կասկածներ ունեմ՝ անվան ճշտության հետ կապված։--Լիլիթ (քննարկում) 17:39, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Իսպանիա է միշտ կոչվել` որպես Հռոմի պրովինցիա (մ.թ.ա. 2- մ.թ. 4-րդ դարեր): Իսպանիա է կոչվել նաև նախաարաբական շրջանում` Վեստգոթական Իսպանիա (մ.թ. 5-7-րդ դարեր): Արաբական շրջանում (8-15-րդ դարեր)` արաբական Իսպանիա կամ Անդալուսիա: Անունը հայկական բոլոր աղբյուրներում ու դասագրքերում Իսպանիա է:--Հայկ (արաբագետ) 17:51, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն։ Սամվել ջան, խնդրում եմ ուշադրություն դարձրու այս քննարկմանը։--Լիլիթ (քննարկում) 18:05, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Հիսպանիա ոչ թե իսպաներենից պետք է թարգմանել, այլ լատիներենից, քանի որ անվանումը տրվել է հռոմեացիների կողմից, իսկ լատիներենով միանշանակ Հիսպանիա է: Տես Իսպանիա հոդվածի անվան ստուգաբանություն բաժինը:--Սամվել (քննարկում) 20:14, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ուրեմն հայկական աղբյուրներում պետք է փնտրենք ու աղբյուրը նշենք հոդվածներում։ Ես ճիշտն ասած համամիտ եմ Հայկի տարբերակի հետ։ Հայկ, կարո՞ղ է օնլայն գիրք իմանաս սրա վերաբերյալ։--Լիլիթ (քննարկում) 20:21, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Իհարկե, թեկուզ 6-րդ (կամ՝ նոր համակարգով 7-րդ) դասարանի հայոց պատմության գրքում նայիր, գրվում է Իսպանիա, ու դա վերաբերում է ոչ թե ժամանակակից Իսպանիային, այլ ամբողջ թերակղզուն: Ուզում եմ ասել, որ դպրոցական դասագրքում ոչ թե գրել են այսօրվա պետությունները, որպեսզի հեշտ կողմնորոշվենք, այլ հենց այն ժամանակվա անունները: Ամբողջ թերակղզին կոչվել է պրովինցիա Իսպանիա, ինչպես և Սիրիան, Լիբանանը ու Պաղեստինը՝ պրովինցիա Սիրիա, այսինքն՝ այն ժամանակվա Սիրիան ու այսօրվանը տարբեր բաներ են, ինչպես և Իսպանիան, բայց անունը մեկն է:--Հայկ (արաբագետ) 20:47, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ճիշտ է ես շատ հարգում եմ մեր դասագիրք գրողներին բայցևայնպես դասագրքերում կան շատ սխալներ, նորից եմ կրկնում լատիներենում գրվել է հ-ով, համաձայն լատիներեից հայերեն տառադարձության կանոնների պետք է գրել հ-ով:--Սամվել (քննարկում) 21:02, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
[1] սա հղումը: Սամվել, գաղտնիք չէ, որ Վիքիպեդիան հիմնվում է վստահելի աղբյուրների վրա: Ես ներկայացնում եմ երկրորդ աղբյուրը՝ Հայկական Հանրագիտարանը [2]: Իսկ Ձեր Հիսպանիան միայն Ձեր կարծիքն է: Իսկ, սա էլ ի գիտություն, եթե լատիներենին տիրապետում եք, ուրեմն կիմանաք թե ինչու է գրվում բառի սկզբում հ տառը, ու ինչու չի կարդացվում: Դա վանկաչափությունը պահպանելու համար է, որովհետև գալիս են երկու խուլ բաղաձայններ՝ ս և պ՝ իՍՊանիա, ու դրա համար դիմացը գրվում է Հ տառը, որը կարդալու համար չէ նախատեսված:--Հայկ (արաբագետ) 21:11, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ես էլ ՀՍՀ-ն գտա։ Այն էջն է, որի ինֆորմացիան հիմա թարգմանում եմ։ Կրկին Իսպանիա է։--Լիլիթ (քննարկում) 21:20, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
հ տառից հետո ոչ թե սպ է գալիս այլ իսպ, բացի այդ կխնդրեի հղում համապատասխան աղբյուրի, որով ասվում է, որ այս այս դեպքերում հ-ն չի կարդացվում լատիներենից թարգմանության ժամանակ: Աղբյուրներից մեկում քարտեզի մեջ շատ բաներ վիճելի են, չկա հղում քարտեզի օրիգինալ տարբերակին, երկրորդ աղբյուրում միանշանակ չի ասվում, որ հռոմեացիների ժամանակ կոչվել է Իսպանիա, բացի այդ Իսպանիա կամ Հիսպանիա պրովինցիա չի եղել, Հիսպանիա երկրամասը բաժանված է եղել մի քանի պրովինցիաների:--Սամվել (քննարկում) 21:39, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սա էլ Hispania-ի լատիներեն արտասանությունը։ Առանց հ է։--Լիլիթ (քննարկում) 22:10, 24 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ի դեպ, արաբերենով էլ է այլ արտասանություն. արաբները 800 տարի տիրել են երկրին՝ 711-1492, և այն կոչել Ասբանիա Առաբիա կամ Անդալուսիա, տես՝ այստեղ էլ Ասբանիա, բայց մենք գրում ենք Իսպանիա: Հ-ի պահը բացատրեմ նորից. երբ բառասկզբում գալիս են երկու բաղաձայններ կողք կողքի, ոչ բոլոր լեզուներում են դրանք ընդունվում. Ստամբուլը, օրինակ, թուրքերենում կարդացվում է Իսթանբուլ, ու գրվում է այդպես: Նույն Իսպանիան բնօրինակով Էսպանյա է կարդացվում՝ արաբերենի ազդեցության հետևանքով, որովհետև արաբերենում նույնպես կա այդ երկու բաղաձայնի հարցը: Անգլերենով՝ Սպեյն, իտալերենով՝ Սպանյա, գերմաներեն՝ Շփանիեն և այլն: Ուզում եմ ասել, որ ռոմանական ու գերմանական լեզուներում կարելի է այդ երկու բաղաձայնը բառասկզբում թողնել, բայց իսպաներենի պարագայում մնացել է արաբական ազդեցությունը: Իսկ քանի որ երկու բաղաձայնը, դիմացից ունենալով Ի տառը, կարող են մի շնչով չարտասանվել, բառասկզբում ավելացվում է դադարային Հ-ն՝ վանկը պահելու համար: Աղբյուր, ցավոք չեմ կարող տալ: Իսկ Իսպանիա պրովինցիա եղել է, այն պարբերաբար ենթարկվել է վարչատարածքային փոփոխությունների, ինչպես ժամանակին միասնական Արմինիա կուսակալությունն են բաժանել 4 մասի:--Հայկ (արաբագետ) 02:52, 25 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Hispania հռոմեացիեները կոչել են Պիրենեյան թերակղզուն, որը տարբեր ժամանակահատվածներում բաժանված է եղել մի քանի պրովինցիաների, Hispania պրովինցիա որպես Հին Հռոմի վարչատարածքային միավոր երբեք չի եղել: Հ-տառի գրվել չգրվելու հետ կապված բացի լատիներենից այլ աղբյուր չունեմ, սակայն ինձ թվում է հ տառը չգրելը եկել է խորհրդային ժամանակներից, երբ ռուսերենը մեծ ազդեցություն է ունեցել մեր թարգմանիչների վրա, ինչևէ քանի որ ինձ թվում է բառակապակցությունը տեղ չունի վիքիպեդիայում, առաջարկում եմ Hispania տերմինը կոչել Հռոմեական Իսպանիա:--Սամվել (քննարկում) 05:43, 27 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Խնդիր չեմ տեսնում։ Սևիլյա հոդվածում մի տեղ այդպես էլ գրել էի։--Լիլիթ (քննարկում) 05:44, 27 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Սվեվ թե սվև[խմբագրել կոդը]

Հայկ, մերսի ուղղումների համար։ Փաստորեն, իմ թարգմանած հատվածում այդքան էլ շատ չէին սխալները, ինչն ուրախալի է։ Միայն մի բան՝ ՀՍՀ-ում գրված էր սվեվ, դրա համար էի այդպես գրել :/ --Լիլիթ (քննարկում) 17:21, 25 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Խնդրեմ, ես պատմական տեսանկյունից չեմ ուղղել, այլ լեզվական: Սվեվների մասին ճիշտն ասած չէի լսել, հիմա կսկսեմ նայել թե ովքեր են: Մեկ-երկու անգամ ուղղեցի, մյուսները ձեռք չեմ տվել, ու հիմա դրա մասին եմ մտածում: Բայց ՀՍՀ-ով առաջնորդվել անունների հարցով պետք չէ, դրանք հնացած են: Օրինակ՝ Սեֆեվյաններ են գրում, ճիշտը՝ Սեֆյաններ. բնօրինակ՝ սաֆավի, ու այդ ավի-ն վերջավորությունն է, ուրեմն՝ Սաֆյան կամ Սեֆյան: Կամ՝ մահմեդականն ու մուսուլմանը, որի մասին այդքան խոսել ենք: Բայց Սվեվը, կրկնվեմ, նոր եմ փնտրում թե ինչ է, ու ուղղել եմ զուտ լեզվականից--Հայկ (արաբագետ) 17:26, 25 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լեզվականն ի նկատի ունեի։ Եթե մի բան գտնես, խնդրում եմ հղումն այստեղ դնես։--Լիլիթ (քննարկում) 17:31, 25 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ես ոչ մի բան չգտա հայերենով սվեվների մասին, ոչ օնլայն, ոչ գրքով: Մի բան կարող եմ ասել՝ այն էլ ենթադրելով՝ բ տառը և վ տառը հաճախ են փոխվում. պատճառը հունարեն B տառն է: Այն կարդացվում է ինչ-որ ձայնով, որը ոչ բ է, ոչ վ, միջանկյալ: Տարբեր լեզուներում այն տարբեր է ընկալվում, մասնավորապես՝ հայերենում և անգլերենում՝ բ (Բաբելոն, Իբերիա, Հակոբ և այլն), իսկ ռուսերենում այս ամենը վ-ով է: Հիմա, սվեվները գրվում են անգլերեն սուեբի, իսկ ՀՍՀ-ում հիմնվել են ռուսերենի վրա ու գրել սվեվ, իսկ իսպանագիտությունը Հայաստանում մեղմ ասած զարգացած չէ: Բայց, առաջնորդվելով վիքիկանոններով, մենք չունենք սվև կամ սուեբի անունով որևէ նյութ, ուրեմն կգրենք սվեվ, մինչև մի օր մի գիրք կամ հոդված գրվի, իսկ մինչ այդ այս լեզվական բացտրությունը թող մնա այստեղ: ՀԳ երկու կետ. Իբերիա անունը նաև վերաբերում էր հին Վրաստանին, նախաքրիստոնեական, ու մենք՝ հայերս, դրա համար ենք կոչում Վրաստան՝ Իբեր-Իվեր, Վերաստան-Վրաստան, ինչպես և Էրեբունի-Երևան: Եվ երկրորդ բանը, պատմական մասով, մի քիչ թերի (ոչ թե սխալ, այլ ոչ ամբողջական, այս կարգի) նախադասություններ կան, որ ամբողջական պատկերացում չեն տալիս ու միտքը կիսատ է մնում, երբ որ ամբողջը վերջացնես, այդ մի քանի թերին կամբողջացնեմ:--Հայկ (արաբագետ) 18:29, 25 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լավ, մերսի։ Ներածությունն ու հին շրջանը Սամվելն է գրում, ես դեռ գոթականն ու վեստգոթականն եմ գրում։--Լիլիթ (քննարկում) 20:05, 25 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Իսպանիայի պարագայում դա նույնն է: Գոթերը բաժանվում էին երկու խմբի` օստգոթեր` Արևելյան Ուկրաինայում, վեստգոթեր` Արևմտյան Ուկրաինայում: 4-րդ դարում նրանք թողնում են Ուկրաինայի տարածքը և հաստատվում Հարավային Եվրոպայում. օստգոթերը Իտալիայում, ովքեր ստեղծում են Օստգոթական թագավորությունը, և վեստգոթերը Իսպանիայում--Հայկ (արաբագետ) 04:27, 26 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Արաբական անուններ[խմբագրել կոդը]

Հայկ, երբ ժամանակ ունենաս, կարո՞ղ ես նայել այս հատվածի արաբական անունները։ Համոզված չեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ տառադարձել։--Լիլիթ (քննարկում) 19:59, 31 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Արված է--Հայկ (արաբագետ) 20:09, 31 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Մերսի։--Լիլիթ (քննարկում) 20:13, 31 Հուլիսի 2015 (UTC)[reply]