Jump to content

Վիքիպեդիայի քննարկում:Վիքինախագիծ Իսպանիա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերսի, նախագծի համար, Սամվել ջան։ Սիրով միանում եմ։ Այսօր ակամայից իսպանական թեմայով արդեն առաջին հոդվածի վրա եմ աշխատում :) Հուսով եմ՝ վիքին կհամալրենք Իսպանիային առնչվող միայն որակյալ հոդվածներով։--Լիլիթ (քննարկում) 11:57, 18 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Սամվել ջան, իսկ հոդվածների համար կաղապար պետք չէ՞։ --Լիլիթ (քննարկում) 06:15, 20 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լիլիթ ջան կամաց-կամաց պատրաստում եմ:--Սամվել (քննարկում) 06:30, 20 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, ցանկում կարմիր հղումով հոդվածների մոտ կնշե՞ս որևէ լեզվով համապատասխան հոդվածի տարբեակը։--Լիլիթ (քննարկում) 21:34, 20 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Սամվել ջան, համագործակցությունն ինչպե՞ս է լինելու․ երկուսով աշխատելու ենք միևնույն հոդվածի վրա՞ (քանի որ բավականին երկար հոդվածներ են), թե՞ յուրաքանչյուրս մեկ հոդվածի վրա։--Լիլիթ (քննարկում) 20:57, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Ողջունելի է նման նախագիծը: Սիրով կմիանամ--Armineaghayan (քննարկում) 21:51, 22 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Լիլիթ ջան տեսնենք որքան մարդ է միանալու, չեմ ուզում ինքս որոշեմ ով ոնց աշխատի, սիրով կլսեմ առաջարկներ, կարող ենք շաբաթվա թեմա ընտրել վրան աշխատել, բայց դեռ 4 մարդ է միացել, կարծում եմ դեռ շատ քիչ է:--Սամվել (քննարկում) 04:51, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Իմ կարծիքով ամենալավ տարբերակն այն է (քանի որ հոդվածները երկար են), երբ բոլորով աշխատում ենք նույն հոդվածի վրա։ Նախկինում կհիշես երևի Դանիայի հոդվածի համագործակցությունը։ Ուղղակի Սևիլյան վերջացրեցի, էլ բան չունեմ անելու, ասեցի սկսեմ որևէ հոդվածի վրա աշխատել։ Արմինե ջան, դու ի՞նչ կասես։ --Լիլիթ (քննարկում) 04:56, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Ես առաջարկում եմ թեմաներից ընտրենք մի թեմա, նախագծոմ պատրաստենք բաժին, որտեղ կգրենք, որ նախագծի մասնակիցները աշխատում են այս թեմայի վրա, ժամկետ չսահմանենք, որպեսզի չշտապեցնենք: Եթե ունեք այլ առաջարկներ սիրով կլսեմ:--Սամվել (քննարկում) 05:34, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Համաձայն եմ՝ ժամկետ պետք չէ սահմանել, քանի որ առաջնայինը որակն է։ Շտապողականությունը կխոչընդոտի դրան։ Միանգամից այդ բաժնում էլ կգրենք, թե ով հոդվածի որ բաժնի վրա է աշխատում, որ չխանգարենք միմյանց։ Ցանկացողներն էլ կմիանան մեզ։--Լիլիթ (քննարկում) 05:38, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Լիլիթ ջան կասես ինչ թեմա ես նախընտրում, ես օրինակ կնախընտրեի պատմության կամ աշխարհագրության մասից ինչ որ թեմա:--Սամվել (քննարկում) 09:22, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Սամվել ջան, կարելի է հենց ցանկի սկզբից էլ սկսել ու շարունակել։ Առաջինը պատմությունն է։--Լիլիթ (քննարկում) 09:25, 23 Հուլիսի 2015 (UTC)[reply]