Քննարկում:Արցախում ծնված նշանավոր հայերի ցանկ
Անհասկանալի ընտրություն
[խմբագրել կոդը]Ըստ սույն հոդված-ցանկի ներածական մասի՝ այն ներկայացնում է «Լեռնային Ղարաբաղի նշանավոր հայերի ցանկը», որտեղ ներառված է Սումգայիթում (Արցախից հեռու) ծնված, երկար տարիներ Արցախում բնակված ոեւ աշխատած Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և Արցախի Ստեփանակերտ քաղաքում ծնված, կարելի է ասել իր գիտակցական գրեթե ողջ կյանքն Արցախից դուրս անցկացրած Կարեն Կարապետյանը։ Հարգելի Minaa1616, ի՞նչ սկզբունքով եք այս ցանկում մարդկանց անուններն ավելացրել։ Գարդմանահայ (քննարկում) 19:36, 27 Օգոստոսի 2023 (UTC)
- Ողջույն։ Կարեն Կարապետյանին ընտրել եմ քանի որ նա ծնվել է ԼՂԻՄ–ի Ստեփանակերտ քաղաքում։ Կարծում եմ ինչքան էլ իր կյանքը ապրել է այնտեղից դուրս, նրան կարելի է տեղադրել իմ ստեղծած հոդվածի մեջ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ ծնվել է Ղարաբաղում։ Շնորհակալություն։ Minaa1616 (քննարկում) 18:37, 29 Հունիսի 2024 (UTC)
Minaa1616, խնդրում եմ նաև ներկայացնել թե ինչո՞ւ եք ընտևել այս (Լեռնային Ղարաբաղ) հղումը։ Ձեր նշած հղման մեջ գրված է՝ «Լեռնային Ղարաբաղ, պատմական տարածաշրջան Հարավային Կովկասում, որն ընկած է Դաշտային Արցախի և Սյունիքի միջև»։--Գարդմանահայ (քննարկում) 19:43, 27 Օգոստոսի 2023 (UTC)
- Այս հղումը սխալմամբ եմ ընտրել, շնորհակալույթուն նկատելու և տեղեկացնելու համար Minaa1616 (քննարկում) 18:39, 29 Հունիսի 2024 (UTC)