Քնել եմ ուզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնել եմ ուզում
ռուս.՝ Спать хочется
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էհունվարի 25 (փետրվարի 6), 1888
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/cechov/schlafen/schlafen.html

«Ուզում եմ քնել», ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը։ Առաջին անգամ հրատարակվել է «Պետերբուրգյան թերթում» № 24-ում 1888 թվականի հունվարի 25-ին «Ա. Չեխոնտե» ստորագրությամբ, 2 տարի անց տպագրվել է «Մռայլ մարդիկ» ժողովածուում։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի ստեղծման մասին հայտնի է Չեխովի և Պլեշչեևի նամակագրությունից։ Նա շտապեցրել է Անտոն Պավլովիչին շուտ ավարտել «Տափաստանը», սակայն փոքր արձակին ձգտող Չեխովը ուրախ էր կես օր տրամադրել «վատ պատմվածքին» (ինչպես ինքն է այն անվանել հունվարի 23-ի նամակում) «Պետերբուրգյան թերթի» համար, մանավանդ որ դա նրան «արագ» փող է բերել (12 կոպեկ տողի համար)։ «Մռայլ մարդիկ» ժողովածուի համար Չեխովը կրճատել է Վարկայի տանջանքների նկարագրությունն ու հավելել եզրափակիչ արտահայտությունը[1]։ Պատմվածքի գաղափարի վերաբերյալ քննադատ Իզմայլովը կարծիք է հայտնել, որ քնից զրկված երեխայի հոգեբանությունը Չեխովին ծանոթ է եղել գիմնազիական մանկությունից և ընտանեկան կրպակում աշխատելու ժամանակվանից[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

13-ամյա Վարկան, որը կորցրել է հորը, որպես աղախին ախատանքի է տեղավորվում կոշկակարի տանը։ Ամբողջ օրը նա ստիպված է կատարել տանտերերի հանձնարարությունները, սակայն, չնայած հոգնածությանը, նրան չի հաջողվում քնել, քանի որ նրան հանձնարարում են հետևել լաց լինող երեխային, որը անընդհատ գոռում է՝ չցանկանալով քնել։ Մշտապես զրկված լինելով քնելու հնարավորությունից՝ Վարկան հաճախ ննջում է երեխային խնամելիս։ Նա կրկին տեսնում իր հոր մահվան հանգամանքները։ Մի օր Վարկայի գլծում մի պարզ միտք է ծնվում, թե ինչպես կարելի է հանդարտեցնել իրեն խանգարող երեխային. նա խեղդում է նրան «և մի րոպե անց նա խորը քնում է, ինչպես մեռյալը…»

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն արժանացել է ոչ միանշանակ արձագանքների, քննադատության ուշադրությանն է արժանացել սյուժեի «ոչ ռեալիստական» լինելը։ Բելետրիսիստներ Ն. Մ. Եժովի և Լազարև-Գրուզինսկու նամակագրությունում առաջինը կողմ է եղել այդ դիրքորոշմանը, մինչդեռ երկրորդը իդեալականացրել է պատմվածքը՝ այն անվանելով իր համար օրինակ։ Նման վեճ է ծագել Էրթելի մոտ Գորբունով-Պոսադովի հետ, որտեղ Էրթելը, պաշտպանելով պատմվածքի ճշմարտացիությունը, հայտարարել է նման դեպքերի գոյության մասին և օրինակ է բերել թերթի թարմ հոդվածը, որտեղ մանկահասակ դայակը երեխային կերակրել է լուցկիներով։ Գորբունով-Պոսադովը, սակայն, փորձել է ավելի ուշ հրապարակել տարբեր գրողների պատմվածքների ժողովածուն, որտեղ պատրաստվում էր տպել և «Ուզում եմ քնել» ստեղծագործությունը։ Նրա ուսուցիչ Լև Տոլստոյը, որը բարձր է գնահատել Չեխովին, Անտոն Պավլովիչի պատմվածքներից հատում առանձնացրել է «Ուզում ես քնել» ստեղծագործությունը[1]։

Ռեմեյք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող Քեթրին Մենսֆիլդը Չեխովի ստեղծագործության գաղափարը վերցրել է իր «Երեխան, որը հոգնել է» կարճ պատմվածքի համար (անգլ.՝ «The Child Who Was Tired»)[3].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Чехов А. П. Спать хочется // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982. // Т. 7. [Рассказы. Повести], 1888—1891. — М.: Наука, 1977 . — С. 7—12.
  2. Чехов. 1860—1904.: Биографический набросок [Жизнь. Личность. Творчество] / А. Измайлов. — Москва: тип. т-ва И. Д. Сытина, 1916. — 592 с.
  3. William H. New Reading Mansfield and Metaphors of Reform. — McGill-Queen's Press, 1999. — С. 15—17. — ISBN 978-0-7735-1791-2