Քնարիկ (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քնարիկ
Ծնվել էհունվարի 22, 1880(1880-01-22)
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 26, 1907(1907-12-26) (27 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի

Քնարիկ (իսկական ազգանուն, անուն, հայրանունը՝ Մարգարիտ Գերասիմի Բաբալյան, հունվարի 22, 1880(1880-01-22), Աստրախան, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 1907(1907-12-26), Բաքու, Ռուսական կայսրություն), հայ դերասանուհի։

Կենսագրություն և դերասանական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհին ծնվել է 1880 թվականին Աստրախանում։ Թատերական կրթությունն ստացել է Պետերբուրգի դրամատիկ, երկամյա դասընթացներում։ Բեմական գործունեությունն սկսել է 1898 թվականին՝ Բաքվում խաղալով սիրողական ներկայացումներում։ 1901 թվականից Բաքվի հայկական դերասանական խմբի դերասանուհի։ Քնարիկի բեմական անունը տվել է Սիրանույշը։ Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի խմբերի հետ ելույթներ է ունեցել Նոր Նախիջևանում, Աստրախանում, Շուշիում, Միջին Ասիայում։ Նրա գործունեության ամենանշանակալից շրջանը եղել է 1904-1905 թվականների թատերաշրջանը, հայ թատրոնում առաջինն է մարմնավորել Մարգարիտի (Շիրվանզադեի «Պատվի համար») և Ռուքայայի (Յուժին–Սումբատովի «Դավաճանություն») դերերը, ինչպես և թարգմանել ու բեմադրել է Ա. Անտոն Չեխովի «Ճայը» 1905 թվականին, նաև խաղացել է Նինա Զարեչնայայի դերը։ Նշանավոր դերերից են նաև՝ Արշալույս (Ս. Թառայանի «Արշալույս»), Դեզդեմոնա, Օֆելյա, Կորդելիա, Ջեսիկա (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ», «Արքա Լիր», «Վենետիկի վաճառականը»)։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականի դեկտեմբերի 26-ին 27 տարեկան հասակում, հոգեկան ծանր իրավիճակում թույն խմելով, Բաքվում ինքնասպան է եղել[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png