Քիմ Մին Կյոն
Քիմ Մին Կյոն | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 김민경 |
Ծնվել է | հուլիսի 29, 1997 (26 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | քեյ փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Pledis Ժամանց |
Կրթություն | Դոնդուկ իգական համալսարան |
Անդամակցություն | Pristin, Pristin V (խումբ) և HINAPIA? |
![]() |
Քիմ Մին Կյոն (կորեերեն՝ 김민경, չինարեն՝ 金珉炅[1],հուլիսի 29, 1997, Սեուլ, Հարավային Կորեա ), հարավկորեացի երգչուհի։
Համարվում է Pristin գըրլ բենդի (2017—2019) և Pristin V յունիթի (2018—2019) մասնակիցը։ 2019 թվականին նորից դեբյուտել է և դարձել Hinapia գըրլ բենդի ավագը։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1997—2016. Վաղ տարիներ և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինկյոնը ծնվել է 1997 թվականի հուլիսի 29-ին` Հարավային Կորեայի Չհունչհոն քաղաքում և եղել է ընտանիքի միակ երեխան[2][3]։ Միջնակարգ դպրոցում աղջիկը սկսել է զբաղվել երգով և պարով և 2014 թվականին պաշտոնապես դարձել է Pledis Entertainment-ի` Կորեայի հայտնի գործակալություններից մեկի թրեյնը, որի ղեկավարությամբ դեբյուտվել է After School-ը և NU'EST-ը[4]։ Նա նաև նկարահանվել է Orange Caramel-ի «My Copycat» տեսահոլովակում[5]։
2016 թվականին Մինկյոնը դարձել է «Պատրաստում 101» շոուի մասնակիցը (անգլ.` Produce 101), որի արդյունքում 101 թրեյներից միայն 11-ին կհաջողվեր հայտնվել և առաջ շարժվել ժամանակավոր կանանց խմբի կազմում` մինչև տարեվերջ[6]։ Մինկյոնը դուրս է մնացել 8-րդ էպիզոդից` ընդհանուր վարկանիշում զբաղեցնելով 42-րդ տեղը[7]։ Շոուի ավարտից հետո աղջիկը մասնակցել է Pledis Girlz-ի նախընտրական համերգներին[8]։
[[Պատկեր։ 09월 10일 프리스틴 팬싸인회 28.jpg|thumb|200px|left|Մինկյոնը Pristin-ի ֆան սայենի ժամանակ, 2017 թվականի հոկտեմբեր]]
2017—18: Pristin և Pristin V[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարի 7-ին Pledis Girlz-ը եզրափակիչ համերգ է տվել, որտեղ հայտարարել է ապագա խմբի անունը` Pristin[9]: Մարտին հայտնի է դարձել, որ Մինկյոնը հանդես է գալու Ռոա բեմական կեղծանվամբ[10]։ Մարտի 21-ին թողարկվեց Hi! Pristin դեբյուտային մինի ալբոմը և օգոստոսին տեղի ունեցավ քամբեք Schxxl Out-ի հետ[11][12]։ Հոկտեմբորին շմբի անդամներից մեկը` Քայլան դադար է վերցրել, որի հետևանքով հարցականի տակ է դրվել խմբի հետագա գործունեությունը[13]։
2018 թվականի մայիսին տեղի է ունեցել Pristin V սաբ-յունիտի դեբյուտը` Like A V սինգլային ալբոմով[14]։ Փրոմոուշենի ժամանակ խումբը ելույթ է ունեցել երաժշտական շոուում և իրականացրել է «Ամենշաբաթյա այդոլ» ծրագիրը, որից հետո խմբի առաջխաղացումը մինչև տարեվերջ կրկին չի իրականացվել[15]։
2019—ներկա ժամանակ. Pristin-ի լուծարում և դեբյուտ Hinapia-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի մայիսի 24-ին Pledis Entertainment-ը հայտարարել է Pristin-ի լուծարման մասին. գրեթե բոլոր մասնակիցները, բացի Մինկյոնից լքել են գործակալությունը[16]։ Հոկտեմբերին հաստատվել է, որ նա պայմանագիր է կնքել OSR Entertainment-ի հետ և պատրաստվում է Hinapia-ի գըրլ բենդ դեբյուտին, որը կայացել է նոյեմբերի 3-ին[17][18][19]։ 2020 թվականի օգոստոսի 21-ին խումբը լուծարվել է[20]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալիթի շոու[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pristin HICAM (2017—2018)
- Hinapia-ի պատմություն (2019-ից սկսած)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «[더스타프로필] 프리스틴 로아 "'삼시세끼'를 '삼시오끼'로 만들 수 있어요"»։ PickCon։ 2017 թվականի մայիսի 12։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «Roa (Pristin)»։ K-Pop Database։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «PRISTIN Members Profile: PRISTIN Facts»։ K-Pop Profiles։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «ALL YOU NEED TO KNOW ABOUT PRISTIN MEMBERS: PROFILE, FACTS, DISCOGRAPHY, AND MUCH MORE!»։ Channel Korea։ 2019 թվականի ապրիլի 2։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «Poznajcie Pristin – nowy girlsband Pledis Entertainment [PROFILE, ZDJĘCIA]»։ 7Pop։ 2017 թվականի մարտի 26։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «'프로듀스101' 오는 27일 현장 평가…국민 심사 받는다»։ XSportsNews։ 2015 թվականի դեկտեմբերի 18։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-26-ին։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «Season 1 Episode 8»։ Produce 101 Fandom։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «FIND OUT MORE ABOUT PLEDIS GIRLZ: DEBUT PROJECT, CONCERT, AND SINGLE PROJECT»։ Channel Korea։ June 20, 2019։ Արխիվացված է օրիգինալից January 21, 2021-ին։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «2017 PLEDISGirlz Bye&Hi Concert»։ minheeforlyfe։ 2017 թվականի հունվարի 12։ Վերցված է 2017 թվականի հունվարի 7-ին Pledis Girlz-ը եզրափակիչ համերգ տվեց, որտեղ հայտարարեց ապագա խմբի անունը ՝ Pristin
- ↑ «Pristin Profile»։ Pledis Entertainment Official Website։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «Exclusive: PRISTIN Makes A Shining Debut At Showcase “HI! PRISTIN”»։ Soompi։ March 22, 2017։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «Exclusive: PRISTIN Returns With A Fun, Confident Image At Comeback Showcase “SCHXXL OUT”»։ Soompi։ 2017 թվականի օգոստոսի 23։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «Former PRISTIN Member Kyla Reveals Why She Took A Hiatus And Details About PRISTIN’s Disbandment»։ Koreaboo։ 2019 թվականի սեպտեմբերի 22։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «Update: PRISTIN V Exudes Charisma In New Teaser For “Like A V”»։ Soompi։ 2018 թվականի մայիսի 16։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «PRISTIN V And Fromis_9 To Appear On "Weekly Idol"»։ K-Pop Map։ 2018 թվականի մայիսի 29։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-23-ին։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «Breaking: PRISTIN Officially Disbands + Pledis Releases Statement»։ Soompi։ 2019 թվականի մայիսի 24։ Վերցված է 2020 թվականի ուլիսի 24
- ↑ «PRISTIN former members to debut in new girl band and we’re ready to stan»։ Metro UK։ October 21, 2019։ Վերցված է 2020 թվականի ուլիսի 24
- ↑ «HINAPIA Talks About PRISTIN’s Disbandment, How They Came To Re-Debut, And Their Hopes For The Future»։ Soompi։ 2019 թվականի նոյեմբերի 23։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «Sandara Park And HINAPIA’s Minkyeung Tearfully Open Up About Struggles After Disbandment Of 2NE1 And PRISTIN»։ Soompi։ 2020 թվականի փետրվարի 4։ Վերցված է 2020 թվականի հուլիսի 24
- ↑ «HINAPIA Has Disbanded + All Members Have Terminated Their Contracts With OSR Entertainment»։ Zapzee։ 2020 թվականի օգոստոսի 21։ Վերցված է A2020 թվականի օգոստոսի 21
|