Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Pristin-ի առաջին պաշտոնական սաբ յունիթի մասին լուրերը տարածվեցին 2018 թվականի մայիսին, իսկ մեկ շաբաթ անց Pledis Entertainment-ի ղեկավարությունը հաստատեց այս տեղեկությունը[1]։ Նախքան յունիթի կազմի մասին հայտարարելն արդեն պարզ էր, որ դրա կազմի մեջ լինելու են Նայոնը և Կյոլկյոնը, քանի որ նրանք արդեն իսկ հայտնի էին շնորհիվ I.O.I.[2] խմբի։ Մայիսի 16-ին հայտարարվեց յունիթի անվանումը՝ Pristin V («V»՝ հռոմեական թիվ հինգ, որը հղում է կատարում մասնակիցների թվին), նույն օրը ներկայացվեց նաև առաջին ընդհանուր թիզերը[3]։ Մայիսի 18-ին հայտարարվեց առաջին խմբային թիզերը, որտեղ մասնակիցները մեջքով նստած էին տեսախցիկի դիմաց իսկ երկրպագուները կարողացան հասկանալ, թե ովքեր են լինելու կազմում. նրանք էին՝ Ռոան, Ընուն և Ռենին[4][5]։ Ավելի ուշ հայտնի դարձավ դեբյուտային սինգլային ալբոմի անունը՝ Like a V[6]: Դրա թողարկումը կայացավ մայիսի 28-ին, իսկ սինգլը դարձավ «Get It» ստեղծագործությունը, տեսանյութը թողարկվեց նույն օրը[7][8]։
2018 թվականի հունիսին ալբոմի վաճառքը կազմել է ավելի քան 6 700 օրինակ[9]։
Asian Junkie պորտալը յունիթի մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Հիանալի սաբ յունիթ՝ սկսած կոնցեպտից վերջացրած կատարումով»։ Նշվեց նաև, որ ի տարբերություն բուն խմբի, յունիթը լրիվ այլ ոճով է երաժշտություն թողարկում[10]։