Քիմբերլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քիմբերլիտ (Հարավային Աֆրիկայի Քիմբերլի քաղաքի անվամբ), հիպաբիսալ, գերհիմքային, պորֆիրային ստրուկտուրայով ապար։ Քիմբերլիտը ինտրուզիվ բրեկչիա է, որի կազմում տարբեր բաղադրամասերի հետ առկա են խորքային ծագման պիրոպ պարունակող հիմքային ապարների ներփակումներ։ Այդ ներփակումների առկայությունը քիմբերլիտների աչքի ընկնող հատկանիշն է։ Քիմբերլիտներն ալմաստների արմատական աղբյուրներն են։ Քիմբերլիտներն առավել լայնորեն տարածված են ԽՍՀՄ-ում (Ցակուտական ԻՍՍՀ), արտասահմանում՝ Աֆրիկայում, Հնդկաստանում, Հյուսիսային Ամերիկայում, Չեխոսլովակիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png