Քիլդիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիլդիմ
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողԴավիթ Սահակյանց
Երկիր Հայաստան

Քիլդիմ (անգլ.՝ Kill Dim), հայ-ադրբեջանական հակամարտությունը նկարագրող հայկական երգիծական կարճամետրաժ մուլտսերիալ։ Համաձայն հայկական ԶԼՄ-ների, մուլտեսերիալը մեծ սեր է վաստակել հանրության շրջանում՝ ինչպես իմաստային, այնպես էլ տեխնիկական լուծումների շնորհիվ[1]։ Սերիալը մասնավորապես հայ ու ադրբեջանցի զինծառայողների մասին է, ու թե ինչպես են վերջիններս անդադար հիմար իրավիճակներում հայտնվում։ Մուլտֆիլմում կան նաև նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատկերները։

Համաձայն օրաթերթերից մեկում տարածված տեղեկության, «Քիլդիմ» անիմացիոն նախագիծը ստեղծված է Դավիթ Սահակյանցի ստեղծագործական խմբի կողմից[1]։ Համաձայն բլոգերներից մեկի, ով հղվում է 2010 թվականի հոկտեմբերի 23-ին թերթերից մեկում հրապարակված տեղեկության, մուլտֆիլմը նկարում է «Ռոբերտ Սահակյանց» ստուդիան[2], ինչպես նաև, համաձայն նույն բլոգերի, նախածգի հովանավորն է «ՄԱՊ» ընկերությունը[2]։ Ըստ մուլտսերիալի պաշտոնական կայքի, մուլտֆիլմը նկարահանում է «Kill Dim Production»-ը[3]։

Լրատվամիջոցներից մեկին մուլտսերիալի հեղինակները պատմել են[3].

Մենք ցանկանում ենք ստվերում մնալ, որպեսզի հանգիստ շարունակենք մեր «սև» պայծառ գործը։)։ Ինչ տարբերություն, թե ովքեր են հեղինակները, կարևորը, որ նման աշխատանք է իրականացվում»,- պատմում են հեղինակները

Համաձայն մուլտսերիալների հեղինակների[3].

Սա պատասխան է ադրբեջանական կողմից իրականացվող ապատեղեկատվությանը։ Արդեն վաղուց ժամանակն է որևէ կերպ արձագանքել ու պատասխանել նրանց գոնե տեղեկատվական դաշտում, թեկուզ ծաղրանքի միջոցով։ Բոլորը չէ, որ կարդում են քաղաքական հոդվածներ։ Այս ոճը ավելի մասսայական է, ու քանի որ մեր աշխատաոճը երգիծանքն է, մենք պատասխանի այս տարբերակն ենք ընտրել
Մենք ոչ մի դեպքում չենք ուզում ծաղրի ենթարկել ազգը, բազմաթիվ ադրբեջանցի ընկերներ ունենք։ Ռասայական ոչ մի կոնտեքստ չկա։ Մեր ծաղրանքը ուղղված է կոնկրետ քաղաքական գործիչներին ու նրանց գործողություններին

Ինչպես պատմում են մուլտֆիլմի հեղինակները, իրենց տարբեր երկրներից աջակիցներ և օգնողներ ունեն, սակայն, քանի որ մուլտֆիլմերը նրանք ստեղծում են սեփական ուժերով՝ իրենց ֆինանասական աջակցության կարիք ունեն[3]։

Շարքի լուսաբանած որոշ թեմաներից են Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը և՝ հայ-ադրբեջանական պատերազմի (2020)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]