Քիգան Փալմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիգան Փալմեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սկեյթբորդիստ
Երկիր՝ Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 12, 2003(2003-03-12) (21 տարեկան)
Ծննդավայր՝Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Քիգան Փալմեր (անգլ.՝ Keegan Palmer, մարտի 12, 2003(2003-03-12), Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկա-ավստրալիացի սքեյթբորդիստ, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Փալմերը ծնվել է Սան Դիեգոյում և երիտասարդ տարիքում տեղափոխվել Ավստրալիա, իսկ 14 տարեկանում դարձել պրոֆեսիոնալ սքեյթբորդիստ[1]։ 2021 թվականին Փալմերի հովանավորներն են դարձել Nike SB-ն, Primitive-ը, Oakley-ն, Independent-ը, Bones Wheels-ը, Bronson-ը, Mob-ը և Boost-ը[2]։ Փալմերն զբաղեցնում է 7-րդ տեղը World Skate դասակարգման պարկ դիսցիպլինայում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փալմերը ծնվել է 2003 թվականի մարտի 12-ին Սան Դիեգոյում ավստրալիացիների ընտանիքում։ Վաղ տարիքում Փալմերը Սան Դիեգոյից տեղափոխվել է Գոլդ Քոստ[4]։ Թեև Փալմերն սկզբում հետաքրքրվել է սերֆինգով, սակայն սկսել է զբաղվել սքեյթբորդինգով[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Փալմերը 14 տարեկանում հաղթել է Dew Tour am Bowl-ի եզրափակիչը[6]։ Փալմերը Dew Tour-ում նորամուտը նշել է 2018 թվականին՝ եզրափակիչում գրավելով 7-րդ տեղը։ Մեկ տարի անց Dew Tour 2019-ի եզրափակիչում գրավել է 3-րդ տեղը՝ զիջելով միայն Պեդրո Բարրոսին ու Կորի Ջունոյին։ Նույն թվականին Փալմերը 4-րդ տեղն է զբաղեցրել Սան Պաուլոյում անցկացված աշխարհի առաջնությունում։ 2020 թվականին Փալմերը հաղթել է Skate Australia ազգային պարկի առաջնությունը[7]։

2021 թվականին Փալմերը որակավորվել է 2020 թվականի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի համար[8], որոնք մեկ տարով հետաձգվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ 2021 թվականի օգոստոսի 5-ին Պալմերը Տոկիոյում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի պարկ դիսցիպլինայում տղամարդկանց շրջանում սքեյթբորդինգի մրցումներում նվաճել է ոսկե մեդալ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How Tony Hawk inspired Aussie skate prodigy». wwos.nine.com.au (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  2. «Keegan Palmer from Australia AUS Bio and Photos». The Boardr (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  3. «Worldskate - Skateboarding & Roller Sports - Rankings». www.worldskate.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  4. «Aussie skateboarder Keegan Palmer still focused on Olympics». ESPN.com (անգլերեն). 2020 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  5. «Skateboarding PALMER Keegan». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Keegan Palmer Wins Amateur Bowl at Dew Tour Long Beach 2017». Dew Tour (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  7. «Contest Results: Skate Australia National Park Championships - Open Male – Final». The Boardr (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 27-ին.
  8. Mercuri, Simona. «The List of Future Olympic Skateboarders is Official!!!». www.worldskate.org. Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին.
  9. «Skateboarding - Final Results». olympics.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.