Քթի քչփորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քթի քչփորում
Nose picking in progress.jpg
Բժշկական մասնագիտություն հոգեբուժություն
ՀՄԴ-10 F98.8
Nose-picking Վիքիպահեստում

Քթի քչփորում, ռունգերից չորացած քթի լորձունգը մատով դուրս հանելու մարդկային սովորություն։ Չափավոր քչփորումը որպես նորմայից շեղում չի դիտարկվում, սակայն այդ գործով չափազանց զբաղվելը կարող է վկայել մարդու հոգեկան խանգարման մասին։ Հիվանդագին քչփորման համար հաճախակի օգտաոգործվում է ռինոտիլլեքսոմանիա (լատ.՝ rhinotillexomania) եզրը։ Երկարատև քչփորումը կարող է քթից արյունահոսություն կամ ավելի լուրջ վնասվածքներ առաջացնել։

«Քիթ քչփորել» արտահայտությունը օգտագործվում է անիմաստ և աննպատակ ժամանացի փոխաբերական նկարագրման համար։

Ֆիզիոլոգիական հիմքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիթը շչչառության և հոտառության կարևոր ֆիզիոլոգիական գործառույթ է կատարում։ Նրա ներքին հարթությունը ցածկված է էպիթելային հյուսվածքով, որի երեսին էլ գտնվում քթի լորձունգը։ Հոտառական ընդունիչներից բացի քթի մեջ են գտնվում բացմաթիվ զգայողական վերջույթներ։ Կողմնակի մասնիկների քթի մեջ ընկնելը կամ չորացած լորձունգը գրգռում են զգայողական ընդունիչները և փռշտացնող ռեֆլեքս են առաջացնում։ Օրգանիզմին հարկավոր է պահել քթի խոռոչ մաքրության մեջ։ Այդ իմաստով քթի քչփորումը ֆիզիոլոգիապես արդարացված գործընթաց է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]