Քթիշի պաշտպանություն
Թվական | 854 |
---|---|
Մասն է | Արմինիայի ապստամբություն (850-855) |
Վայր | Քթիշ |
Արդյունք | Բուղան չի կարողանում գրավել Քթիշ ամրոցը |
Հակառակորդներ | |
Արմինիա կուսակալություն | Արաբական խալիֆայություն |
Հրամանատարներ | |
Եսայի Աբու-Մուսե | Բուղա |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Քթիշի պաշտպանություն, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև, որը տեղի է ունեցել 854 թվականին Քթիշ ամրոցում։ Մի շարք պատրություններ կրելուց հետո Բուղան պաշարում է Քթիշ ամրոցը, որը նա նույնպես չի կարողանում գրավել[1]։
Բուղայի արշավանքը դեպի Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]9-րդ դարի կեսին արաբների իրականացրած բռնությունների և ծանր հարկահանության դեմ բռնկվում է հայերի նոր ապստամբությունը, որը 8-րդ դարում տեղի ունեցած հակաարաբական ապստամբություններից տարբերվում էր առավել կազմակերպվածությամբ ու ձեռք բերած արդյունքներով։ Այն ավարտվում է հայերի հաղթանակով, ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերում լիակատար ինքնավարություն։
Մութավաքիլ խալիֆան (847-861), նպատակ ունենալով վերջ տալ Հայաստանի ինքնավար վիճակին, 849 թվականին այնտեղ է ուղարկում Աբուսեթ (Աբու Սայիդ) ոստիկանին, իսկ վերջինիս մահից հետո՝ նրա որդուն՝ Յուսուֆին։ Յուսուֆը 851 թվականին ձերբակալում է Հայաստանի իշխանաց իշխան Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկում խալիֆի նստավայր, իսկ արաբական զորքերը շարունակում են իրենց ասպատակությունները Հայաստանի տարբեր գավառներում։ Բագարատի որդիների՝ Աշոտի և Դավթի, ինչպես նաև Հովնան Խութեցու գլխավորությամբ Սասունի լեռնականները դուրս են գալիս արաբների դեմ, հարձակվում Մուշի վրա ու սպանում Յուսուֆ ոստիկանին։
Արաբական խալիֆայությունը հայերի ապստամբությունը ճնշելու համար 852 թվականի գարնանը մեծ բանակով Հայաստան է ուղարկում իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային։ Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին։ Բուղան սկզբում ներխուժում է Տարոն ու ձերբակալում ապստամբության ղեկավար իշխաններին, որից հետո կոտորում է Խութի ու Սասունի շուրջ 30 հազար բնակիչների, իսկ Հովնան Խութեցուն և բազմաթիվ այլ ապստամբների գերի վերցնում։ Այնուհետև Բուղան Խլաթի վրայով արշավում է դեպի Վասպուրական՝ նպատակ ունենալով պաշարել ու հարվածել Արծրունի իշխաններին։ Վասպուրականի տեր Աշոտ Արծրունին, աջակցություն չստանալով մյուս հայ իշխաններից, ստիպված անձնատուր է լինում Բուղային։ Այս ամենից հետո հայոց պայքարը գլխավորում է Աշոտի կրտսեր եղբայր Գուրգենը, որը կարողանում է համախմբել Գնունի, Գազրիկյան, Ամատունի, Վարաժնունի, Ընտրունի, Ակեացի, Վահևունի և Անձևացի նախարարությունների 900 մարտիկներից բաղկացած ուժերը։ ուժերը համաքելով՝ Գուրգեն Արծրունին ամրանում է Կորճայք նահանգի Որսիրանք գավառի Թվա (Թով) գյուղի մոտակա լեռներում, որից ներքև տարածվում էր Արյան լիճ դաշտավայրը։
Արյան լճի ճակատամարտում հայերը նորից հաղթանակ են տանում, որից հետո Բուղան ստիպված անցնում է Վիրք և գրավում Տփղիսը, սակայն հետո պարտություններ կրում ծանարներից։ Այս պարտություններից հետո նա շարժվում է դեպի Արցախ[1]։
Քթիշի պաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասականալով, որ ժամանակը հակառակորդի օգտին է աշխատում՝ Եսայի Աբու-Մուսեիը որոշում է թույլ չտալ հակառակորդի ուժերի վերջնական վերամիավորում Քթիշի պարիսպների տակ, այլ դուրս գալ բերդից և արտագրոհներ իրականացնել։ հակառակորդը փորձում էր իր բոլոր զորամասերի մեջ ունենալ առնվազն 500 մարտիկ, սակայն դա չի հաջողվում, քանի որ Քթիշի պաշտպանները գրոհում են և ստիպում հակառակորդին նահանջել։
Արաբները որոշում են վճռական հարձակման անել միայն այն ժամանակ, երբ սեփական զորքերը ամբողջովին վերամիավորված կլինեին։ Բուղան հասկանում էր, որ հայերը կարող են նորից արտագրոհներ իրականացնել, այլ բատճառով 1000 մարտիկներից բաղկացած պահեստազոր է առանձնացնում, որի գլխավոր նպատակն էր լինելու հայերի հակագրոհի դեպքում օգնության հասնելը։
Եսայի Աբու-Մուսեին, գիտակցելով, որ այս գրահի նշանակությունը մեծ է, նախ որոշում է հակագրոհներ չկազմակերպել, այլ միայն ամուր դիմադրություն ցույց տալ։ Դա նրա մոտ հաջողվում է․ նոր սկսված արաբների հարձակումը դանդաղ սկսում է մարել, որից հետո Եսային փոխում է իր մտադրությունը և որոշում հակագրոհի անցնել։ Այս անգամ նա հայոց՝ հակագրոհի անցնող զորագունդը շարում է սեպաձև։
Քթիշի իշխանը այնպես է կարողանում ընտրել կռվի տեղանքը, որ հակառակորդի պահեստազորը չէ կարողանում օգնության հասնել հիմնական ուժերին, և արաբները ստիպված նորից նահանջում են։ Դրանից հետո արաբները նորից շարունակում են գրոհները։ Արաբները 28 անգամ գրոհում են Քթիշի վրա, սակայն ոչ մի անգամ հաջողության չեն հասնում շուրջ մեկ տարի շարունակ։ Այս ամենից հետո Բուղան, ցանկանալով փրկել իր անունը, դիրում է Աբու Մուսեին և առաջարկում նրան դադարեցնել դիմադրությունը և բանակցել։ Սակայն նա մերժում է ստանում․ Եսայի Աբու Մուսեն պնդում է, որ դիմադրությունը կդադարեցնի միայն Արաբական խալիֆայության գրավոր հավաստիացումների դեպքում։
Ի վերջո, հաջողության չհասնելով նաև Արցախում, Բուղան հեռանում է այնտեղից, իսկ 855 թվականին հետ կանչվում Հայաստանից[1]։