Հովնան Խութեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովնան Խութեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է852[1]

Հովնան Խութեցի (ծննդյան թիվն անհայտ է - 852), արաբական խալիֆայության դեմ հայերի մղած ազատագրական պատերազմի ղեկավար։ 851 թվականին Հովնան Խութեցու գլխավորությամբ Խութ գավառի ապստամբները հաղթել են խալիֆայի զորքին և սպանել Յուսուփ զորապետին։ Նրա հաջորդի՝ Բուղայի արշավանքի ժամանակ գերի է վերցվել, մերժել է հավատուրացության առաջարկը և գլխատվել։ Ն. Ադոնցը ենթադրում է, որ Հովնան Խութեցու կերպարը մտել է «Սասնա ծռեր»-ի մեջ ի դեմս Օհանի, որի «Ձենով» մականունը համապատասխանում է ժողովրդական ապստամբության կազմակերպչի դերին։ Հովնան Խութեցու գեղարվեստական կերպարը տրված է Ծերենցի «Երկունք Թ դարու» վեպում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 577