Քերոլին Ռաֆայելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռաֆայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քերոլին Ռաֆայելյան Carolyn Rafaelian | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1966 (58 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | Քրիստոնեություն, հայ առաքելական[1] |
Կրթություն | Լոս Անջելեսի ամերիկյան քոլեջ |
Կարողություն | $1 միլիարդ[2] |
Մասնագիտություն | Դիզայներ |
Գործունեություն | գործարար, բարերար |
Աշխատավայր | «Ալեքս և Անի» ընկերություն |
Կայք | rafaelian.com |
Քերոլին Ռաֆայելյան (անգլ.՝ Carolyn Rafaelian, սեպտեմբերի 25, 1966), ազգությամբ հայ ամերիկացի դիզայներ, բարերար և գործարար կին։ Նա «Ալեքս և Անի» ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է բնապահպանական զարդերի և աքսեսուարների արտադրութամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայելյանի հայրը ոսկերչական ընկերությունը հիմնադրել է 1966 թվականին, որտեղ Քերոլինը և իր քույրը որպես պատիժ աշխատում էին, երբ անկարգություն էին անում[3]։ Հետագայում նա իր հորն օգնել է ոսկերչական ապրանքների դիզայնի հարցում[4]։
1994 թվականին նա սկսել է իր անհատական բիզնես ուղին։ 2002 թվականին Քերլինը՝ իր քույր Ռեբեկայի հետ դարձան հոր ոսկերչական «Սիներամա» ընկերության համասեփականատերեր[5]։
Բիզնես գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Ռաֆայելյանն իր երկու դուստրերի անուններով հիմնադրեց «Ալեք և Անի» ընկերությունը[4]։ Ապրանքանիշը սկսեց ընդամենը հինգ մատանուց և աստիճանաբար ընդլայնեց տեսականին[5]։ Նա նաև Ռոդ Այլենդի գինեգործական «Carolyn’s Sakonnet Vineyard» ընկերության սեփականատերն է[6]։ Ռաֆայելյանն ունի նաև սրճարան («Teas and Javas»)[7]։
Ռաֆայելյանը Ռոդ Այլենդի Նյուպորտ քաղաքում գտնվող 60-սենյակ ունեցող «Belcourt of Newport» պատմական թանգարանի սեփականատերն է[8]։
Ալեքս և Անի
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Ռաֆայելյանի «Ալեքս և Անի» ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն։ 2015 թվականին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ Ռաֆայելյանը հայտնվել է ամերիկյան Forbes ֆինանսական ամսագրի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում։
2016 թվականի հունիսին Forbes-ը Ռաֆայելյանին ներառել է ԱՄՆ ամենահարուստ կանանց ցանկում, ովքեր ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաֆայելյանը ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Carolyn Rafaelian». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ #22 Carolyn Rafaelian
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 4,0 4,1 Michelle Smith (2009 թ․ հունիսի 30). «Interview: Carolyn Rafaelian of Alex and Ani». The Gloss. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ 5,0 5,1 Leigh Buchanan (2013 թ․ ապրիլ). «The Disciplined and the Divine: An Unlikely Partnership». Inc. Magazine. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Phillip Silverstone (2013 թ․ օգոստոսի 3). «Wining about the Good Life: The Genius of Wine». Montgomery News. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ JUDITH OHIKUARE (2013 թ․ մայիսի 31). «Alex and Ani CEO: 'My Job Was to Discourage People'». CEO Magazine. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Darrell Hofheinz (2013 թ․ հունվարի 25). «Rafaelian's new townhouse: Location was key». Palm Beach Daily News. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Carolyn Rafaelian Joins Forbes’ Richest Self-Made Women List