Քեյփ Փոյնթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քեյփ Փոյնթ, հրվանդան Կապի թերակղզու հարավարևելյան անկյունում, լեռնային գեղատեսիլ տարածք, որը հյուսիսից-հարավ մոտ 30 կիլոմետր ձգվում է Աֆրիկա մայրցամաքի Հարավաֆրիկայան Հանրապետության ամենահարավարևմտյան ծայրակետում: Թեյբլ լեռը և Քեյփթաունը մոտ են գտնվում նույն թերակղզու հյուսիսային եզրին: Հրվանդանը գտնվում է 34°21′26″ հվ. լ. 18°29′51″ ավ. ե. / 34.35722° հս․. լ. 18.49750° ավ. ե. / 34.35722; 18.49750Կոորդինատներ: 34°21′26″ հվ. լ. 18°29′51″ ավ. ե. / 34.35722° հս․. լ. 18.49750° ավ. ե. / 34.35722; 18.49750, մոտ 2,3 կմ արևելք և մի փոքր հյուսիս Բարեհուսո հրվանդանից հարավարևմտյան անկյունից: Թեև այս երկու ժայռոտ հրվանդանները շատ հայտնի են, ըստ էության, դրանցից ոչ մեկը Աֆրիկյան մայրցամաքի ամենահարավային կետը չէ. այն Քեյփ Ագուլիյաշն է, մոտավորապես 150 կիլոմետր դեպի հարավ-արևելք: Քեյփ Փոյնթը փակ է լինում Սուրբ ծննդի, Նվերների օրերին և Ամանորին: Բաց է լինում ժամը 6:00-18:00:

Գագաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփ Փոյնթի գագաթն ավելի բարձր է, քան Բարեհուսո հրվանդանինը: Խիտ ավազաքարե (Թեյբլ լեռան ավազաքար) լեռնաշղթան, որը ծովի մակարդակից բարձրանում է Քեյփ Փոյնթից, վերածվում է երկու գագաթների: Գլխավոր գագաթը գերազանցում է հորիզոնի գիծը, ավելի փոքր գագաթը մոտ 100 մ հարավ է: Բարձր գագաթի վրա է գտնվում հին փարոսը: Թռչող հոլանդացի ֆունիկուլյորը (Flying Dutchman Funicular) կայանատեղիից շարժվում է հյուսիսից դեպի վեր մինչև հին փարոսի մակարդակից մի փոքր ներքև: Երկաթուղու վերջից երկրորդ ճանապարհը տանում է դեպի ցածր գագաթ:

Փարոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապի կղզու քարտեզը, որտեղ ներկայացված են նրա հիմնական մասերը. Քեյփ Փոյնթը փոքր հրվանդանն է՝ դուրս ցցված դեպի արևելք Բարեհուսո հրվանդանից կղզու հարավային ծայրում
Նոր փարոսը

Նոր փարոսը գտնվում է ցածր բարձրության վրա (ծովի մակերևույթից 87 մետր բարձրության վրա) երկու պատճառով. առաջինը՝ 34°21′12″ հվ. լ. 18°29′25.2″ ավ. ե. / 34.35333° հս․. լ. 18.490333° ավ. ե. / 34.35333; 18.490333 տեղայնքի հին փարոսը (ծովի մակերևույթից 262 մետր բարձրության վրա) արևելքից եկող նավերը նկատում էին «չափազանց շուտ» և շատ էին մոտենում, երկրորդը՝ մառախլապատ պայմանները հաճախ գերազանցում են բարձր մակարդակին և հին փարոսը անտեսանելի էր դառնում: 1911 թվականի ապրիլի 18-ին պորտուգալական SS Lusitania նավը Քեյփ Փոյնթից հարավ 34°23′22″ հվ. լ. 18°29′23″ ավ. ե. / 34.38944° հս․. լ. 18.48972° ավ. ե. / 34.38944; 18.48972 վերը նշված պատճառով խորտակվել է Bellows Rock-ի մոտ:

Նոր փարոսը, որը տեղակայված է 34°21′26″ հվ. լ. 18°29′49″ ավ. ե. / 34.35722° հս․. լ. 18.49694° ավ. ե. / 34.35722; 18.49694, արևմուտքից եկող նավերի համար տեսանելի չէ, քանի դեռ նրանք հարավում ապահով տարածության վրա չեն: Քեյփ Փոյնթի նոր փարոսի լույսը Հարավաֆրիկյան ափի ամենաուժեղ լույսն է 63 մղոն շառավղով և յուրաքանչյուր առկայծմամբ՝ 10 մեգականդելա հզորությամբ[1]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cape Point Attractions: Cape Point, Cape Town, South Africa, from South Africa Explored