Քեյսի Վեջիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյսի Վեջիս
Վեջիսը 2016 թվականի հուլիսին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCasey Veggies
Ի ծնե անունՔեյսի Ջոնս
Նաև հայտնի է որպեսCasey Veggies
Ծնվել էհուլիսի 18, 1993 (30 տարեկան)
Ինգլվուդ, Կալիֆոռնիա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2007-ներկա
ԼեյբլPeas & Carrots, Roc Nation Epic, Records
Կայքcaseyveggies.com

Քեյսի Ջոնս (անգլ.՝ Casey Jones, ծնվ.՝ հուլիսի 18, 1993 թ., Ինգլվուդ, Կալիֆոռնիա), ամերիկացի ռեփեր, որն ավելի հայտնի է Քեյսի Վեջիս (անգլ.՝ Casey Veggies) բեմական անվամբ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական կարիերան սկսել է որպես Odd Future հիփ հոփ խմբի անդամ, որն հիմնադրվել է 2007 թվականին[1]։ 2008 թվականին Վեջիսը թողարկել է իր առաջին՝ «Customized Greatly Vol. 1» կոչվող միքսթեյպը[2]։ Հետագա տարիներին թողարկել է ևս մի քանի միքսթեյպ, որոնք նրան տվել են ավելի մեծ ճանաչում[3]։ 2015 թվականի սեպտեմբերին վաճառքի է դուրս եկել նրա «Live & Grow» անվանումը կրող առաջին ալբոմը[4], որը զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[5]։ Այդ ալբոմի «Tied Up» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Դեյջ Լոֆը, զբաղեցրել է հորիզոնականներ Billboard-ի հիթ շքերթներում[6]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «Live & Grow» (2015)
  • «Organic» (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Casey Veggies Talks Debut Album: "Every Song Is Expressing Something Different"». Miami New Times. 2015 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  2. «Casey Veggies - Customized Greatly Vol.1 Mixtape». DatPiff. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Casey Veggies: "I'm The Prince Of The West Coast, Period"». HipHopDX. 2015 թ․ մարտի 26. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «Live & Grow by Casey Veggies». iTunes. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Casey Veggies - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Bubbling Under R&B/Hip-Hop : Aug 29, 2015». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]